ՆՐԱՆՑ ԿԱ­ՏԱ­ՐԱ­ԾԸ ՄՆԱՑ ԱՆ­ՑՅԱ­ԼՈՒՄ

Սեր­գեյ ՍԱ­ՖԱ­ՐՅԱՆ

 Այն, որ մեր ի­րա­կա­նու­թյան մեջ կան շատ ո­լորտ­ներ, ո­րոնց աշ­խա­տա­կից­նե­րի` տա­րի­նե­րով կա­տա­րած գոր­ծերն այդ­պես էլ ար­ժա­նա­վույնս չգ­նա­հատ­վե­ցին, փաստ է։ Այս փաս­տի մա­սին կա­րե­լի է խո­սել ու բա­նա­վի­ճել շատ եր­կար։ 


Բո­լորս ենք հի­շում, հատ­կա­պես՝ ա­վագ սերն­դի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, թե ինչ­պես էինք ոչ վաղ ան­ցյա­լում հա­րա­զատ­նե­րի հետ կապ հաս­տա­տե­լու հա­մար դի­մում հե­ռա­խո­սա­վա­րու­հի­նե­րի օգ­նու­թյա­նը։ Այդ ի­րո­ղու­թյու­նը մեր ի­րա­կա­նու­թյան մի մասն էր։
Հի­մա աշ­խար­հը զար­գաց­վա­ծու­թյան այն­պի­սի աս­տի­ճա­նի է հա­սել, որ այս հա­մա­կար­գի աշ­խա­տող­նե­րի կա­րի­քը գրե­թե չկագ չնա­յած դա էլ հա­րա­բե­րա­կան է։ Այ­նուա­մե­նայ­նիվ, ու­նենք այն՝ ինչ ու­նենք։
Տա­րի­ներ շա­րու­նակ հա­սա­րա­կու­թյա­նը ծա­ռա­յու­թյուն մա­տու­ցե­լով` կին-կա­պա­վոր­ներն ի­րենց կարևոր ու խիստ անհ­րա­ժեշտ ծա­ռա­յու­թյու­նը տա­րան նաև մեր հայ­րե­նի­քին բա­ժին հա­սած օր­հա­սա­կան պա­հե­րին։
Ան­ժխ­տե­լի փաստ է, որ քա­ղա­քա­ցիա­կան հա­մազ­գես­տով կին-կա­պա­վոր­նե­րը, ով­քեր ա­ռա­ջին Ար­ցա­խյան պա­տե­րազ­մում զօ­րու­գի­շեր մշ­տա­կան կապ են ա­պա­հո­վել հա­սա­րա­կու­թյան հա­մար, այ­սօր պար­զա­պես մատն­ված են ա­նու­շադ­րու­թյան։
Հայտ­նի ՙ107՚-ի հե­ռա­խո­սա­վա­րու­հին­նե­րը, ո­րոն­ցից շա­տե­րի հետ ա­ռիթ ու­նե­ցանք հան­դի­պել և զրու­ցել, ի­րենց չգ­նա­հատ­ված լի­նե­լու մա­սին խո­սում են ան­հույս դառ­նու­թյամբ։ Ա­սում են` այն օ­րե­րին մեր աշ­խա­տան­քը կա­տա­րում էինք ոգևո­րու­թյամբ, հիմ­նա­կա­նում աշ­խա­տում էինք ոչ նկու­ղա­յին պայ­ման­նե­րում, բայց մեզ ո­չինչ չէր վա­խեց­նում, քա­նի որ մեզ­նից յու­րա­քան­չյու­րը հա­մոզ­ված էր, որ ա­ռանց իր նվիր­ված աշ­խա­տան­քի անհ­նար է հաս­նել վերջ­նա­կան հաղ­թա­նա­կիգգգ
Ի­հար­կե, ժա­մա­նակ­նե­րը փոխ­վել են, փոխ­վել են նաև ու­ղեկ­ցող երևույթ­նե­րը։ Շա­տե­րը մնա­ցել են ան­ցյա­լի հու­շե­րում, սա­կայն ե­կեք փաս­տենք, որ դա պատ­ճառ չէ, որ­պես­զի մո­ռա­ցու­թյան տանք նրանց անձ­նու­րաց աշ­խա­տան­քըգգգ 90-ա­կան­նե­րի ա­կա­նա­տես­նե­րը լավ գի­տեն, թե ինչ կարևոր ա­ռա­քե­լու­թյուն էին ի­րա­կա­նաց­նում նրանք։
Կին-կա­պա­վոր­նե­րից շա­տերն այ­սօր ան­ցյա­լում թո­ղած հի­շո­ղու­թյուն են հա­մա­րում ի­րենց ան­ցած ճա­նա­պար­հը, թեև սի­րե­լի աշ­խա­տան­քի մա­սին խո­սե­լիս ժպ­տում են ե­րա­նու­թյամբ։ Ա­յո, այս մար­դիկ մեր հա­սա­րա­կու­թյան մեջ մնա­ցին չգ­նա­հատ­ված։
Պա­տե­րազ­մը, ինչ­պես ա­սում են, կրկն­վե­լու հատ­կու­թյուն ու­նի, որ­քան էլ այն ծանր ու դա­ժան է: Բա­ցառ­ված չէ, որ օ­րե­րից մի օր մենք նո­րից զգանք այս ո­լոր­տի աշ­խա­տող­նե­րի կա­րի­քը, և հա­վա­տում եմ, որ նրանք կր­կին կգան ու մեծ նվիր­վա­ծու­թյամբ կի­րա­կա­նաց­նեն ի­րենց ծա­ռա­յու­թյու­նը՝ հա­կա­ռակ այն ի­րո­ղու­թյան, որ տա­րի­ներ շա­րու­նակ մնա­ցին չգ­նա­հատ­ված։

Հ.գ. Հի­մա էլ ուշ չէ, բաց­թո­ղում­նե­րի աչ­քե­րին շի­տակ նա­յե­լով միայն կա­րող ենք շտ­կել տա­րի­նե­րի ըն­թաց­քում կա­տա­րած մեր սխալ­նե­րը։ Հայ­րե­նի­քը ոչ ան­ցյա­լում, ոչ հի­մա և ոչ էլ ա­պա­գա­յում չի մո­ռա­նա­լու իր հա­մար սխ­րանք գոր­ծած իր զա­վակ­նե­րին։