Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

 

 

 

Սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի (ՀԾՏՄԿՊՀ) հերթական նիստը, որը վարում էր Հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Վիրաբյանը։ 

 

Օրակարգի առաջին հարցը ՙՋրային տնտեսություն՚ ՓԲԸ-ի ջրային համակարգի օգտագործման թույլտվության գործողության ժամկետը երկարաձգելու մասին էր։ Այդ կապակցությամբ դեռևս 2018թ. հունիսի 6-ին ընկերությունը հայտ էր ներկայացրել հանձնաժողովին՝ 2008թ. նոյեմբերի 17-ի թիվ 59Ա որոշմամբ տրված հ.0001 թույլտվության գործողության ժամկետը երեք տարով երկարաձգելու համար։ 

Հիմք ընդունելով ԼՂՀ ջրային օրենսգրքի 45-րդ հոդվածը` Հանձնաժողովը բավարարեց ընկերության հայտը՝ ջրային համակարգի օգտագործման թույլտվության գործողության ժամկետը երկարաձգելով մինչև 2021թ. հոկտեմբերի 4-ը: 

Մեկ այլ որոշմամբ՝ հիմք ընդունելով ՙԷներգետիկայի մասին՚ ԼՂՀ օրենքի 17-րդ և 29-րդ հոդվածները, ՀԾՏՄԿՊՀ-ն բավարարեց ՙՍահման՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2018թ. օգոստոսի 31-ին ներկայացված հայտը` երկարաձգելով ընկերության ՙՍահման՚ փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման ժամկետը մինչև 2019թ. օգոստոսի 18-ը։ Բացի այդ, որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած՝ երկշաբաթյա ժամկետում, ՙԱրդշինբանկ՚ փակ բաժնետիրական ընկերության 2017թ. դեկտեմբերի 6-ի համապատասխան գրությամբ ու երաշխիքով սահմանված 927 500 ՀՀ դրամ գումարի կեսը՝ 463 750 ՀՀ դրամը, պետք է փոխանցվի Արցախի Հանրապետության պետական բյուջե և փոխանցումը հավաստող փաստաթղթի բնօրինակը ներկայացվի Հանձնաժողով։ Իսկ մեկամսյա ժամկետում էլ Հանձնաժողովին պետք է ներկայացվի  927 500 ՀՀ դրամ գումարի նոր երաշխիք` մինչև 2019թ. հոկտեմբերի 4-ը գործողության ժամկետով:

ՙՏՈՒՄ-ՀԷԿ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2018թ. հուլիսի 12-ին հայտ էր ներկայացվել Հանձնաժողով՝ Հադրութի շրջանի Մեծ Թաղեր համայնքում՝ Իշխանագետի վրա կառուցվող ՙՏՈՒՄ՚ փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիայի պայմաններում փոփոխություն կատարելու և լիցենզիայում ամրագրված կառուցման ժամանակահատվածը երկարաձգելու համար։  

Հանձնաժողովը բավարարեց այդ հայտը ևս` վերակառուցման ժամկետ սահմանելով մինչև 2020թ. հունվարի 1-ը, ինչպես նաև լիցենզիայի պայմաններում կատարել լրացում և փոփոխություններ։

Օրակարգի վերջին հարցը, որ ներկայացրել էր տնտեսական մրցակցության պաշտպանության բաժինը, զեղչերի ներկայացման և իրականացման գործընթացում անբարեխիղճ մրցակցության երևույթները բացառելու վերաբերյալ ուղեցույցի հաստատման մասին էր։ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը հաստատեց այդ ուղեցույցը՝  համաձայն համապատասխան օրենքի ու հավելվածի:

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ