[ARM]     [RUS]     [ENG]

News.am: Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում չկա ոչ մի պրոբլեմ, ոչ մի ուղղությամբ. Փաշինյան

Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում չկա ոչ մի պրոբլեմ, ոչ մի ուղղությամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 «Հենց նոր ավարտվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իմ հանդիպումը:Արդյունավետ զրույց ունեցանք, որի արդյունքներով կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են:

Մեր հարաբերություններում չկա ոչ մի պրոբլեմ, ոչ մի ուղղությամբ»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 8-ին Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ վարչապե Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: