Logo
Print this page

Ղարաբաղյան խնդիրը տարածքային վեճ չէ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ. Էդուարդ Շարմազանով

Ղարաբաղյան խնդիրը տարածքային վեճ չէ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:

Նման կարծիքը հունվարի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ, Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Անդրադառնալով ՀՀ նախագահի հայտարարությանը` Շարմազանովը նշեց, որ Ղարաբաղը մարդու իրավունքների եւ ազատության պաշտպանության խնդիր է: «Ինչպես ամենուր, մարդու իրավունքների, ազատության եւ անկախության պաշտպանությանն ուղղված ցանկացած պայքար վաղ թե ուշ հաջողության է հասնում»,- ասաց ՀՀ խորհրդարանի փոխխոսնակը:

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.