Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_menus, 1
  • Error loading component: com_menus, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՒՄԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ

 

Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքում մինչև 44-օրյա պատերազմը և դրանից անմիջապես հետո ընթանում էին քաղաքի կենտրոնական փողոցների ասֆալտապատման աշխատանքներ: Փողոցների` 2021 թվականին նախատեսված ասֆալտապատումը գրեթե ավարտվել է, ներկա պահին պետք է իրականացվի Վլադիկ Խաչատրյան փողոցի մի հատվածում: Մեզ հետ զրույցում ասֆալտապատման աշխատանքներն իրականացնող «ՃԱՆՇԻՆ» ընկերության տեխհսկիչ Մարատ Մուսայելյանն ասաց.

-Մարտունի քաղաքի գլխավոր փողոցի ասֆալտապատման ենթակա հատվածի նախապատրաստական աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են, եղանակային պայմաններից ելնելով ասֆալտապատումը դեռ չենք սկսել, հենց եղանակները հնարավորություն կընձեռեն, կմեկնարկենք ասֆալտապատման աշխատանքները: Նշենք, որ ծրագրի շրջանակներում շուրջ 7 փողոց է ասֆալտապատվել շրջկենտրոն Մարտունիում:

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ