Logo
Print this page

…ԹՈՂ ՄԱՅՐԵՐԻ ԱՂՈԹՔՆԵՐԸ ՎԵՐԱԾՎԵՆ ԽԱՂԱՂ ՕՐՀՆԵՐԳԵՐԻ

ՙԱԱ՚

 ԱՀ ՙՄայ­րու­թյուն՚ ՀԿ-ի հան­դի­պում­նե­րի հեր­թա­կան հան­գր­վա­նը Աս­կե­րան շրջ­կենտ­րոնն էր։ Բնակ­չու­թյան տար­բեր շեր­տեր ու բնա­գա­վառ­ներ ներ­կա­յաց­նող մաս­նա­կից­նե­րի թվում էին նաև Ար­ցա­խի տե­ղա­հան­ված շր­ջան­նե­րից քա­ղա­քա­ցի­ներ, ո­րոնք ժա­մա­նա­կա­վո­րա­պես ա­պաս­տա­նել են շրջ­կենտ­րո­նում։

Աս­կե­րա­նի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան կենտ­րո­նի տնօ­րեն Ռո­մե­լա Գրի­գո­րյա­նի ա­ռա­ջար­կով ներ­կա­նե­րը մեկ րո­պե լռու­թյամբ հար­գե­ցին Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի նա­հա­տակ­նե­րի հի­շա­տա­կը, ա­պա տի­կին Գրի­գո­րյա­նը Աստ­վա­ծա­րա­րու­մի շնորհ մո­րը բարձ­րաց­րեց ա­մե­նա­բարձր պատ­վան­դա­նին, որ­տեղ նա ոչ միայն պե­տու­թյան ծա­ռան է, այլև ազ­գի շա­րու­նա­կա­կա­նու­թյունն ա­պա­հո­վողն ու նրա գե­նո­ֆոն­դի պա­հա­պա­նը… Նա մաղ­թեց, որ բո­լոր մայ­րե­րի ա­ղոթք­նե­րը վե­րած­վեն խա­ղաղ օրհ­ներ­գե­րի, զի մայ­րը կեն­դա­նի ա­ղոթք է, քայ­լող բա­րու­թյուն, իսկ մոր ա­ղոթ­քը կա­րող է փո­թո­րիկ­ներ սան­ձել ու պատ­նեշ դառ­նալ չար նկր­տում­նե­րի ճա­նա­պար­հին« ա­պա ցան­կա­ցավ, որ հայ մոր տա­ռա­պանքն այլևս վեր­ջա­կետ­վի հա­վեր­ժա­կան հան­գս­տու­թյամբ։
ԱՀ ՙՄայ­րու­թյուն՚ ՀԿ նա­խա­գահ Հաս­միկ Մի­քա­յե­լյա­նը, հա­մա­ռոտ տե­ղե­կու­թյուն ներ­կա­յաց­նե­լով կազ­մա­կեր­պու­թյան գոր­ծու­նեու­թյան մա­սին, անդ­րա­դար­ձավ այն հիմ­նախն­դիր­նե­րին, ո­րոնք ի հայտ են ե­կել վեր­ջին ի­րա­դար­ձու­թյուն­նե­րով պայ­մա­նա­վոր­ված։ Մար­տահ­րա­վեր­նե­րը բա­զում են ու բազ­մա­պի­սի, ա­հա թե ին­չու անհ­րա­ժեշտ է վե­րա­նա­յել ա­մեն­քի ու յու­րա­քան­չյու­րի պահ­վածքն ու վար­քա­գի­ծը՝ հեր­թա­կան փոր­ձու­թյուն­նե­րը պատ­վով հաղ­թա­հա­րե­լու ճա­նա­պար­հին։ Նրա դի­տարկ­մամբ՝ մենք պար­զա­պես ի­րա­վունք չու­նենք նա­հան­ջե­լու, ա­ռա­վել ևս՝ խեղճ ու պարտ­ված զգա­լու։ Հա­նուն Ար­ցա­խի վաղ­վա, հա­նուն մեր ե­րե­խա­նե­րի ու նրանց ա­պա­գա­յի պի­տի շա­րու­նա­կենք ապ­րել, պայ­քա­րել ու ծա­ռա­յել երկ­րին։ Նրա կար­ծի­քով՝ անհ­րա­ժեշտ է փո­խել ոչ միայն տրա­մադ­րու­թյունն ու տրա­մադր­վա­ծու­թյուն­նե­րը, այլև տեր կանգ­նել պատ­մամ­շա­կու­թա­յին հա­րուստ ժա­ռան­գու­թյա­նը, ա­նա­ղարտ մայ­րե­նիին, կապ­վել մայր հո­ղին բա­զում թե­լե­րով, ապ­րել, աշ­խա­տել ու ա­րա­րել միայն Հայ­րե­նի­քում։ Նա ա­ռա­ջար­կեց նաև գնա­հա­տել դժ­վար պա­հին ձեռք մեկ­նած ռուս ազ­գին, ո­րոնց հետ բա­րե­կա­մու­թյու­նը դա­րե­րի պատ­մու­թյուն ու­նի։

ԱրՊՀ պրո­ֆե­սոր, հո­գե­բան (ՙՄայ­րու­թյուն՚ ՀԿ հա­մա­նա­խա­գահ) Ար­զիկ Մխի­թա­րյա­նը հայ մոր ու կնոջ դե­րը դի­տար­կե­լով պատ­մա­կան բուռն ու թեժ անց­քե­րի հո­լո­վույ­թում` մի­ջո­ցառ­ման մաս­նա­կից­նե­րին հույս ու լա­վա­տե­սու­թյուն նե­րար­կեց. ՙԱն­շուշտ, հայ­րե­նի­քի կո­րուստն ան­հա­մե­մա­տե­լի է որևէ կորս­տի հետ։ Իս­կա­պես ծանր շր­ջան ենք ապ­րում, սա­կայն անհ­րա­ժեշտ է հաղ­թա­հա­րել հե­տապն­դող դեպ­րե­սիոն վի­ճա­կը, նեղ­վա­ծու­թյու­նը և չմո­ռա­նալ, որ հայ կի­նը միշտ ե­ղել է (ու կմ­նա) բար­ձուն­քի վրա՝ ան­տե­սե­լով բո­լոր փոր­ձու­թյուն­նե­րը։ Հայ մո­րը ճա­կա­տագ­րով տր­ված է այլ ա­ռա­քե­լու­թյուն, ծանր, սա­կայն վեհ ա­ռա­քե­լու­թյուն։ Մենք տե­սել ենք 1915 թվա­կան, սա­կայն կա­րո­ղա­ցել ենք հաղ­թա­հա­րել, պե­տու­թյուն դառ­նալ, քա­նի որ ու­նեինք կամք ու նպա­տակ, իսկ պատ­մու­թյու­նը, ցա­վոք, կրկն­վե­լու հատ­կու­թյուն ու­նի։ Այ­սօր բո­լորս հա­վա­սար պայ­ման­նե­րում ենք, քա­նի որ դի­մա­ցի­նի ցավն ըն­կա­լե­լու, կի­սե­լու ըն­դու­նա­կու­թյուն ու­նենք և այն միա­սին կհաղ­թա­հա­րենք՝ լի­նե­լով լա­վա­տես, հա­մախ­մբ­ված։ Մենք պար­տա­վոր ենք լի­նել ա­մուր, սի­րել մեր հայ­րե­նի­քի ա­մեն մի մաս­նի­կը և ապ­րել լավ ա­պա­գա­յի հույ­սով՚։
Գրող, լրագ­րող Սիր­վարդ Մար­գա­րյա­նը շնոր­հա­վո­րեց ներ­կա­նե­րին և ի դեմս նրանց՝ բո­լոր հայ մայ­րե­րին Ա­վետ­ման տո­նի, Մայ­րու­թյան ու գե­ղեց­կու­թյան օր­վա կա­պակ­ցու­թյամբ և շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց նրանց ա­ռա­քի­նի պահ­ված­քի, ան­կոտ­րում ո­գու, երկ­րի տղա­մարդ­կանց մշ­տա­պես թև ու թի­կունք լի­նե­լու հա­մար։ ՙՀայ մայ­րերն ու­ժեղ են ու ա­րիա­սիրտ, նրանց կոտ­րել չի լի­նի, նրանք միայն ի­րենց զա­վակ­նե­րի գե­րեզ­մա­նին խունկ ծխող ու մոմ վա­ռող մայ­րեր չեն, նրանք թի­կունք ու ա­պա­վեն են ի­րենց զա­վակ­նե­րին, հայ­րե­նի­քին ու պե­տու­թյա­նը… Առ­հա­վատ­չյան դուք եք, որ մահ ու ա­վեր ար­հա­մար­հե­լով կր­կին տուն ու օ­ջախ եք շե­նաց­նում՚,- ա­սաց Ս. Մար­գա­րյա­նը և մոր ու տան կա­րո­տից խրա­մա­տում ծն­ված ՙՀա­յոց Մայ­րե­րին՚ բա­նաս­տեղ­ծու­թյու­նը ձո­նեց նրանց։
Բաք­վից բռ­նա­գաղ­թած, Ար­ցա­խյան ա­ռա­ջին պա­տե­րազ­մում որ­դուն կորց­րած Աս­կե­րան քա­ղա­քի բնակ­չու­հի Եվ­գե­նյա Ստե­փա­նյա­նը ե­րախ­տի­քի խոսք ա­սաց ի­րենց այ­ցե­լե­լու և գնա­հա­տե­լու հա­մար… Կյան­քի փոր­ձով ի­մաստ­նա­ցած Եվ­գե­նյա տա­տի­կի կար­ծի­քով բո­լոր նե­ղու­թյուն­ներն ու դժ­վա­րու­թյուն­նե­րը ժա­մա­նա­կա­վոր են« ու չնա­յած 50 տար­վա վաս­տա­կա­ծը ջուրն է թափ­վել, վս­տահ է, որ Ար­ցա­խը կր­կին հառ­նե­լու է, գե­րի­նե­րը տուն են վե­րա­դառ­նա­լու, իսկ ի­րենք քա­րից էլ կարծր ի­րենց հո­գով գուր­գու­րե­լու են մայր հո­ղը, հայ­րե­նի հան­դե­րի ցախն ու փու­շը բա­լա­սան են դարձ­նե­լու։ Մի­ջո­ցա­ռումն ա­վարտ­վեց Աս­կե­րա­նի ՙԲերդ՚ հա­մույ­թի` մայ­րե­րին ձոն­ված եր­գե­րով։
ՙԱԱ՚

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.