[ARM]     [RUS]     [ENG]

ՋԵՐՄ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ, ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

Երևանի քաղաքապետարանի պատվիրակության ներկայացուցիչները, որոնց մեջ էին նաև հանրակրթության բաժնի պետ Գայանե Սողոմոնյանը և հ.179 դպրոցի տնօրեն Քնարիկ Հայրապետյանը, Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանի ուղեկցությամբ այցելեցին Ստեփանակերտի հ.հ. 4, 7, 10 դպրոցներ և հ.հ.1 , 3 մանկապարտեզներ: 

 Ամենուրեք հյուրերին ջերմ ընդունելություն ցուցաբերվեց. նրանց  դիմավորեցին աղ ու հացով, երգով ու պարով: Հյուրերը ծանոթացան հաստատությունների պայմաններին նաև այն նկատառումով,  թե ինչով կարող են աջակցել նրանց: Հենց տեղերում առաջարկություն եղավ  համագործակցություն ծավալել քույր մանկապարտեզների և դպրոցների, ուսուցիչների ու աշակերտների միջև` փոխադարձ այցելություններ կազմակերպելով, շփումներն ավելի հասցեական դարձնելով: Հյուրերն այս բոլոր կրթօջախներին նվիեցին  համակարգիչներ  և մեծ քանակությամբ մեթոդական ձեռնարկներ ու գրականություն:

 Այնուհետև Ստեփանակերտի քաղաքապետարանի ԿՍ բաժնում տեղի ունեցավ ընդլայնված խորհրդակցություն, որտեղ ամփոփվեցին  շրջայցի արդյունքերը, կոնկրետացվեցին համագործակցության ուղղությունները: Հանդիպումն ավարտվեց հուշանվերների փոխանակումով:  Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները Արցախին մշտապես աջակցելու համար խրախուսվել են նաև բարձր մակարդակով` ԼՂՀ Նախագահի ու վարչապետի կողմից արժանանալով կառավարական պարգևների:    

 

ՙԱԱ՚