Tert.am: ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող է մահացել

Այսօր՝ ապրիլի 21-ին ՀՀ ՊՆ Վայքի զորամասերից մեկում հրազենային վնասվածքից մահացել է 1986թ. ծնված պայմանագրային զինծառայող Նարեկ Հակոբյանը: 

Այս մասին  հայտնեց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Դեպքի հանգամանքները դեռևս պարզվում են: