Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_menus, 1
  • Error loading component: com_menus, 1
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԽԱՂԱՂԱՊԱՀ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Ռուսական խաղաղապահ զորակազմը «Մերսի» բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի հետ համատեղ  հումանիտար ակցիա է իրականացրել Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Խնուշինակ համայնքում: Համայնքի մանկապարտեզին տրամադրվել են խաղալիքներ, մանկական խաղեր, սպասք:

Հումանիտար ակցիա է իրականացվել նաև Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքում` Փառուխից տեղահանված բնակիչների համար: Որպես օգնություն, ընդհանուր առմամբ, 368 հոգու տրամադրվել է  3332 կգ հումանիտար բեռ, այդ թվում` սննդամթերք:

Ռուս խաղաղապահները հումանիտար ակցիայի շրջանակներում եղան նաև Մարտունու շրջանի Թաղավարդ, Խերխան, Ծովատեղ համայնքներում: Կարիքավոր ընտանիքներն ստացան առաջին անհրաժեշտության սննդամթերք: Ընդհանուր առմամբ, տրամադրվեց 2488 կգ հումանիտար օգնություն, 877 հոգու՝ սննդի փաթեթներ:

Ղարաբաղյան հակամարտության գոտում Ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեության մասին ՌԴ պաշտպանության նախարարության տրամադրած տեղեկության համաձայն՝ 29 դիտակետերում ռուս խաղաղապահների կողմից իրականացվում է իրավիճակի շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:

Խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել:

Իրականացվել է պարեկային հերթապահություն չորս ուղղություններով՝ Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում և Լաչինի (Քաշաթաղ) միջանցքի երկայնքով:

Ապահովվել է 87 ուխտավորների անվտանգ այցն Ամարաս և Գանձասար վանական համալիրներ:

Ընդհանուր առմամբ, 2020թ. նոյեմբերի 23–ից մինչ օրս խաղաղապահ ուժերի ինժեներասակրավորային խմբերի կողմից չպայթած ականներից ու արկերից մաքրվել է  2383,8 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1937 շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 2648 պայթյունավտանգ առարկա:

Հիշեցնենք, որ ՌԽԶ Քաղաքացիների ընդունման կենտրոնը շարունակում է իր աշխատանքը Ստեփանակերտ քաղաքում՝ Ա. Մկրտչյան  4/5 հասցեում, և Լեռնային Ղարաբաղի յուրաքանչյուր բնակիչ իր խնդիրներով կարող է դիմել անձամբ կամ զանգահարել «թեժ գիծ»՝ 047-94-61-94 հեռախոսահամարին: Խաղաղապահ զորակազմի գործունեության սկզբից առայսօր Քաղաքացիների ընդունման կենտրոն դիմել է 5569 բնակիչ: Թեժ գիծը ընդհանուր առմամբ  ստացել է 2347 զանգ:

«ԱԱ»