Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԱՅՈ՜ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ

Արցախի կոմունիստական կուսակցության Կենտկոմի դահլիճում օրերս կայացած բյուրոյի հերթական նիստի օրակարգի գլխավոր հարցը նվիրված էր երկրի Մայր օրենքի նոր նախագծի համաժողովրդական քննարկման ժամանակաշրջանում ԼՂ կոմկուսի անելիքներին:

 Բյուրոն համապատասխան որոշմամբ հանձնարարեց քաղկոմ-շրջկոմներին, տարածքային (սկզբնական) կուսակցական կազմակերպություններին՝ քարոզչական աշխատանքի բազմազան միջոցներով կոմունիստներին, երիտասարդությանն ու աշխատավորական լայն զանգվածներին ծանոթացնել  նոր Սահմանադրության հիմնական դրույթներին, նախագծի համաժողովրդական քննարկման ընթացքին։ Հրահանգվեց կոմունիստներին, հատկապես երիտասարդությանը, համոզիչ կերպով ցույց տալ, որ հանրապետության հիմնական օրենքի նախագիծը ԼՂՀ անկախացումից հետո անցած 25 տարիներին արցախահայության կյանքում տեղի ունեցած խոր վերափոխումների, ժողովրդավարական տարբեր երկրների սահմանադրական փորձի վերլուծման արդյունք է և իր մեջ մարմնավորում է սոցիալ-տնտեսական վերափոխումների, մարտական ու աշխատանքային սխրանքների ուղիով անցած արցախահայության մեծագույն նվաճումները, արձանագրված են մեր հասարակարգի ընդհանուր սկզբունքները։ Ուստի, կոմկուսի անդամներն իրենց ՙայո՚-ն կասեն նոր Սահմանադրության նախագծին: