Logo
Print this page

ՏՈՆ, ՈՐ ՄԻՇՏ ՄԵԶ ՀԵՏ Է...

Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

 Ա­սենք` շնոր­հա­վո~ր… Ա­սենք ու փաս­տենք՝ ձեր ներ­կա­յու­թյունն ար­դեն իսկ տոն է մեզ հա­մար՝ Տոն, որ միշտ մեզ հետ է։ Շնոր­հա­կա­լու­թյուն ձեր ներ­կա­յու­թյան հա­մար, մեր կյան­քը, յու­րա­քան­չյուր մեր օ­րը տոն դարձ­նե­լու հա­մար։ Չմո­ռա­նանք ա­սել՝ կնե­րեք եր­բեմն ձեզ չհաս­կա­նա­լու կամ ճիշտ չհաս­կա­նա­լու հա­մար։ Մեր փոք­րիկ մո­լո­րա­կի ՙՄեծ՚ բնա­կիչ­ներ, ձեր տոն օրն է այ­սօր։ ՙԱշ­խար­հաս­տեղծ՚ ու ՙաշ­խար­հա­կալ՚ մեր հրեշ­տակ­ներ` ան­մեղ, խո­սուն հա­յացք­նե­րով ու պահ­ված­քով մե­ծա­վա­րի։ Աշ­խար­հին ձեր մաք­րու­թյունն ու ան­կեղ­ծու­թյունն է պա­կա­սում, ման­կան ձեր մաք­րու­թյունն ու սր­տի տրո­փյու­նը՝ հա­մա­չափ, տաք, ան­կեղծ։ Ձեր իսկ ներ­կա­յու­թյամբ պա­տե­րազ­մին ՙոչ՚ ա­սող, ձեր ան­վա­խու­թյամբ ու հաս­տա­տա­կա­մու­թյամբ մե­ծե­րին ՙդա­սեր՚ տվող, աշ­խար­հի ցավ ու դա­վե­րի հետ հաշտ ու ան­հաշտ... Ան­հաշտ աշ­խար­հին հաշ­տու­թյուն պար­տադ­րող, ան­խոս ներ­կա­յու­թյամբ մեր հրա­շա­մա­նուկ­ներ՝ աչ­քի պես մաք­րա­մա­քուր հո­գով, լայ­նա­սիրտ ու լայ­նաժ­պիտ... Ար­ցա­խի պա­տի­վը ձեր գո­յու­թյամբ պատ­վար դարձ­նող, հաղ­թա­նա­կի պատ­վան­դան­նե­րին մշ­տա­պես ներ­կա, աշ­խար­հի ա­մե­նա­տար­բեր հար­թակ­նե­րում՝ մշա­կու­թա­յին ու մար­զա­կան հաղ­թա­նակ­նե­րով Ե­ռա­գույ­նը ծա­ծա­նող, մեր երկ­րին ու մեր կյան­քին ի­մաստ, հպար­տու­թյուն ու ի­մաստ­նու­թյուն պարգևող։ Փոք­րիկ ղա­րա­բաղ­ցու՝ Մի­շա Գրի­գո­րյա­նի բե­րա­նով հա­զա­րա­վոր­նե­րին Ար­ցախ ՙԺեն­գյա­լով հաց՚ ու­տե­լու հրա­վի­րող, միշտ հյու­րա­սեր ու միշտ սր­տա­բաց քո տե­սա­կով, իմ փոք­րիկ ու մեծ բա­րե­կամ։ Ան­ցյա­լիդ, ներ­կա­յիդ ու ա­պա­գա­յիդ տես­լա­կա­նով մեզ հույս ու հա­վատ պարգևող Փոք­րի՜կ Ղա­րա­բաղ­ցի. դու քաջ գի­տես՝ քո եր­ջան­կու­թյան հա­մար թանկ գին է վճար­վել... Դու էլ քո ներ­կա­յու­թյամբ ես հաղ­թել պա­տե­րազ­մին...Ար­կերն ու ռում­բերն այլևս չեն պայ­թում` խա­թա­րե­լով քո ման­կա­կան ՙպահմ­տո­ցին՚, դրանց, ի սեր որ­դի­նե­րի, լռեց­րել են հայ­րե­րը։ 25 տա­րի է ար­դեն, ինչ քեզ հա­մար փխ­րուն խա­ղա­ղու­թյուն է, քո տաք ձեռ­քե­րի մեջ ձյան պես հալ­չող փխ­րուն խա­ղա­ղու­թյուն...Սա­կայն դու չես եր­կն­չում, սահ­մա­նի ա՛յն կող­մից հն­չող կրա­կոց­նե­րից սիրտդ ծուլ չի լի­նում, դու պինդ ես` ինչ­պես քո պա­պը, հայրդ ու հո­րեղ­բայրդ, ինչ­պես Վար­դան քե­ռիդ, որ եր­կու ոտքն է կորց­րել պա­տե­րազ­մում ու դար­ձյալ ՙքայ­լե­լիս՚ չի ե­րե­րում։ Իսկ ինքդ վա­ղուց վերջ ես տվել դա­տարկ պար­կուճ­նե­րով խա­ղա­լուդ, ար­դեն հորդ ինք­նա­ձի­գի բո­յին ես ու ե­րա­զում ես այն կրծ­քիդ սեղ­մած կանգ­նել ա­ռաջ­նագ­ծում։ Ան­կեղ­ծո­րեն նե­ղա­նում ես, երբ քեզ ե­րե­խա­յի տեղ են դնում։ Դու ար­դեն տղա­մարդ ես ու ՙգն­դի որ­դի­նե­րի՚ տա­րի­քին ես...Պա­պիդ, հորդ, հո­րեղ­բորդ պատ­ճեն ես ու խռո­վում ես, երբ քեզ չեն նկա­տում, հաշ­վի չեն նս­տում հետդ։ Այ­նինչ, ան­զեն աչ­քով էլ տե­սա­նե­լի է, որ դու կա­թիլ-կա­թիլ քո հո­գում ամ­բա­րել ես պա­պի­կիդ հայ­րե­նա­սի­րու­թյու­նը, հորդ պայ­քա­րի ո­գին ու սխ­րան­քը։ Դու մեծ ես բո­լոր մե­ծե­րից ու քո ներ­սում կրում ես հաղ­թա­նակ­նե­րի բերկ­րան­քը։ Դու հաղ­թա­նա­կած երկ­րիդ հպարտ քա­ղա­քա­ցին ես՝ փոք­րիկ տի­րա­կա­լը: Հա­յոց Այ­բու­բե­նի 36 զին­վոր­նե­րի հետ շար­քում ես, սեր­տում ես Ոս­կե­ղե­նի­կը՝ քո բա­ժին ինք­նու­թյու­նը վե­րա­ծե­լով լույ­սի: Դու ա­մեն օր վրձ­նի հետ թա­թա­խում ես ներ­սիդ գույ­նե­րը, դաշ­նա­մու­րի ստեղ­նե­րին պահ տա­լիս հո­գուդ գան­ձերն ու գր­չիդ ծայ­րին Բա­ռը-Բա­նը դարձ­նում ա­պա­գա­յին պար­զած Ե­ռա­ծա­ծան Դրոշ։ Քո վաղ­վա օ­րը ինքդ ես վրձ­նում՝ խո­հեմ, հա­վա­սա­րակ­շռ­ված, մե­ծա­վա­րի, հաս­տա­տա­քայլ ու հաս­տա­տա­կամ ու, որ­պես փոքր Հո­տի փոք­րիկ գառ­նուկ, ա­մեն Աստ­ծո օր Խա­չի կնի­քը դնե­լով ճա­կա­տիդ, հույսդ Աստ­ծուն` ա­ղո­թում ես ողջ աշ­խար­հի քո հա­սա­կա­կից­նե­րի խա­ղա­ղու­թյան հա­մար... Ու որ­պես փոք­րիկ մո­լո­րա­կի ՙՄեծ՚ բնա­կիչ` քո ներ­կա­յու­թյու­նը Տոն ես դարձ­նում Աշ­խար­հի հա­մար, Աշ­խարհ, որ­տեղ ա­մեն օր տո­նախ­մբ­վում են հա­զա­րա­վոր ե­րե­խա­նե­րի ե­րա­զանք­նե­րը...

 ÐÐ° данном изображении может находиться: 1 человек, часть тела крупным планом

На данном изображении может находиться: 1 человек, сидит, ребенок и часть тела крупным планом

На данном изображении может находиться: один или несколько человек, люди сидят, дерево, на улице и природа

На данном изображении может находиться: один или несколько человек, трава, на улице и природа

На данном изображении может находиться: 1 человек, обувь и ребенок

 ÐÐ° данном изображении может находиться: 1 человек, ребенок, часть тела крупным планом и на улице

На данном изображении может находиться: 2 человека, люди улыбаются, люди стоят, ребенок, небо, трава и на улице

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.