Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Friday, 12 February 2021

ԴՊՐՈՑԻՑ Է ՍԿՍՎՈՒՄ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հա­յաս­տա­նի ա­ռա­ջա­տար ձեռ­նար­կու­թյուն­նե­րի միու­թյու­նը /ԱՏՁՄ/ վեր­սկ­սել է Ար­ցա­խում ՙԱր­մաթ՚ լա­բո­րա­տո­րիա­նե­րի ստեղծ­ման աշ­խա­տանք­նե­րը: Նրա ա­ռա­քե­լու­թյա­նը, ցա­վոք, ա­վե­լա­ցել է ևս մե­կը` լա­բո­րա­տո­րիան Ար­ցա­խյան երկ­րորդ պա­տե­րազ­մում նա­հա­տակ­ված ՙԱր­մաթ՚-ի խմ­բա­կա­վա­րի հի­շա­տա­կին ան­վա­նա­կո­չե­լը: 

Ստե­փա­նա­կեր­տի Խ. Ա­բո­վյա­նի ան­վան հ. 1 հիմ­նա­կան դպ­րո­ցում կա­յա­ցած հի­շա­տա­կի ա­րա­րո­ղու­թյու­նը հենց դրան էր նվիր­ված. ՙԱր­մաթ՚ լա­բո­րա­տո­րիան կոչ­վեց նրա խմ­բա­կա­վար Ալ­բերտ Ծատ­րյա­նի ա­նու­նով:
Մի­ջո­ցառ­մա­նը ներ­կա ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րար Լու­սի­նե Ղա­րա­խա­նյանն ա­սաց. ՙՉգի­տեմ ու­րախ լի­նենք, թե տխուր, որ մեր հե­րո­սա­կան կեր­պար­նե­րը շա­տա­նում են: Այդ կեր­պար­նե­րից մեկն էլ Ալ­բերտն է, որն իր կարճ կեն­սագ­րու­թյամբ մեր պատ­մու­թյան մեջ իր է­ջը գրեց: Ալ­բեր­տի ու նրա նման­նե­րի վար­քագ­ծով ա­ռար­կա­յա­ցավ իս­կա­կան հայ­րե­նա­սի­րու­թյու­նը: Նրանք մեզ մղում են ի­րա­կան շր­ջա­փոխ­ման: Այս օ­րով ու այս ի­րա­դար­ձու­թյամբ խմո­րենք մեր վաղ­վա օ­րը՚:
Ալ­բերտն Ար­ցա­խի տե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի կենտ­րո­նի ա­ռա­ջին խմ­բա­կա­վար­նե­րից էր: Նա շատ թի­մեր է պատ­րաս­տել, ո­րոնք մր­ցույթ­նե­րում ա­ռաջ­նա­կարգ տե­ղեր են գրա­վել: Ղե­կա­վա­րում էր մեկ տա­րի ա­ռաջ հա­րա­զատ կր­թօ­ջա­խում բաց­ված ՙԱր­մաթ՚ լա­բո­րա­տո­րիան և սի­րով իր գի­տե­լիք­նե­րը փո­խան­ցում այն­տեղ հա­ճա­խող ե­րե­խա­նե­րին: Նրան ճա­նա­չող­ներն Ալ­բեր­տի նախ և ա­ռաջ այս հատ­կա­նիշ­ներն են ըն­դգ­ծում` հա­մեստ, կար­գա­պահ, բա­րյա­ցա­կամ, իր գոր­ծի նվի­րյալ: Դպ­րո­ցի տնօ­րեն Լե­նա Ա­վա­նե­սյա­նի խոս­քով` նա սո­վո­րա­կան տղա էր, ինչ­պես մեր բո­լոր տղա­նե­րը« դպ­րո­ցում աչ­քի չընկ­նող, բայց հայ­րե­նի­քի վտան­գի պա­հին` հե­րո­սա­ցող: Փոխտ­նօ­րեն Ի­րի­նա Մկրտ­չյա­նի հա­մար Ալ­բեր­տը ոչ միայն ա­շա­կերտ էր, այլև` ու­սու­ցիչ, քա­նի որ այն տա­րի­նե­րին նա էր հա­մա­կարգ­չա­յին գի­տե­լիք­նե­րին նոր տի­րա­պե­տող ու­սու­ցիչ­նե­րին հմ­տու­թյուն­ներ սո­վո­րեց­նում:
ԱՏՁՄ պատ­վի­րա­կու­թյան ան­դամ­նե­րը կարևո­րե­ցին դպ­րո­ցա­կան տա­րի­քից սո­վո­րող­նե­րի մոտ ին­ժե­նե­րա­կան գի­տե­լիք­նե­րի ար­մա­տա­վո­րու­մը: Կազ­մա­կեր­պու­թյան եր­ջան­կա­հի­շա­տակ ղե­կա­վար Կա­րեն Վար­դա­նյա­նը կան­խա­տե­սում էր, որ ժա­մա­նա­կա­կից պա­տե­րազ­մում կռ­վե­լու է ԱԹՍ-նե­րի բա­նա­կը« և կոչ էր ա­նում այդ ուղ­ղու­թյամբ աշ­խա­տել: 44-օ­րյա մեր մղած պա­տե­րազմն ա­պա­ցու­ցեց դա:
ԱՏՁՄ գոր­ծա­դիր տնօ­րեն Րաֆ­ֆի Քա­սար­ջյանն ա­սաց, որ Կ. Վար­դա­նյա­նի կան­խան­շած ուղ­ղու­թյուն­նե­րը, ցա­վոք, լիար­ժեք չեն ի­րա­կա­նաց­վել. ՙԲայց, կար­ծում եմ, սկ­սե­լով կր­թու­թյու­նից, իսկ կր­թու­թյուն չի նշա­նա­կում միայն գր­քեր կար­դալ կամ ու­սուց­չի ա­սած­նե­րը կրկ­նել, այլ կա­րո­ղա­նալ ձեռ­քե­րով, ու­ղե­ղով աշ­խա­տել, կհաս­նենք մեր նպա­տա­կին: ՙԱր­մաթ՚ լա­բե­րը միտ­ված են հենց այն բա­նին, որ այն­պի­սի սե­րունդ կր­թենք, որ յու­րա­քան­չյու­րը կա­րո­ղա­նա ա­մեն տե­սա­կի մար­տահ­րա­վեր­ներ հաղ­թա­հա­րել: Դրա մեջ մտ­նում է նաև ԱԹՍ-նե­րին տի­րա­պե­տե­լը, ո­րը նաև տն­տե­սու­թյան զար­գաց­ման գոր­ծիք է՚:
ԱՏՁՄ ՙԱր­մաթ՚ լա­բո­րա­տո­րիա­նե­րի ծրագ­րե­րի ղե­կա­վար Սեդ­րակ Վար­դա­նյա­նը կար­ծիք հայտ­նեց, որ տա­րի­ներ շա­րու­նակ մենք պետք է ա­մեն ինչ ա­նեինք, որ­պես­զի այ­սօր հաղ­թա­նակ ու­նե­նա­յինք: Իսկ հաղ­թա­նա­կը գա­լիս է ոչ միայն պա­տե­րազ­մում, այլև գի­տու­թյան մեջ, սպոր­տում, մշա­կույ­թում… ՙՊետք է ա­մեն ինչ ա­նենք, որ մեր հե­րոս­նե­րը լի­նեն ոչ թե խրա­մատ­նե­րում, այլ լի­նեն ին­ժե­ներ­նե­րը, գիտ­նա­կան­նե­րը, ո­րով­հետև նրանք կա­րող են հա­զա­րա­վոր կյան­քեր փր­կել ի­րենց նո­րա­մու­ծու­թյուն­նե­րով, գի­տե­լի­քի ու­ժով՚: Իսկ որ Ար­ցախն ու­նի այդ նե­րու­ժը, փաստ է: Նա օ­րի­նակ բե­րեց փոք­րիկ Ծմա­կա­հող գյու­ղում ծն­ված` ԽՍՀՄ հր­թի­ռա­շի­նու­թյան, մե­խա­նի­կա­յի և հաշ­վո­ղա­կան տեխ­նի­կա­յի կար­կա­ռուն ներ­կա­յա­ցու­ցիչ Անդ­րա­նիկ Իո­սի­ֆյա­նին, որն ա­ռաջ է տա­րել գի­տու­թյան այդ ճյու­ղե­րը և նաև շատ բան ա­րել իր գյու­ղի հա­մար: Ար­ցա­խի հո­ղը ծնել է բազ­մա­թիվ գիտ­նա­կան­ներ, ո­րոնք ի­րենց նե­րու­ժը ներդ­րել են ընդ­հա­նուր կամ այլ եր­կր­նե­րի հզո­րաց­մա­նը: Այ­սօր էլ կա այդ նե­րու­ժը« և սպա­սում ենք, որ նաև մա­տաղ սերն­դից պի­տի ա­ճեն նման գիտ­նա­կան­ներ ու ի­րենց կա­րո­ղու­թյուն­ներն ուղ­ղեն սե­փա­կան երկ­րի անվ­տան­գու­թյանն ու հզո­րու­թյա­նը: ՙԱր­մաթ՚ լա­բո­րա­տո­րիա­նե­րը նպաս­տում են հենց այդ­պի­սի սերն­դի ձևա­վոր­մա­նը:

Ս. Վար­դա­նյա­նը տե­ղե­կաց­րեց, որ նախ­քան այս մի­ջո­ցա­ռու­մը ե­ղել են Ստե­փա­նա­կեր­տի հ. 3 դպ­րո­ցում, որ­տեղ ա­վե­լի լավ պայ­ման­ներ են ստեղ­ծել այդ­տեղ տե­ղադր­ված ՙԱր­մաթ՚-ի հա­մար: Իսկ մոտ ա­պա­գա­յում դրան կից նոր լա­բո­րա­տո­րիա կս­տեղծ­վի, որ­տեղ հա­ճա­խող ե­րե­խա­նե­րը մինչև բա­նակ զո­րա­կոչ­վե­լը կտի­րա­պե­տեն անվ­տան­գու­թյունն ա­պա­հո­վող ժա­մա­նա­կա­կից տեխ­նի­կա­կան սար­քա­վո­րում­նե­րին: Ա­պա­գա­յին միտ­ված ևս մի քա­նի ծրագ­րեր ու­նեն, ո­րոն­ցից է Ար­ցա­խում տեխ­նո­պար­կի հիմ­նու­մը: Դա նշա­նա­կում է ստեղ­ծել մի մի­ջա­վայր, որ­տեղ կլի­նեն ՏՏ գոր­ծող ձեռ­նար­կու­թյուն­ներ, մի­ջին մաս­նա­գի­տա­կան կր­թա­կան հաս­տա­տու­թյան կար­գա­վի­ճա­կով ի­րա­կան դպ­րոց, ստար­տափ ըն­կե­րու­թյուն­նե­րի հա­մար բա­րե­նա­պաստ գոր­ծու­նեու­թյան վայր, ա­սել է թե` նոր աշ­խա­տա­տե­ղեր: Ծրագ­րե­րի ղե­կա­վա­րը ման­րա­մաս­նեց, որ հե­տա­գա­յում այդ­պի­սիք կբաց­վեն Ար­ցա­խի մյուս քա­ղաք­նե­րում ևս. ՙՊա­տե­րազ­մը մեկ ան­գամ ևս հաս­տա­տեց , որ մեր ա­ռաջ­նա­կարգ խն­դի­րը ին­ժե­ներ­նե­րի, գիտ­նա­կան­նե­րի, ծրագ­րա­վո­րող­նե­րի մեծ բա­նա­կի ստեղ­ծումն է, ո­րը կխ­թա­նի ոչ միայն մեր տն­տե­սու­թյան զար­գաց­ման խն­դիր­նե­րի լուծ­մա­նը, այլև կօգ­նի մեր երկ­րի անվ­տան­գու­թյան ա­պա­հով­մա­նը« և կու­նե­նանք ոչ թե 20-րդ դա­րի, այլ ա­վե­լի ա­ռա­ջա­դեմ բա­նակ, քան թշ­նա­մին ու­նի՚:
ԱՏՁՄ վար­չու­թյան ան­դամ, VMare ըն­կե­րու­թյան ին­ժե­նե­րա­կան տնօ­րեն Խա­չիկ Նա­զա­րյա­նը, ո­րը ՙԱր­մաթ՚ լա­բո­րա­տո­րիա­նե­րի հո­վա­նա­վոր­նե­րից է, ա­սաց, որ հա­տուկ մո­տե­ցում ու­նեն ՙԱր­մաթ՚-ի նկատ­մամբ, քա­նի որ այ­սօր ին­ժե­նե­րա­կան ար­դյու­նա­բե­րու­թյան ա­մե­նա­կարևոր խն­դի­րը կադ­րե­րի հարցն է: Իսկ ին­ժե­նե­րա­կան կադ­րե­րի պատ­րաս­տումն ան­պայ­ման պետք է սկ­սել դպ­րո­ցից: Նրա հա­մոզ­մամբ` բո­լո­րը պետք է ա­ջակ­ցեն. ՙՍպա­սել, որ պե­տու­թյունն իր կր­թա­կան հա­մա­կար­գով կհասց­նի գալ մեր հետևից, ի­րա­կան չէ՚:
ԱՏՁՄ պատ­վի­րա­կու­թյան հա­ջորդ կան­գա­ռը Վա­ղու­հաս գյուղն էր, որ­տեղ նա­խա­տես­ված է բա­ցել ՙԱր­մաթ՚ լա­բո­րա­տո­րիա: Իսկ Մար­տու­նի, Խնա­պատ, Պա­տա­րա բնա­կա­վայ­րե­րում, որ­տեղ այդ լա­բո­րա­տո­րիա­նե­րը խն­դիր­ներ ու­նեն, կվե­րա­գոր­ծարկ­վեն:
Մինչև պա­տե­րազ­մը Ար­ցա­խում ստեղծ­վել էր 36 ՙԱր­մաթ՚ լա­բո­րա­տո­րիա, ո­րից 12-ը մնա­ցել է թշ­նա­մու վե­րահս­կո­ղու­թյան տակ: ԿԳՄՍ նա­խա­րա­րի վկա­յու­թյամբ` ԱՏՁՄ ա­ջակ­ցու­թյամբ ՙԱր­մաթ՚ լա­բո­րա­տո­րիա­նե­րի ցան­ցը կընդ­լայն­վի:

Subscribe to this RSS feed