Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

Ստեփանակերտում հաստատել են ադրբեջանցի դիվերսանտ Գուլիևին բուժման նպատակով Երևանի հիվանադանոց տեղափոխելու փաստը

Ստեփանակերտում հաստատել են Արցախում պատիժ կրող ադրբեջանցի դիվերսանտ Շահբազ Գուլիևին բուժման նպատակով Երևանի հիվանադանոց տեղափոխելու փաստը:

 Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, դա սահմանված պրակտիկա է: «Երբ մենք հնարավորություն ունենք ավելի որակյալ բուժում տրամադրել դատապարտյալին, ինչպես տվյալ դեպքում, մենք անում ենք դա՝ անկախ կալանավորի ազգային պատկանելիությունից: Ի տարբերություն այլ ավտորիտար, ֆաշիստական ռեժիմների, որտեղ հայերը բռնության և հետապնդումների են ենթարկվում՝ ազգային պատկանելիության պատճառով: Գուլիևի կյանքին ոչինչ չի սպառնում»,- ասել է Բաբայանը: Նա նշել է, որ ադրբեջանցի դիվերսանտը որոշ ժամանակով գտնվում է Երևանի հիվանադանոցում և կմնա այնտեղ՝ բժիշկների ցուցման համաձայն:

Ավելի վաղ Գուլիևի Երևան տեղափոխման մասին հայտնել էին ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով նրա հարազատներին:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը, ինչպես նաև խմբի սպանված երրորդ մասնակից Հասան Հասանովը 2014 թվականի հունիսի 29-ին ապօրանաբար հատել էին ԼՂՀ պետական սահմանը և ներթափանցել Շահումյանի շրջանի տարածք` հետախուզական գործունեություն ծավալելու նպատակով: Նրանք հատուկ առաջադրանքով տեղեկատվություն էին հավաքել և իրականացրել լրտեսական  գործունեություն: Հուլիսի 4-ին զենքի կիրառմամբ առևանգել էին անչափահաս Սմբատ Ցականյանին, ում դիակը հայտնաբերվել էր հուլսի 15-ին Շահումյանի շրջանի Քավաճառ և Մանաշիդ համայնքների անտառային գոտում` հրազենային վիրավորումներով: Հուլիսի 11-ին Հասանովը Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին ազգային ատելության հողի վրաի հրազենից արձակած գնդակով սպանել էր Երևանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին, իսկ Ձորաղբյուր գյուղի բնակչուհի Կարինե Դանիելյանին հրազենային վիրավորում էր պատճառել: 2014 թ. դեկտեմեբրի 29-ին Արցախի դատարանի որոշմամբ Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Շահբազ Գուլիևը` 22 տարի ազատազրկման:

arminfo.info