Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_menus, 1
  • Error loading component: com_menus, 1
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

Շուշիի հայաշունչ ոգին` լուսանկարներում

 

-Ամեն մեկն իր Շուշին կգտնի այս լուսանկարներում ու մի քիչ կարոտը կառնի, որովհետև շատ ենք կարոտում, նույնիսկ եթե շատ չենք բարձրաձայնում:

Այսպես է մասնագիտությամբ ռեժիսոր, շուշեցի Վլադիմիր Գևորգյանը ներկայացնում մայիսի 18-ին Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնում բացված «Իմ Շուշի» լուսանկարների անհատական ցուցահանդեսի մտահղացման նախապատմությունը: Ցուցադրված 40 լուսանկարում հայաշունչ Շուշին է, նրա բնակիչները, եկեղեցիները, փողոցներն ու շենք-շինությունները: «Բոլոր լուսանկարներն արված են մինչ պատերազմը և տարբեր տարիների պատմություն ունեն: Հաճախ էի լուսանկարներ տեղադրում ֆեյսբուքյան իմ էջում և, լսելով ընկերներիս հորդորը, որոշեցի ցուցահանդես կազմակերպել»,- նշում է լուսանկարիչը: Նա լուսանկարների մեծ արխիվ ունի, որն այժմ ձգտում է ճիշտ ձեւով օգտագործել ու հասցնել սերունդներին: Ցուցահանդեսը կազմակերպվել է Շուշիի կերպարվեստի թանգարանի և Շուշիի մշակույթի պալատի նախաձեռնությամբ։ Աջակցել է կանադահայ բարերար Մկրտիչ Մկրտչյանը: Բացման արարողությանը ներկա էին պետական պաշտոնատար անձինք, արվեստագետներ, շուշեցիներ, որոնք լուսանկարների տպավորության հետ մեկտեղ իրենց հետ տարան Շուշիի այն ոգին, որը յուրաքանչյուր հայի համար յուրահատուկ է և ընդհանուր։

 

 

 ԱԱ