[ARM]     [RUS]     [ENG]

ՙՍԿՍԵԼ Է ԿԱՆԱՉԵԼ, ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՄԱՆՎՈՒՄ Է ՇՈՒՇԻԻ ԲՆՈՒԹՅԱՆԸ՚

Թամար ԳՐԻԳՈՐՅԱՆ

 ՙԵրբ նոր էինք ե­կել, ձմեռ էր, ցուրտ, տնից հա­մա­րյա դուրս չէինք գա­լիս, հի­մա սկ­սել է կա­նա­չել, և բնու­թյու­նը նման­վում է Շու­շիի բնու­թյա­նը։ Հար­մար­վում ենք՚,- ա­սում է շու­շե­ցի Նա­րի­նե Աս­րի­բա­բա­յա­նը, որն ար­դեն մի քա­նի ա­միս է՝ ա­մուս­նու, ե­րեք ե­րե­խա­նե­րի ու սկես­րայ­րի հետ վար­ձով է բնակ­վում ՀՀ Լո­ռու մար­զի Վա­նա­ձոր քա­ղա­քում։

Թե՜ Նա­րի­նեն, թե՜ ա­մու­սի­նը՝ Վար­դան Աս­րի­բա­բա­յա­նը, ծն­վել են Բաք­վում։ ՙԵս էլ, ա­մու­սինս էլ Բաք­վից ենք։ Մեր ըն­տա­նի­քը 1988 թվա­կա­նին դուրս է ե­կել Բաք­վից. այդ ժա­մա­նակ ես փոքր ե­րե­խա էի՚։ Նա­րի­նեի հայ­րը զոհ­վել է 1991 թվա­կա­նին, Ար­ցա­խյան ա­ռա­ջին պա­տե­րազ­մի ժա­մա­նակ։ ՙԿարճ ժա­մա­նակ Ստե­փա­նա­կեր­տում վար­ձով ենք ապ­րել, Հա­յաս­տա­նի տար­բեր բնա­կա­վայ­րե­րում, Ռու­սաս­տան էլ գնա­ցինք, բայց մայ­րիկս չկա­րո­ղա­ցավ մնալ, ու հետ ե­կանք՚։ 1992 թվա­կա­նին, Շու­շիի ա­զա­տագ­րու­մից հե­տո ըն­տա­նի­քը գնա­ցել է Շու­շի, այն­տեղ գտել Նա­րի­նեի պա­պի­կի կա­ռու­ցած տու­նը։ ՙԵրբ Շու­շին ա­զա­տագր­վեց, մենք գնա­ցել, գտել ենք մեր տու­նը, ո­րը պապս էր կա­ռու­ցել իր ծնող­նե­րի հա­մար։ Շու­շիում վերջ­նա­կան բնա­կու­թյուն ենք հաս­տա­տել 1993 թվա­կա­նից։ Այն­տեղ եմ դպ­րոց գնա­ցել, մե­ծա­ցել՚։
Շու­շիում ա­մուս­նա­ցել է, այն­տեղ են ծն­վել ըն­տա­նի­քի ե­րեք ե­րե­խա­նե­րը։
2020 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րի 27-ը նրանց ըն­տա­նի­քի հա­մար բաց­վել է ար­ցա­խյան հա­զա­րա­վոր ըն­տա­նիք­նե­րի պես:
ՙԱ­մու­սինս աշ­խա­տան­քի էր, ե­կավ, ա­սաց, որ սահ­մա­նին ամ­բողջ գի­շեր գոր­ծո­ղու­թյուն­ներ են ե­ղել։ Ա­սաց, որ մենք ա­պաս­տա­րա­նում մնանք, ինքն էլ պատ­րաստ­վեց ու կա­մա­վոր գնաց դիր­քեր՚։ Վար­դա­նը նախ Մա­տա­ղիս է մեկ­նել, հե­տո տե­ղա­փոխ­վել է այլ դիր­քեր, պա­տե­րազ­մի վեր­ջում մաս­նակ­ցել է Շու­շիի մար­տե­րին։
Ըն­տա­նի­քը պա­տե­րազն սկս­վե­լուց հե­տո եր­կու օր մնա­ցել է Շու­շիում, սեպ­տեմ­բե­րի 29-ին դուրս ե­կել Շու­շիից։ ՙԵրբ ա­մու­սինս դիր­քե­րից զան­գեց ու լր­ջո­րեն ա­սաց, որ պետք է դուրս գանք, մայրս, քրոջս ըն­տա­նի­քը, ա­մեն­քիս հա­մար մի պա­յու­սակ շոր վերց­րինք, վս­տահ էինք՝ մի քա­նի օ­րից հետ ենք գա­լու՚,- պատ­մում է Նա­րի­նեն։
Ըն­տա­նի­քը նախ ե­կել է Երևան, տե­ղա­վոր­վել բա­րե­կա­մի տա­նը։ Երևա­նում ա­մու­սինն ի­րենց միա­ցել է նո­յեմ­բե­րի 11-ին, Շու­շիի ան­կու­մից հե­տո։
Պա­տե­րազ­մի ժա­մա­նակ վի­րա­վո­րում է ստա­ցել. վնաս­վել է ձեռ­քը, կոն­տու­զիա է տա­րել։ Ո­րոշ ժա­մա­նակ բու­ժում է ստա­ցել Երևա­նում, ձեռ­քը մինչև հի­մա ցա­վում է, ֆի­զի­կա­կան աշ­խա­տանք ա­նել դեռևս չի կա­րող։
Նա­րի­նեն կորց­րած Շու­շիի մա­սին խո­սե­լիս չի կա­րո­ղա­նում թաքց­նել կա­րոտն ու ցա­վը. ՙԱ­մեն օր ենք Շու­շին հի­շում։ Ու ա­մե­նա­ցա­վա­լին ոչ թե այն է, որ տուն ենք կորց­րել (տու­նը է­լի հնա­րա­վոր է ստեղ­ծել), այլ այն, որ այդ դիր­քում գտն­վող Շու­շին ենք կորց­րել։ Մինչև հի­մա չեմ հա­վա­տում ու չեմ հաս­կա­նում, թե Շու­շին ինչ­պես էր հնա­րա­վոր կորց­նել, թե մենք ինչ­պես չպա­հե­ցինք այն, ինչ մերն էր։ Ես փոքր էի, բայց հի­շում եմ, թե 1992-ին ինչ մեծ դժ­վա­րու­թյամբ ա­զա­տագ­րե­ցինք, ինչ­քան զո­հեր տվե­ցինք, ու որ­քան մեծ ու­րա­խու­թյուն էր Շու­շիի ա­զա­տագ­րու­մը։ Ու հի­մա մենք ինչ­պե՞ս չկա­րո­ղա­ցանք Շու­շին պա­հել...՚։
Ա­պա­գա­յի վե­րա­բե­րյալ Նա­րի­նեի մտ­քերն ա­նո­րոշ են. ՙՇու­շիում մենք ա­մեն ինչ ստեղ­ծել էինք, հի­մա չգի­տենք՝ որ­տե՞ղ ու ինչ­պե՞ս ենք նո­րից սկ­սե­լու մեր կյան­քը՚։