[ARM]     [RUS]     [ENG]

Մայիսի 23-ին Քարվաճառ - Վարդենիս միջպետական ճանապարհին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ Քարվաճառ - Վարդենիս միջպետական ճանապարհի 23-րդ կիլոմետրին քարաթափման վտանգը վերացնելու համար իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:

Այդ նպատակով սույն թվականի մայիսի 23-ին առավոտյան ժամը 6։00-ից նշված ճանապարհահատվածը փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթեւեկության  համար:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոն՝  շուրջօրյա գործող հետեւյալ հեռախոսահամարներով՝ 047-94-09-11, 047-94-39-11։