[ARM]     [RUS]     [ENG]

Կարո Փայլանը ընտրություններում ջախջախիչ հաղթանակ է տարել

Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության կողմից Դիարբեքիրում առաջադրված Կարո Փայլանը փայլուն արդյունքեր է գրանցել։

 Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Դիարբեքիրում Կարո Փայլանի կուսակցությունը հավաքել է 65 տոկոս ձայն։ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացումը»՝ 21, իսկ մյուս կուսակցությունները 3 տոկոսից պակաս են հավաքել։

Խորհրդարանում Կարո Փայլանի ակտիվ քաղաքականության եւ նախընտրական հրաշալի աշխատանքների արդյունքում Կարո Փայլանը մեծ թվով ձայներ ապահովեց իր կուսակցության համար եւ ընտրվեց 27-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր։

Նշենք, որ քրդական կուսակցությունը հատել է 10 տոկոս շեմը եւ հայտնվել խորհրդարանում 66 պատգամավորով։