Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_menus, 1
  • Error loading component: com_menus, 1
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԲԱՐՁՐԱՑԵԼ Է ԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆԸ

Արցախում ընթացիկ տարվա մայիսի 16-ից բարձրացել է բնական գազի սակագինը՝ նախկին 139 ՀՀ դրամի փոխարեն քաղաքացիներն այսուհետ սպառած գազի համար կվճարեն 143,7 ՀՀ դրամ։

Թե ինչով է պայմանավորված սակագնի փոփոխությունը, այդ մասին որոշ պարզաբանումներ տվեց Ստեփանակերտի արտադրաշահագործման տեղամասի պետ Սամվել Սահակյանը։ Նրա խոսքով՝ Արցախում երկնագույն կրակի համար նոր սակագնի սահմանումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում ապրիլի 1-ից բնական գազի սակագնի բարձրացմամբ։ Այդ կապակցությամբ «Արցախգազ» ՓԲԸ-ն դեռևս ապրիլի 15-ին դիմել էր ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովին՝ Արցախում գազի սակագինը վերանայելու համար։ Հանձնաժողովի որոշմամբ՝ մայիսի 16-ից Արցախի Հանրապետությունում բնական գազի համար գործում են նոր սակագներ. մինչև 10.000 խոր.մետր ծախսող բաժանորդների համար գազի սակագինը կազմում է 143,7 ՀՀ դրամ՝ 139 ՀՀ դրամի փոխարեն։ Հիմնարկ-ձեռնարկությունների համար գործում է առանձին բանաձև։

Ստացվում է այնպես, որ «Արցախգազ» ընկերության բաժանորդները մայիս ամսվա սպառած գազի առաջին 15 օրվա համար պետք է վճարեն նախկին, իսկ մայիսի 16-ից հետո՝ նոր սակագնով։

«Քանի որ ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովն այդ որոշումն ընդունել է մայիսի 15-ին, «Արցախգազը» ստիպված է այս ամսվա սպառած գազի դիմաց երկու սակագին կիրառել։ Մեր հսկիչները ներկայում զբաղված են բաժանորդների հաշվիչների ցուցմունքների գրանցմամբ և, օգտվելով առիթից, նախ՝ հայցում ենք մեր բաժանորդների ներողամտությունը, նաև խնդրում, որ նրանք, ովքեր բացակայում են տնից՝ տեղեկացնեն մեզ՝ հետագայում թյուրիմացություններից խուսափելու համար»,- ասաց Սամվել Սահակյանը։

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ