Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՙՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ Է՚

 Փետրվարի 23-ին  ԱՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանի հրավիրած մամուլի ասուլիսը նվիրված էր կառույցի 2017 թվականի գործունեությանն ու արդյունքների ամփոփմանը։ Նշենք, որ ասուլիսին նախորդել էր հանրապետության գլխավոր դատախազության կոլեգիայի նիստը, որին ներկա է եղել Նախագահ Բակո Սահակյանը։

 ԱՀ գլխավոր դատախազը նախ ներկայացրեց 2017թ. հանրապետության հանցավորության վիճակը, դատախազության գործառույթները, այնուհետև պատասխանեց լրագրողների հարցերին։

Անցած տարում հանրապետությունում գրանցվել է հանցագործությունների 766 դեպք (10.000 բնակչի հաշվով միջինը 51 հանցագործություն)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճելով 62 դեպքով, կամ 8,8%-ով (2016թ.՝ 704)։ 688 հանցագործություն բացահայտվել է, չբացահայտված է մնացել 23-ը։ Քննության փուլում է գտնվում 55 հանցագործություն։ 

Չբացահայտված 11 հանցագործություններից 9-ը սեփականության դեմ ուղղված հանցագործություններ են, ընդ որում 1-ը՝ պետական կամ հանրային գույքի հափշտակության՝ գողության, 8-ը՝  անձնական գույքի հափշտակության, որից 6-ը՝ գողության, դրանցից 4-ը՝ բնակարանային գողության, 2-ը՝ սեփականության դեմ ուղղված այլ հանցագործության՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու և գույքն անզգուշությամբ ոչնչացնելու կամ վնասելու, 1-ը՝ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործության՝ կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու, 1-ը՝ ապօրինի ծառահատման:

Ա. Մոսիյանը ըստ վարչատարածքային միավորների ներկայացրեց չբացահայտված հանցագործությունների վերաբերյալ վիճակագրական տվյալները։ Նրա խոսքով՝ չի բացահայտվել Ստեփանակերտ քաղաքում արձանագրված գույքն անզգուշությամբ ոչնչացնելու կամ վնասելու և կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու 1-ական դեպք, Ասկերանի շրջանում բնակարանային գողության 1,  Մարտակերտի շրջանում արձանագրված անձնական գույքի հափշտակության  3, որից 2-ը` գողության, ընդ որում՝ մեկը բնակարանային գողության և  գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու և ապօրինի ծառահատման 1-ական դեպքեր:  Մարտունու շրջանում չի բացահայտվել սեփականության դեմ ուղղված հանցագործություններից պետական գույքի հափշտակության՝ գողության 1 և բնակարանային գողության 1, Հադրութի շրջանում՝ անձնական գույքի հափշտակության՝ գողության 1 և Քաշաթաղի շրջանում բնակարանային գողության 1 դեպք: Շուշիի և Շահումյանի  շրջաններում արձանագրված բոլոր հանցագործություններն էլ բացահայտվել են: 

Գլխավոր դատախազը գոհունակությամբ փաստեց, որ 2017թ. արձանագրված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը  կազմել է 98,4% (2016 թ.՝ 96,6%): Ողջունելի է նաև այն փաստը, որ 2017 թվականին հանրապետության տարածքում արձանագրված 766 հանցագործության դեպքերից  միայն 56-ը, կամ ընդամենը 7,3%-ն են կազմել ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները, իսկ Շահումյանի շրջանում հաշվետու ժամանակահատվածում, ինչպես և նախորդ տարի, ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ չեն արձանագրվել:  

2017-ին հանրապետության տարածքում գրանցվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված այլ հանցագործության 9 դեպք, որոնք մեծամասամբ առևտրային կամ այլ ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռքբերված գույք ձեռք բերելու կամ իրացնելու դեպքեր են: Գրանցվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված 62 հանցագործություն, որից 54-ն առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության, իսկ  8-ը՝ իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են: Հարկ է նշել, որ հաշվետու ժամանակահատվածում, ինչպես և նախորդ տարի արձանագրված իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերն առանձնապես խոշոր չափերով  թմրամիջոցների իրացման փաստեր են: Արձանագրված թվերը վկայում են այն մասին, որ ազգաբնակչության մի որոշ հատվածի մոտ շարունակում է պահպանվել թմրանյութերի նկատմամբ հետաքրքրությունը, որոշ դեպքերում նաև` հիվանդագին կախվածությունը, ինչն առաջ է բերում իրավապահ մարմինների կողմից առավել հետևողական ու անզիջում պայքար տանելու անհրաժեշտություն, հատկապես դրանց ձեռքբերման աղբյուրների և  իրացման գործընթացի  շղթայական կապի բացահայտման ուղղությամբ: Միևնույն ժամանակ ողջունելի է այն փաստը, որ հաշվետու ժամանակահատվածում 9-ով նվազել է նշված հանցատեսակների թիվը: 

Մտահոգիչ է այն փաստը, որ վերջին տարիներին հետևողականորեն աճում է անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների թիվը: 2017-ին  արձանագրվել է անչափահասների կողմից կամ նրանց մասնակցությամբ կատարված  45 (2016 թվականին՝ 39) հանցագործություն։

387 քրեական գործերից, որոնց նկատմամբ դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն է  իրականացվել, 111-ը մեղադրական եզրակացությամբ  ուղարկվել է ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան,  110  քրեական գործի վարույթ կարճվել է, այդ թվում 47-ը` արդարացման հիմքով, 63-ը՝ ոչ արդարացման հիմքով, 51 քրեական գործերի վարույթ կասեցվել է։ Դատարան ուղարկված քրեական գործերով և ոչ արդարացման հիմքով կարճված քրեական գործերով և մերժված նյութերով հանցագործությամբ քննության ընթացքում պետությանը պատճառված 31182897 ՀՀ դրամ գույքային վնասից  վերականգնվել է 18229037 ՀՀ դրամը, իսկ  իրավաբանական և ֆիզիկական անձանց  պատճառած  44401106 ՀՀ դրամ գույքային  վնասից` 38254306 ՀՀ դրամը:

Քրեական գործերի քննության ընթացքում ձերբակալվել է 31 անձ, քննիչների կողմից դատարան է ներկայացվել կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին 47  միջնորդություն, որոնցից  41-ը բավարարվել է, 6-ը՝ մերժվել, ընդ որում 10-ը՝ հետախուզման մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ: Խուզարկություն կատարելու համար դատարան է ներկայացվել 7 միջնորդություն, ընդ որում 4-ը` բնակարանի  ու ավտոմեքենայի խուզարկություն կատարելու համար, 3-ը` բանկային, բջջային հեռախոսների, նոտարական գաղտնիք պարունակող տեղեկությունների ստացման համար, որոնցից 6-ը   բավարարվել է, իսկ 1-ը՝ մերժվել։

Հաշվի առնելով մի շարք ծանր համարվող հանցագործությունների թվի նվազումը, ըստ Ա. Մոսիյանի, կարելի է ասել, որ հանրապետությունում ունենք հանցավորության շատ վերահսկելի վիճակ։

Հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ընթացքում հայտնաբերվել է 40 իրավախախտման դեպք, որոնց կապակցությամբ իրավախախտման փաստով ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ ներկայացվել է 7 միջնորդություն, ինչի արդյունքում ոստիկանության 3  աշխատակից  ենթարկվել է կարգապահական տույժի: 

Հաշվետու ժամանակահատվածում նախաքննությամբ ավարտված 221 քրեական գործերից 30-ով երկարաձգվել են նախաքննության ժամկետները, որոնցից 13-ը՝ նշանակված փորձաքննությունների ուշացման, 17-ը՝ քննչական և դատավարական գործողությունների կատարման անհրաժեշտության պատճառով: Ասվածի կապակցությամբ Ա. Մոսիյանը պատասխանելով ՙԱԱ՚-ի լրագրողի այն հարցին, թե արդյոք իրավախախտման դեպքերը կարող են իրենց ազդեցությունն ունենալ դատավարական ընթացքի վրա, Ա. Մոսիյանն ասաց. ՙԴրանք դատավարական ընթացքի վրա ոչ մի ազդեցություն չեն կարող ունենալ, բայց, իհարկե, ազդել են նախաքննության որակի վրա։ Այսինքն՝ դրանք օրենսդրական խախտումներ են, և այդ կապակցությամբ ոստիկանության 3 աշխատակից ենթարկվել է կարգապահական տույժի։ Ինչ վերաբերում է նախաքննության փուլի համար սահմանված ժամկետներին՝ գլխավոր դատախազն ասաց, որ նախաքննության համար ընդհանրապես ժամկետը տրվում է 2 ամիս, բայց այն կարող է տևել ավելի երկար՝ կախված հանցավորության տեսակից, օրինակ՝ սպանություն։ Այսինքն` երկարաձգումը՝ անհրաժեշտությունից ելնելով, խախտում չէ։ Այսուհանդերձ, ինչպես ասաց գլխավոր դատախազը, ձգտում են ուժեղացնել դատախազական հսկողությունը և պատշաճ դատավարական ղեկավարում իրականացնել, որպեսզի նախաքննությունն ավարտվի օրենքով նախատեսված ժամկետներում:

Հանրապետական բժշկական կենտրոնում մահացած հիվանդների գործերով դատաբժշկական փորձաքննությանը մասնակցո՞ւմ է դատախազությունը հարցին Ա. Մոսիյանն ասաց. ՙՑանկացած մահվան դեպքի համար մեր դատախազը ներկայանում է դատափորձաքննության լաբորատորիա, չնայած դա մեր պարտականությունների մեջ չի մտնում։ Ցավոք, փորձագետի եզրակացությունը մեզ համար հիմք է հանդիսանում։ Մի քանի անգամ մեր կողմից նշանակվել է կրկնակի փորձաքննություն՝ կոնկրետ դեպքերի և բողոքների առնչությամբ։ Ունենք դեպք, որ 3-րդ անգամ է փորձաքննություն նշանակվում՝ մահվան իրական պատճառն իմանալու համար։ Ասեմ, որ խնդիր ունենք դատաբժշկական, դատաշինարարական, շինարարատեխնիկական, հաշվապահական փորձագետների։ Քանի անգամ փորձել ենք, անգամ երկու տարի ձգձգվելուց հետո էլ փորձագետը նույն պատասխանն է տվել։ Չգիտեմ՝ ՙբժշկական համերաշխությո՞ւն՚ է սա, թե՞ քննության որակի հետևանք... Բայց եթե մենք կոնկրետ փաստեր ունենանք՝ փորձագետի դեմ քրեական գործ կհարուցենք՚։ Որպես ասվածի հավաստում, Ա.Մոսիյանն ասաց, որ թե՜ Հանրապետական բժշկական կենտրոնում և թե՜ մյուս հիվանդանոցներում գրանցված մահվան ելքերի դեպքերում գլխավոր դատախազությունը կատարում է անհրաժեշտ բոլոր դատավարական գործողությունները։

Տնտեսական հանցագործությունների ոլորտում արձանագրված դեպքերի առնչությամբ հնչած հարցն այսպիսին էր. կա՞ն նման հանցագործություն կատարած պետական պաշտոնյաներ։ ԱՀ գլխավոր դատախազը նշեց, որ 2017 թվականին  արձանագրվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների 11 դեպք: Ստեփանակերտ քաղաքում գրանցվել է առանձնապես խոշոր չափերով ապօրինի ձեռնարկատիրության և կեղծ  փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու 1-ական դեպք: Ակցիզային դրոշմանիշների ապօրինի շրջանառության և մաքսանենգության  դեպքեր չեն գրանցվել: Իսկ ընդհանուր առմամբ տնտեսական հանցագործություններն անարդյունավետ ծախսեր են, յուրացումներ, որոնք կատարել են տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։ 

Ինչ վերաբերում է որսագողությանը, Ա. Մոսիյանի խոսքով, մեր հանրապետությունում չի եղել դեպք, երբ նման հանցանքի համար պատժվի՝ ազատազրկվի, խեղճուկրակ, աղքատ կամ գործազուրկ որևէ անձ։ Բնությանը պատճառած վնասի համար փոխհատուցում են բոլորը, ասաց նա։ 

ՙԵս բազմիցս ասել եմ, որ պատժի խստությունը կամ ոչ համարժեքությունը չէ, որ բերում է հանցագործությունների նվազման, այլ պատժի անխուսափելիությունը՚,-հավելեց ԱՀ գլխավոր դատախազը։ 

2018թ. հունվարի 1-ի դրությամբ ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկում պատիժ էին կրում 86 դատապարտյալ (2017թ.  հունվարի 1-ի դրությամբ` 101  դատապարտյալ), այդ թվում՝ 27-ը` կիսաբաց ուղղիչ տեղամասում, 34-ը՝ կիսափակ ուղղիչ տեղամասում,  25-ը՝ փակ ուղղիչ տեղամասում: 

Ա. Մոսիյանը պատասխանեց նաև լրագրողների՝ մեկ տասնյակից ավել այլ հարցերի, այդ թվում՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, անչափահասների շրջանում հանցագործությունների թվի աճի, դատախազների աշխատանքի ծանրաբեռնվածության, ՀՀ դատախազության հետ համագործակցության, ինքնասպանության դեպքերի, ճանապարհատրանսպորտային պատահարների և մի շարք այլ հարցերի վերաբերյալ։ 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ