ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆԸ ՍՊԱՌՈՂԻ ՀԱՄԱՐ ԿՄՆԱ ԱՆՓՈՓՈԽ

Լաուրա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 Հու­նի­սի 30-ին տե­ղի է ու­նե­ցել ԱՀ հան­րա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րը և տն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյու­նը կար­գա­վո­րող պե­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի հեր­թա­կան նիս­տը, ո­րը վա­րում էր Հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Մի­քա­յել Վի­րա­բյա­նը: Նիս­տի օ­րա­կար­գա­յին հար­ցե­րի քն­նարկ­ման ար­դյուն­քում Հանձ­նա­ժո­ղո­վը կա­յաց­րել է հետևյալ ո­րո­շում­նե­րը. 

-ու­ժը կորց­րած է ճա­նա­չել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյան հան­րա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րը և տն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյու­նը կար­գա­վո­րող պե­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի 2016 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 24-ի N 44Ն ո­րո­շու­մը,
-եր­կա­րաձ­գել է ՙՂա­րա­բաղ Տե­լե­կոմ՚ փակ բաժ­նե­տի­րա­կան ըն­կե­րու­թյա­նը տրա­մադր­ված ռա­դիո­հա­ճա­խա­կա­նու­թյուն­նե­րի հատ­ված­նե­րում մի շարք ռա­դիո­հա­ճա­խա­կա­նու­թյուն­նե­րի օգ­տա­գործ­ման N 0027 թույ­լտ­վու­թյու­նը,
-փո­փո­խու­թյուն­ներ է կա­տա­րել Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան հան­րա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րը և տն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյու­նը կար­գա­վո­րող պե­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի 2019 թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րի 25-ի N 73-Ն և Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյան հան­րա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րը և տն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյու­նը կար­գա­վո­րող պե­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի 2010 թվա­կա­նի հու­նի­սի 11-ի թիվ 25Ա ո­րո­շում­նե­րի մեջ։
Բնակ­չու­թյան հա­մար բնա­կան գա­զի սա­կագ­նե­րը կմ­նան ան­փո­փոխ, իսկ սպա­ռող­նե­րի մի մա­սի հա­մար կգոր­ծեն բնա­կան գա­զի նոր սա­կագ­ներ։
Հանձ­նա­ժո­ղո­վը ո­րո­շել է ՙԱր­ցախ­գազ՚ ՓԲԸ-ի կող­մից սպա­ռող­նե­րին վա­ճառ­վող բնա­կան գա­զի հա­մար սահ­մա­նել հետևյալ սա­կագ­նե­րը.
1) գյու­ղատն­տե­սու­թյան ո­լոր­տում գոր­ծու­նեու­թյուն ի­րա­կա­նաց­նող ջեր­մո­ցա­յին տն­տե­սու­թյուն­նե­րին վա­ճառ­վող բնա­կան գա­զի սա­կա­գի­նը՝
ա. նո­յեմ­բե­րի 1-ից մինչև մար­տի 31-ը նե­րա­ռյալ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի հա­մար՝ 224 ԱՄՆ դո­լա­րին հա­մար­ժեք դրամ՝ սպառ­ված յու­րա­քան­չյուր հա­զար խ/մ բնա­կան գա­զի հա­մար (նե­րա­ռյալ ԱԱՀ-ն)
բ. ապ­րի­լի 1-ից մինչև հոկ­տեմ­բե­րի 31-ը նե­րա­ռյալ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի հա­մար՝ յու­րա­քան­չյուր ամ­սում մինչև 10 000 խոր. մետր բնա­կան գա­զի հա­մար՝ 139 000 դրամ/ հա­զար խ/մ (նե­րա­ռյալ ԱԱՀ-ն) և 10 000 խո­րա­նարդ մետ­րը գե­րա­զան­ցող բնա­կան գա­զի հա­մար՝ 255,91 ԱՄՆ դո­լա­րին հա­մար­ժեք դրամ՝ սպառ­ված յու­րա­քան­չյուր հա­զար խ/մ բնա­կան գա­զի հա­մար (նե­րա­ռյալ ԱԱՀ-ն),
2) գյու­ղատն­տե­սու­թյան ո­լոր­տում գոր­ծու­նեու­թյուն ի­րա­կա­նաց­նող վե­րամ­շա­կող ան­ձանց վա­ճառ­վող բնա­կան գա­զի սա­կա­գի­նը` 224 ԱՄՆ դո­լա­րին հա­մար­ժեք դրամ՝ սպառ­ված յու­րա­քան­չյուր հա­զար խ/մ բնա­կան գա­զի հա­մար (նե­րա­ռյալ ԱԱՀ-ն)
3) վե­րը նշ­ված 1-ին և 2-րդ են­թա­կե­տե­րով չնա­խա­տես­ված մյուս սպա­ռող­նե­րին վա­ճառ­վող բնա­կան գա­զի սա­կա­գի­նը՝ յու­րա­քան­չյուր ամ­սում մինչև 10 000 խոր. մետր բնա­կան գա­զի հա­մար՝ 139 000 դրամ/հա­զար խ/մ (նե­րա­ռյալ ԱԱՀ-ն) և 10 000 խոր. մետ­րը գե­րա­զան­ցող բնա­կան գա­զի հա­մար` 255.91 ԱՄՆ դո­լա­րին հա­մար­ժեք դրամ՝ սպառ­ված յու­րա­քան­չյուր հա­զար խ/մ բնա­կան գա­զի հա­մար (նե­րա­ռյալ ԱԱՀ-ն)։
Սահ­ման­ված սա­կագ­նե­րը կգոր­ծեն ս.թ. օ­գոս­տո­սի 1-ից։
2020 թվա­կա­նի հու­լի­սի 1-ից կն­վա­զեց­վեն ռոու­մինգ, ներ­ցան­ցա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րի և դե­պի Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյուն ի­րա­կա­նաց­վող զան­գե­րի սա­կագ­նե­րը (2019 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րի 6-ի Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի կար­գա­վո­րող­նե­րի և հայ­կա­կան եր­կու հան­րա­պե­տու­թյուն­նե­րի տա­րածք­նե­րում գոր­ծող 4 օ­պե­րա­տոր­նե­րի միջև ստո­րագր­ված փո­խըմբ­ռն­ման հու­շագ­րով նա­խա­տես­վել էր ռոու­մինգ ծա­ռա­յու­թյուն­նե­րի սա­կագ­նե­րի փու­լա­յին նվա­զեց­ման գոր­ծըն­թաց, ո­րի ի­րա­կա­նաց­ման ար­դյուն­քում 2020 թվա­կա­նի հուն­վա­րի 1-ից զգա­լիո­րեն նվա­զեց­վել էին ինչ­պես ռոու­մինգ ծա­ռա­յու­թյուն­նե­րի, այն­պես էլ մի շարք ներ­ցան­ցա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րի և դե­պի Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյուն ի­րա­կա­նաց­վող զան­գե­րի սա­կագ­նե­րը)։
ՙՀե­ղուկ գազ՚ ապ­րան­քա­յին շու­կա­յի ու­սում­նա­սի­րու­թյան ար­դյուն­քում գե­րիշ­խող դիրք ու­նե­ցող է հա­մար­վել ՙՕ­մե­գա գրուպ՚ սահ­մա­նա­փակ պա­տաս­խա­նատ­վու­թյամբ ըն­կե­րու­թյու­նը և ան­հատ ձեռ­նար­կա­տեր Ռո­բերտ Ա­ղա­բե­կյա­նը։