[ARM]     [RUS]     [ENG]

ՙՀԱՅԱՍՏԱՆ ԱՐՑԱԽ՚ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԱՆՑՅԱԼ ԵՐԵՔ ԱՄԻՍՆԵՐԻՆ 4,3 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ՆՊԱՍՏ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԱՐՑԱԽԻՆ

2016 թվականի հունիս, հուլիս և օգոստոս ամիսների ընթացքում  ՙՀայաստան Արցախ՚ հիմնադրամը $4,3 միլիոն արժողությամբ մարդասիրական օժանդակություն է տրամադրել Հայաստանի ու Արցախի բնակչությանը՝ վեց թռիչքներով եւ տասը ծովային արկղերով։

 Սույն օժանդակությունն իրականացնելու համար, ՙՀայաստան Արցախ՚  հիմնադրամը  $3 միլիոն ընդհանուր արժողությամբ դեղորայք եւ այլ մարդասիրական ապրանքներ է ապահովել Direct Relief International կազմակերպությունից ($1,4 միլիոն), Կանադայի Health Partners International կազմակերպությունից ($811000), AmeriCares կազմակերպությունից ($620000) եւ Կաթողիկե Բժշկական Առաքելության Հոգաբարձությունից ($146000)։   

 Այս ժամանակաշրջանում արժեքաոր ապրանքներ են նվիրել նաև հետեւյալ կազմակերպությունները. Prime Healthcare ($777000), Ամերիկայի Հայ Աւետարանական Ընկերակցությունը ($181000), Foundation SEMRA Plus՝ Շվեյցարիա ($128000), Project AGAPE ($103000), եւ Հայ Որբերի Օգնության Միությունը ($111000)։

 Նշված ամիսների ընթացքում ՙՀայաստան Արցախ՚  հիմնադրամի առաքած նպաստը ներառել է հիմնականում անհրաժեշտ դեղորայք՝ քաղցկեղի, սրտի, աղիքների եւ մտային հիվանդությունների բուժման համար, ինչպես նաեւ դեղորայք ու բժշկական պարագաներ՝ վերջերս Արցախի դեմ ադրբեջանական հարձակումների պատճառով վիրավորվածների խնամքի համար։

 2015 թ. դեկտեմբեր 1-ին հիմնադրվելուց ի վեր, ՙՀայաստան Արցախ՚ հիմնադրամը $18,5 միլիոն արժողությամբ մարդասիրական օժանդակություն է տրամադրել Հայաստանի ու Արցախի բնակչությանը՝ 20 թռիչքներով եւ 34 ծովային արկղերով։ Հաշվի առնելով, որ ՙՀայաստան Արցախ՚ հիմնադրամն այն կազմակերպությունն է, որ հաջորդել է Միացյալ Հայկական հիմնադրամին, 1989-ից ի վեր զույգ կազմակերպությունների կողմից հայրենիքին տրամադրված նպաստի ընդհանուր արժեքը կազմում է $738,5 միլիոն։

 - ՙՀայաստան Արցախ՚ հիմնադրամին կանոնավոր կերպով առաջարկվում են միլիոնավոր դոլարների արժողությամբ կյանք փրկող դեղորայք եւ բժշկական պարագաներ,- հայտնեց հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանը։- Երախտապարտ ենք մեր առատաձեռն բարերարներին, որոնց աջակցության շնորհիվ կշարունակենք անհետաձգելի նպաստ տրամադրել Հայաստանի եւ Արցախի բժշկական կենտրոններին՚։  

 Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել ՙՀայաստան Արցախ՚ հիմնադրամի գրասենյակ. 117 South Louise Street, Suite 315, Glendale, CA 91205, կամ հեռաձայնել (818) 241-8900, Էլեկտրոնային փոստի հասցեն՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ ։

 

Գլենդել, Կալիֆորնիա