Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_menus, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_menus, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԿՈՉՄԱՆԸ ՀԱՎԱՏԱՐԻՄ

 

 

 

Մարդասիրական գործունեություն ծավալած բազում ազգային բարեգործական կազմակերպությունների շարքում իր ուրույն տեղն ունի Հովարդ Կարագյոզյան հիշատակի ընկերակցությունը, որից անմասն չմնաց նաև Արցախը։ Մեր երկրին օգնության եկած բարեգործական կազմակերպություններից քչերը մնացին իրենց առաքելության բարձունքում։

Ոմանք, կարճ ժամանակ անց, ավարտած համարելով իրենց աշխատանքը, հեռացան, ոմանք ինչ-ինչ պատճառներով չկարողացան ամբողջությամբ իրականացնել իրենց ծրագրերը, ոմանք էլ շեղվեցին նախանշված ուղուց։ 

Քչերը մնացին իրենց կոչմանը հավատարիմ. Հովարդ Կարագյոզյան հիշատակի ընկերակցությունն իր առաքելության բարձունքում է առ այսօր։
1996թ. Ստեփանակերտում մանկական ատամնաբուժական ու ակնաբուժական անվճար ծառայություն իրականացնելով, բարեգործական ընկերակցությունն անգնահատելի ավանդ ունեցավ Արցախի մանկական բժշկության բնագավառում։
Ստեփանակերտի ՙԱրևիկ՚ մանկական բուժմիավորմանը կից գործող Հովարդ Կարագյոզյան հիշատակի ընկերակցությունը, բարձր կազմակերպվածություն ու բուժսպասարկման որակ ապահովելով, գոհացնում է իր այցելուներին, ծավալում բեղուն գործունեություն: Ինչպես ասում են` այսօր ամեն ինչ իր գինն ունի։
Դաշտն ազատ է... Վերահսկող օղակը հաճախորդն է, ում գոհացնելը խնդիրներից ամենաբարդն է։
Հովարդ Կարագյոզյան հիշատակի ընկերակցության բժշկական անձնակազմը, հոգատար ու նրբանկատ վերաբերմունք ցուցաբերելով յուրաքանչյուր այցելուի, վայելում է հասարակության հարգանքն ու սերը։
ՙՄանկական ատամնաբույժի աշխատանքը շատ ծանր է, երեխայի հետ աշխատելը բարդ ու պատասխանատու,- այսպես է կարծում ընկերակցության ատամնաբույժ Նանար Իսրայելյանը,- երեխայի անվտանգությունն ապահովելով՝ բժիշկը պետք է կարողանա որակյալ աշխատանք ապահովել։ Յուրաքանչյուր երեխայի նկատմամբ անհրաժեշտ է ցուցաբերել անհատական մոտեցում։ Ամենակարևորը երեխային վստահություն ներշնչելն է՚։ Նրա խոսքով` նախկին տարիների համեմատ, այժմ ծնողներն ավելի շատ են մտահոգված երեխայի ատամների հետ կապված խնդիրներով, ուստի հաճախ են դիմում ատամնաբույժի։ Նաև ուրախությամբ նշեց, որ երեխաների մոտ բժիշկներից խուսափելու և վախենալու դեպքերը նվազել են։ Մշակվում են եղանակներ, որոնց միջոցով գրավվում է երեխայի ուշադրությունը, իրականացվում բուժումը։ Ատամնաբույժը խորհուրդ է տալիս տարին առնվազն երկու անգամ պրոֆիլակտիկ նպատակներով դիմել բժշկի՝ ծայրահեղ բարդություններից խուսափելու համար։ Սկսած 2-3 տարեկանից երեխային կարելի է տանել ատամնաբույժի մոտ։ Այդ տարիքից էլ արդեն երեխան պետք է սովորի ատամների ինքնուրույն խնամքին։ Ինչպես նաև առողջ ատամներ ունենալու համար անհրաժեշտ է հետևել սննդակարգին՝ օգտագործելով վիտամիններով հարուստ սնունդ։
Հովարդ Կարագյոզյան բարեգործական կլինիկան տարիներ շարունակ ընդունում է հարյուրավոր երեխաների ոչ միայն մայրաքաղաքից, այլև շրջաններից ու գյուղերից, իրականացնում երեխաների առողջությունն ապահովող բուժիչ և կանխարգելիչ միջոցներ։


Լուսինե ՇԱԴՅԱՆ