Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING

ՀՐԱՇՔ­ՆԵ­ՐԻ ԱԿՆ­ԿԱ­ԼԻ­ՔՈՎ

 Լու­սի­նե ՇԱ­ԴՅԱՆ

 Բարև, սի­րե­լի Ձմեռ պապ: Ես Ան­նան եմ, Մեծ Թա­ղե­րից: Ես միշտ քեզ նա­մակ եմ գրել, իսկ դու միշտ կա­տա­րել ես իմ ցան­կու­թյուն­նե­րը, ին­չի հա­մար ան­չափ շնոր­հա­կալ եմ: Խոս­տա­նում եմ լավ սո­վո­րել, մե­ծե­րին լսել և շատ գր­քեր կար­դալ: Այս տա­րի կխնդ­րեմ քեզ, որ ինձ բե­րես վր­ձին, օ­դա­պա­րուկ, հե­ռա­կա­ռա­վար­վող մե­քե­նա, գլ­խարկ, գուաշ: Իսկ տո­նա­ծա­ռի տակ ձեռ­նոց կդ­նեմ. խնդ­րում եմ, լց­նես այն իմ սի­րե­լի կոն­ֆետ­նե­րով: Սի­րով՝ Ան­նա՚:

Հենց այս նա­մա­կը հա­նե­ցի դե­պի Լապ­լան­դիա ու­ղարկ­վող նա­մակ­նե­րի տր­ցա­կից, ո­րը պատ­րաս­տել էին Հադ­րու­թի շր­ջա­նի Մեծ Թա­ղեր գյու­ղի ե­րե­խա­նե­րը: Միան­շա­նակ ո­րո­շե­ցի ծա­նո­թա­նալ Ան­նա­յի հետ: Մինչ տան բա­կում կանգ­նած ծա­նո­թա­նում էի աղջ­կա ծնող­նե­րի հետ, ներս մտավ փոք­րիկ մի աղջ­նակ ու փար­վեց հո­րը: ՙԱ­հա և մեր Ան­նան՚,- ա­սում է մայ­րիկն ու բո­լո­րիս միա­սին ներս հրա­վի­րում: Ըն­տա­նե­կան ջերմ մթ­նո­լոր­տում տի­րող նա­խա­տո­նա­կան տրա­մադ­րու­թյու­նը հա­մա­կեց նաև ինձ. գե­ղե­ցիկ զար­դար­ված տո­նա­ծառ, լույ­սեր, ա­ռաս­տա­ղից կախ­ված փա­թիլ­ներ... Պարզ­վում է՝ ե­րե­կո­յան էին զար­դա­րել տու­նը, իսկ Ան­նա­յի ոգևո­րիչ տրա­մադ­րու­թյու­նից կա­րե­լի էր են­թադ­րել, որ մեր այ­ցը ճիշտ ժա­մա­նա­կին էր: Մինչ մայ­րի­կը՝ Ին­նան, զբաղ­ված էր հյու­րա­սի­րու­թյամբ, փոք­րիկ աղջ­նա­կը հապշ­տապ ձվա­ծեղ պատ­րաս­տեց ինքն իր հա­մար ու ըն­դու­նեց իր հետ զրու­ցե­լու իմ ա­ռա­ջար­կը:
Ան­նան ըն­տա­նի­քի ա­մե­նա­փոքրն է` ի­նը տա­րե­կան, ի­րե­նից մեծ քույր ու եղ­բայր ու­նի: Սո­վո­րում է չոր­րորդ դա­սա­րա­նում, գե­րա­զանց գնա­հա­տա­կան­նե­րով: Ոգևոր­ված շտա­պում է ու­րա­խաց­նել մեզ՝ ա­սե­լով, որ զին­վոր­նե­րին նա­մակ և ա­մա­նո­րյա ծան­րոց է ու­ղար­կել: Շու­տով Ան­նա­յի եղ­բայ­րը՝ Գրի­գորն էլ կհա­մալ­րի հայ­րե­նյաց պաշտ­պան­նե­րի շար­քե­րը, և ի­րենք զին­վոր­նե­րին ՙմի պա­տա­ռիկ Ա­մա­նո­րյա տրա­մադ­րու­թյուն՚ փո­խան­ցե­լը շատ են կարևո­րում: Ան­նան շնոր­հա­վո­րում է բո­լո­րին գա­լիք տո­նե­րի կա­պակ­ցու­թյամբ, իսկ ըն­կեր­նե­րին կոչ ա­նում հա­վա­տալ Ձմեռ պա­պի­կին, նա­մակ­ներ գրել և իր նման ան­համ­բեր սպա­սել ու հա­վա­տալ Ա­մա­նո­րյա հրաշք­նե­րին: