Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Tuesday, 14 June 2016

ՋԻՎԱՆԻ. ՎԱՂՎԱ ՕՐՎԱ ՀԱՎԱՏՈՎ

Ջիվանին Մարտունու շրջանի վերաբնակեցված բնակավայրերից ամենախոշորն ու ամենակայացածն է: Այն առանձնանում է թե՜ իր արտաքին տեսքով ու ձեռքբերումներով, թե՜  համայնքային աշխույժ կյանքով ու բնակիչների ներքին համախմբվածությամբ:  

ԻՍԿ ՍԱՀՄԱՆԱԳԾՈՒՄ ԱՅԼ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է, կամ՝ Թեժ գիծ

Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության  պահպանման կենտրոնից (գործադիր տնօրեն՝ Վադիմ Օսիպով) մինչև Իսակովի փողոցը տղամարդը քայլելով գնաց, բայց դեռ շոկի մեջ էր, ոչ այն է՝ մտահոգ, ոչ այն է՝ նյարդային, և երբ մտավ մթերային խանութ անհրաժեշտ գնումներ կատարելու, կանանց աչքալուսանք տալն անգամ նրան չհանեց կարկամած վիճակից։

ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ՝ ՍՔԱՈՒԹ ԹՈՒՖԱՆՔՋՅԱՆԻ ԳՐՔՈՒՄ

Վերջերս հետաքրքիր հանդիպում եղավ ՙԹումո՚ կենտրոնում. տեղի ունեցավ ամերիկահայ հանրահայտ ֆոտոլրագրող Սքաութ Թուֆանքջյանի ՙՄիայն աշխարհը կա. լուսանկարներ հայկական սփյուռքից՚ գրքի շնորհանդեսը: Գրքում զետեղված լուսանկարները ցուցադրվեցին էկրանից:

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԸ` ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջը հունիսի 11-ին  հաշվետու համերգով եզրափակեց ուսումնական տարին:


Լեփ-լեցուն դահլիճը վկայում էր հասարակության հետաքրքրության, երաժշտական նախասիրությունների մասին:

Քոլեջն ունի ողջունելի ավանդույթ. օգտագործելով առիթները՝ տարաբնույթ միջոցառումներով անդրադառնում է երաժշտական ուսումնարանի պատմության հիշարժան էջերին: Հաղորդավարը հիշեցրեց, որ  այդ նույն  օրը լրացավ քոլեջի հիմնադիր և առաջին տնօրեն Մարիա Դուրմիշևայի 90-ամյակը: Տարին հոբելյանական է նաև երաժշտական ուսումնարանի համար` նշվում է հիմնադրման 55-ամյակը: Մինչ  համերգի մեկնարկը դահլիճը լռության րոպեով հարգեց ապրիլյան պատերազմում զոհված քաջերի, ինչպես և վաղաժամ մահացած տեր Էմանուել քահանա Վարդանյանի հիշատակը:

Իսկ համերգն սկսեցին քոլեջին կից գործող Արվեստի վարժարանի սաները` երգչախմբային, սոլո և գործիքային կատարումներով: Հետո հանդիսատեսը հնարավորություն ունեցավ  գնահատելու քոլեջի տարբեր բաժինների  դասական և ժողովրդական` գործիքայինի, վոկալի, ուսանողների պատրաստվածությունը: Բուռն ծափահարությունները վկայում էին դրական զգացումների, արդարացված սպասումների մասին: Վերջում անակնկալ մատուցեց աղջիկների ՙԿապրիչիո՚  վոկալ անսամբլը` ջազային հետաքրքիր կատարումով:

Քոլեջի տնօրեն Կարինե Դադամյանը, իր իսկ խոստովանությամբ, որոշեց այս տարի, ի տարբերություն մյուսների, հանդիսավոր մթնոլորտում հանձնել  շրջանավարտների դիպլոմները: 29-ը շրջանավարտներից մեկը` Անժելա Բադալյանը, ստացավ կարմիր դիպլոմ:

Կարինե Դադամյանի հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ պարզեցինք, որ շրջանավարտներից 6-ը (2-ական` դասական և ժողովրդական վոկալ, 1¬ական դաշնամուրի և քանոնի բաժիններ) պատրաստվում են շարունակել ուսումը Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում: Տնօրենը համոզված է, որ նրանք բարձրագույն ուսում ստանալուց հետո կվերադառնան և կհամալրեն դասախոսական կազմը, ինչի մասին է վկայում  վերջին տարիների եղելությունը: Նա ցավով ասաց, որ ապրիլյան պատերազմի պատճառով ստեղծված խառնաշփոթ վիճակի հետևանքով ՙՎերածնունդ՚ միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնին կարողացան ուղարկել միայն երկուսին` նախատեսված 6-ի փոխարեն: Հպարտությամբ նշվեց, որ դուդուկահար Համլետ Դաշյանը գրավել է առաջին մրցանակը: Կարինե Դադամյանը շեշտեց, որ աստիճանաբար լուծվում են ժողգործիքների բաժնի ընդլյանման խնդիրները: Ունեն թառի, քամանչայի դասարաններ, չնայած  քիչ երեխաներ են հաճախում, բայց դա սկիզբն է: Մեծ խթան է հանդիսանում  ժողգործիքների նորաստեղծ անսամբլը, որտեղ կա անգամ բլուլ, բամբիռ: Տնօրենը մեծ հույսեր է կապում քոլեջին կից Արվեստի վարժարանի հետ, որտեղ ուսումը բավականին  բարձր  մակարդակի վրա է, մասնավորապես, լարային գործիքների բաժինը, որի հաջողությունն ապահովվում է Արցախի պետական կամերային նվագախմբի երաժիշտների նվիրյալ աշխատանքի շնորհիվ: Մի խոսքով` Կարինե Դադամյանի հավաստմամբ, ողջ կոլեկտիվը ջանում է, որպեսզի արցախցի երեխաները ստանան պատշաճ ուսում, ինչը լավագույններին թույլ կտա  շարունակել կատարելագործվել հանրապետությունից դուրս, իսկ մյուսներին՝ համալրել երկրում գործող մշակութային օջախները:

 

 

 

 

Subscribe to this RSS feed