ԱՐՏԱՍՈՎՈՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ 9 ԳՈՒՆԱՆՅՈՒԹԵՐ
Հին նկարներն ապշեցնում են գունային համադրությունների շքեղությամբ։ Արդի աշխարհում ցանկալի գունային երանգ ստանալը հատուկ դժվարություն չի ներկայացնում։ Բայց ոչ միշտ էր այդպես։ Անցյալում անհրաժեշտ գույն ստանալու համար նկարիչները հաճախ օգտագործում էին շատ տարօրինակ և արտասովոր բաղադրիչներ։ Անգամ այնպիսիք, որոնք մարդկանց մահվան պատճառ էին դառնում։
1.Մումիա
(դարչնագույն )
Ի՞նչ ընդհանրություն կա մումիայի և գունանյութի միջև։ Պարզվում է, որ անցյալում նկարիչները մումիաների բեկորներն աղում և դարչնագույն գունանյութ էին ստանում, որն ըստ գունատիպի կատարելապես համապատասխան էր մուգ գույնի փայտանյութին, որն օգտագործում էին այդ ժամանակների տները կառուցելու համար։ Սակայն ոչ բոլոր նկարիչներն էին կիրառում դարչնագույն երանգ ստանալու նման տարօրինակ մեթոդը։ Այսպես, հանրահայտ նկարիչ Էդվարդ Բյորն-Ջոնսն իր սիրած ծխամորճն այգում թաղեց, երբ իմացավ, որ որպես ներկ օգտագործվել են մումիայի բեկորներ։ Ուրիշ նկարիչներ պակաս գարշանքով էին դրան վերաբերվում։ Չնայած էթիկական խնդիրներին, մումիայի բեկորների օգտագործման պրակտիկան շարունակվեց մինչև 1964 թվականը։
2.Հնդկական դեղին
Ինչպես և այս ցուցակի գունանյութերից շատերը, հնդկական դեղինն էլ բնավ հասարակներից չէր։ Արևի լույսի տակ այդ գույնը լուսածորում և դառնում է առանձնապես վառ։ Եվ դա զարմանալի չէ՝ հաշվի առնելով նրա ծագումը։ Այդ գունանյութի միակ թերությունը տհաճ հոտն է՝ կովի մեզի հոտը։ Հենց նրանից են ստանում այդ գույնը։
Գունանյութն առաջացել է 15-րդ դարում Հնդկաստանում։ Կովերի համար մշակված էր մանգոյի տերևներից կազմված հատուկ սննդակարգ։ Կովերը միզում էին հատուկ ավազի մեջ, որը հետո չորացվում էր և մեզի հետ տրորվելով փոշու վերածվում։ Այդպես էին դեղին գունանյութ ստանում։ Եվրոպացի նկարիչները, ովքեր չգիտեին գունանյութի պատրաստման մեթոդի մասին, այն սիրով օգտագործում էին իրենց աշխատանքներում։ 20-րդ դարի սկզբին անցկացված հետազոտությունները վերջ դրեցին այդ փոշու արտադրությանը։
3.Կաղնու թանաք
Հին դարերում մարդիկ գրում էին կենդանիների կաշվի վրա։ Այդ նպատակների համար անհրաժեշտ էր հատուկ թանաք, որը չէր տարածվում և երկար ժամանակ մնում էր մագաղաթի վրա։ Կաղնու կամ երկաթյա թանաքը ստանում էին կաղնու կեղևից, որում իշամեղուները ձվեր էին դնում։ Ձվերի շուրջ ձևավորվում էին փոքրիկ պինդ գնդիկներ՝ գալիսներ (բուսական ուռուցք)։ Գալիսները մանրացնելով փոշու էին վերածում և ջրում մարմանդ կրակի վրա եփում մի քանի օր։ Ստացված դարչնագույն հեղուկը խառնում էին երկաթ պարունակող միացության հետ։ Թերթի վրա ամուր մնալու համար խառնուրդին ավելացնում էին մածուցիկ նյութ։ Թանաքն այնքան բացառիկ էր, որ անգամ ժամանակակից պայմաններում այն գործնականում անհնար է պատրաստել։
4.Վիշապի արյուն
Այդ գունանյութը ստանալու համար պետք չէր վիշապ սպանել։ Այդպիսի անվանմամբ ծառ աճում էր Աֆրիկայի ափերին գտնվող Սոկոտրա կղզում։ Ծառի բունը վնասվելու դեպքում նրանից հոսում էր կարմիր գույնի խեժ, թվում էր, թե ծառն արյունահոսում է։ Խեժին հագեցած կարմիր գույն էր տալիս նրա բաղադրության մեջ մտնող ՙվիշապի արյուն՚ կոչվող նյութը։ Հնում նկարիչներն այդ գունանյութը հաճույքով օգտագործում էին իրենց աշխատանքների համար։
5.Vantablack
Vantablack-ը (վանտաբլաք) մարդու ստեղծած ամենամուգ նյութն է։ Այն գունանյութ չէ այդ բառի սովորական ընկալմամբ։ Մուգ գույնը ստեղծվում է նանոխողովակների միջոցով, որոնք տեղադրվում են մակերեսի վրա: Նանոխողովակների հատուկ տեղադրությունը թույլ է տալիս կլանել ներս թափանցող ամբողջ լույսը։ Այդ հոյակապ էֆեկտը պահանջված է բազմաթիվ նկարիչների շրջանում։ Սակայն այն օգտագործելու բացառիկ իրավունքը պատկանում է բրիտանացի նկարիչ Անիշ Կապուրին։
6. Շեելե գրին (կանաչ)
19-րդ դարում Շեելեն (գույնը հայտնագործել է շվեդացի քիմիկոս Կառլ Վիլհելմ Շեելեն) մեծ հանրահռչակություն էր վայելում։ Նրա բաղադրիչներն էին մկնդեղը և պղինձը։ Այդ ժամանակի նկարիչները սիրում էին բնության աշխարհը պատկերել, իսկ Շեելե կանաչը հիանալի կերպով համապատասխանում էր գլուխգործոցներ ստեղծելու նպատակին։ Սակայն այդ երանգը նաև տխուր պատմություն ունի։ Հաշվի առնելով այն, որ ներկանյութի բաղադրության մեջ մկնդեղ կար, այդ գունանյութը պատրաստող բանվորները մահանում էին թունավորումից։ Պաստառներ ներկելու համար Շեելե կանաչ գույնի կիրառումը բերում էր ՙմահվան սենյակների՚ ստեղծմանը։ Պատմաբանների պնդմամբ՝ Նապոլեոնի մահվան պատճառը հենց Շեելե կանաչ գույնի պաստառներով նման սենյակն էր։
7.Խան
մանուշակագույն
2500 տարի առաջ չինացիները ստեղծեցին երկու ազնվական երանգ՝ խան երկնագույն և մանուշակագույն։ Խան մանուշակագույնն օգտագործվում էր թրծակավե մարտիկների նկարազարդման և որմանկարների ստեղծման, ինչպես նաև ապակու արտադրության համար։ Խան մանուշակագույնի արտադրության ժամանակ օգտագործում էին պղնձի, բարիումի և արճճի հանքանյութեր, ինչպես նաև աղացած կվարց։
8.Ուրան
Ներկայումս ուրանը հայտնի է որպես էներգիայի աղբյուր ատոմային ռումբերում և միջուկային ռեակտորներում։ Բայց Հին Հռոմում այն օգտագործվում էր որպես ներկանյութ։ Հռոմեացիներն ուրանի օքսիդն օգտագործում էին արծնապակու, ապակու, խեցեղենի պատրաստման համար։ Ուրանը որպես գունանյութ առավելագույն հանրահռչակություն ստացավ ռադիումի հայտնագործությունից հետո։ Չնայած այն հանգամանքին, որ ուրան գունանյութ պարունակող առարկաներում ճառագայթահարվելու վտանգն աննշան է, ներկայումս այն շատ հազվադեպ է օգտագործվում։
9.Տյուրոսյան ծիրանի
Այդ գունանյութն ամենապահանջվածն է աշխարհում։ Հին դարերում տյուրոսյան ծիրանին ամենավառ գունանյութերից մեկն էր։ Ի տարբերություն ուրիշ երանգների այն դիմացկուն է խունացման հանդեպ։ Այդ գույնի հագուստ կամ իրեր կարող էր կրել միայն կայսերական վերնախավը։ Այդ ներկանյութը ստանում են միլիոնավոր կակղամորթերի մանրացման ճանապարհով։ Այսպես՝ 1 գրամ գունանյութ պատրաստելու համար պահանջվում է 10000 կակղամորթ։
www.interesnosti.com
Latest from
- Հանրապետության նախագահը ընդունել է «Փախստականների միավորում հանուն արդարության» ՀԿ մի խումբ անդամների
- Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի պատասխանատուների հետ
- Նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար նշանակելու մասին
- ԳԻՏԱՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ
- Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովը կազմակերպել է խորհրդարանական լսումներ