ՈՉ ՄԻԱՅՆ ՇԱՏ, ԱՅԼԵՎ ԺԱՄԱՆԱԿԻՆ
Աշնանացան. նախորդ տարվա ցուցանիշը գերազանցվել է 35 տոկոսով
- Published in Տնտեսական
Աշնանացան. նախորդ տարվա ցուցանիշը գերազանցվել է 35 տոկոսով
Արցախի Հանրապետության Շահումյանի շրջվարչակազմի ղեկավար Հարութ Մնացականյանը, որ այդ պաշտոնում նշանակվել է 2017թ. սեպտեմբեր ամսից, պաշտոնավարման նախորդ երեք ամիսները հիմնականում նվիրել է շրջանի խնդիրներին ծանոթանալուն, դրանց վերհանմանը։
Հադրութի շրջվարչակազմում ի մի են բերվում 2018 թվականի բերքի տակ կատարված աշնանացան հացահատիկայինների ցանքսի արդյունքները։
Միջին Արևելքի երկրների շարքում իր ուրույն տեղն ու դերակատարությունն ունեցող Իրանի Իսլամական Հանրապետությունը, որն առանձնանում է իր կրոնապետական համակարգով և էներգակիրների մեծ պաշարներով, ներքաղաքական լարվածության ժամանակաշրջան է ապրում։
Ժամանակին Խրամորթն Ասկերանի շրջանի սահմանամերձ այն գյուղերից էր, որի ամեն մի սարը, ձորը, քարն ու թուփը կրել և այսօր էլ կրում են բարբարոս ցեղերի ավերածությունների ծանր դրոշմը։ Գյուղը, գտնվելով հետզհետե իր տարածքները մեծացնող Աղդամի հարևանությամբ, բազմաթիվ անգամ ասպատակությունների է ենթարկվել։
Հնագույն ժամանակներից ընդունված է համարել, որ հայկական լեռնաշխարհը գինեգործության հայրենիքն է։ Պատմական աղբյուրները վկայում են, որ աշխարհում առաջին գինին պատրաստվել է Հայաստանում՝ ավելի քան 4000 տարի առաջ։ Այն իր որակով տարածաշրջանում առաջատար տեղ էր զբաղեցնում։
Զարմանալի զգացողություն է համակում քեզ գրեթե անմիջապես, հենց հատում ես երկու հայկական պետությունների պայմանական սահմանը։ Առասպելական, արդեն խամրած, բայց առաջվա պես հուզիչ և այդքան հարազատ ՙԱզատ Արցախը ողջունում է ձեզ՚ ցուցատախտակին փոխարինել է նոր ավտոճանապարհին տեղադրված, նույնքան խորհրդանշական մեկ ուրիշը` ՙԲարի գալուստ Արցախ՚:
Ամանորի նախաշեմին Հայոց սահմանը հսկող զինվորներին տարբեր կառույցների, անհատների կողմից շատ այցելություններ են լինում։ Այդ օրերին Արցախի Հանրապետության հարավային շրջանի Ն զորամասի մարտական հենակետեր այցելեց նաև Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը, ով նվերներ էր բերել զինվորներին։
Շարքային Համլետ Գասպարյանը ծառայում է Պաշտպանության բանակի հարավ¬արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում։ Երբ հրամանատարին խնդրեցինք մատնանշել լավագույն զինվորներին, նա առաջիններից մեկը Համլետի անունը տվեց։ Մեկուկես տարվա ծառայության ընթացքում նա իր բարեխիղճ, նվիրված ծառայության շնորհիվ դարձել է հրամանատարության սիրելին։