Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Thursday, 29 November 2012

ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ԱՐՏԱՔԻՆ ԸՆԹԱՑԻԿ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

Նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 5-ը հանրապետության բոլոր 216 դպրոցներում (մասնաճյուղերի հետ` 230) ԼՂՀ գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից անց է կացվում սովորողների արտաքին ընթացիկ գնահատում: Ընդգրկվել են 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 11-րդ դասարանները (մյուս դասարանները` երկրորդ կիսամյակում):

ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԸ ԽՈՇՈՐ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՆ ՀԱՍԵԼ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Երկար ամիսներ տևած բուռն ընտրապայքարից, էլեկտրոնային նամակների և հայտարարությունների անվերջ տարափից, թեկնածուների և նրանց աջակիցների կողմից միլիարդավոր դոլարներ ծախսելուց հետո Միացյալ Նահանգների նախագահի և Կոնգրեսի ընտրությունները անփոփոխ թողեցին ամերիկյան քաղաքական դաշտը։ Միացյալ Նահանգներն առաջիկա չորս տարիների ընթացքում կունենա միևնույն Նախագահը և Ներկայացուցիչների պալատում ու Սենատում՝ միևնույն մեծամասնությունները։

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԵՄԻՆԱՐԸ ՀԱՋՈՂ ԷՐ

Նոյեմբերի 26-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ստեփանակերտի գրասենյակը ԶԼՄ¬ների հետ համագործակցության ծրագրի շրջանակներում լրագրողների համար սեմինար կազմակերպեց ՙԿարմիր խաչի միջազգային կոմիտեն և զանգվածային լրատվության միջոցների (ԶԼՄ) աշխատակիցները՚, ՙԶԼՄ¬ների ներկայացուցիչների հետ ԿԽՄԿ¬ի համագործակցության սկզբունքները՚, ՙԷթիկական և իրավական նորմերը զինված հակամարտությունների լուսաբանման ժամանակ՚ թեմաներով։

ՙՄԵՆՔ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՄԵԿՈՒՍԱՑՎԱԾ ՄՆԱԼ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ-ԳՐԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՑ՚

altՀոկտեմբերի 14-19-ը Արցախում անց է կացվել Պոեզիայի միջազգային փառատոն՝ բացառիկ երևույթ,  տարածաշրջանում առաջինը, որին մասնակցել են 10-ից ավելի երկրների բանաստեղծներ, արվեստի և գրականության գործիչներ։ 

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԳԱՆՁԱՍԱՐ

Ամեն մի պատերազմ մարդու հոգուն  ու սրտին  խոր վերքեր է թողնում։  Արցախյան հերոսամարտը՝ նույնպես։ Այսօր այլևս  չեն որոտում թնդանոթները, թեկուզ փխրուն, բայց խաղաղություն է տիրում։ 
Եվ հիշել անցյալն ու նրանց՝ այսօրվա  խաղաղությունը կերտողներին, մեր բոլորիս սրբազան պարտքն է։ Իր ստեղծման օրից  ԼՂՀ զոհված ազատամարտիկների  հարազատների միությունը փորձում է հնարավորինս սատարել կազմակերպության  անդամներին,  տարբեր միջոցառումներ նախաձեռնելով՝  ձգտում փոքր-ինչ ամոքել նրանց վիշտը։ 

ՆՊԱՏԱԿԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՊՏՈՒՂԸ ՄԱՍՈՒՆՔԻ ՊԵՍ ՊԱՀԵԼ-ՓՈԽԱՆՑԵԼՆ Է ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ

78333.jpgԱրցախյան ազատամարտում նահատակվածների անունները մշտապես վառ են ապրողներիս սրտերում։ Նրանց հիշատակը հաճախ է խնկարկվում տարաբնույթ միջոցառումների կազմակերպմամբ, ինչը պարտադիր է, օրինաչափ։

ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ... ՀՐԱԺԵՇՏԻՑ ԱՌԱՋ

N զորամասի ժամկետային զինծառայող Հրաչյա Ենգոյանը Պաշտպանության բանակում ծառայում է անցած տարվա մայիսից։ Եվս մի քանի ամիս, և նա հրաժեշտ կտա արդեն հարազատ դարձած զորամասին ու նույնքան սիրելի ընկերներին։ Ավարտել է Երևանի մշակույթի համալսարանը։ Չնայած ուշքն ու միտքը կոնսերվատորիայի վրա է, բայց ծառայությունն ավելի կարևոր է, ուսումը կսպասի, իսկ ծառայությունը սպասել չէր կարող, և իր տեղը հաստատ թափուր կմնար զորամասում։

ՙՆԻՑՑԱՅԻ ՁԱՅՆԵՐԸ՚ ՓԱՌԱՏՈՆԻ ԵՐՐՈՐԴ ԼԵԶՈՒՆ ՀԱՅԵՐԵՆՆ ԷՐ

Nina.jpgՀոկտեմբերի կեսերին Արցախի պետական երգչախումբը եղավ  Ֆրանսիայում՝ դառնալով Նիցցա քաղաքում  անցկացված խմբերգային  երաժշտության փառատոնի մասնակիցը։ Իսկ օրերս՝ նոյեմբերի  17-ին,  երգչախումբը  մայրաքաղաքի  երաժշտական  հասարակայնության  առաջ հանդես եկավ  խմբերգային  երաժշտության  մեծ ու  բազմազան ծրագրով։ Նիցցայում  անցկացված  փառատոնի,  արտասահմանում  և տանը այդ կոլեկտիվի ելույթների, նրա առաջիկա  ծրագրերի  մասին է մեր հարցազրույցը երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Նինա  ԳՐԻԳՈՐՅԱՆԻ  հետ։
Subscribe to this RSS feed