Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_menus, 1
  • Error loading component: com_menus, 1
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՙԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՑԱՆԿԱՑԱԾ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԻՄՆՎՈՒՄ Է ՆԵՐԽՈՒԺՄԱՆ ՎՐԱ՚

19_09_02.jpgՌուս քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու, Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով փորձագետ Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎԸ վերջերս Ռուսաստանի պատվիրակության կազմում Ստեփանակերտ  էր այցելել՝ ներկա գտնվելու ԼՂՀ Նախագահի պաշտոնամուտի արարողությանը։

 Նրա հետ ունեցած մեր զրույցը Հարավկովկասյան և Մերձավորարևելյան տարածաշրջանների աշխարհաքաղաքական իրողությունների և զարգացումների ու նաև դրանց հետ  Ռուսաստանի առնչությունների շուրջ է։

Այստեղ պետականություն է կառուցվում, դրական փոփոխություններ են կատարվում, պետությունը կայանում է. համոզմունք է հայտնում ռուս քաղաքագետը՝ հավելելով, որ չնայած փոխվում է նաև իրադրությունը Ղարաբաղի շուրջ, ցավոք՛ հոռետեսական բեմագրով, բայց այդ բեմագիրը Ղարաբաղի համար չէ։ Ըստ Ս. Տարասովի,  ներկա իրավիճակում նորընտիր նախագահ Բակո Սահակյանին, ի տարբերություն նախորդ փուլերի, հարկ կլինի հիմնականում պայքարել  Լեռնային Ղարաբաղի ճանաչման համար։ Այն եղանակները, որոնք փորձարկվել են առ այսօր, ըստ երևույթին, կհամադրվեն այլ միջոցառումների կոմպլեքսի հետ։ Թե ինչպիսին կլինեն այդ եղանակները, նրա խոսքերով, դժվար է միանշանակ ասել, մանավանդ որ ներկա պահին  տեսնում ենք  սենսացիոն բարդություններ Ադրբեջանի և Հայաստանի միջև։
Մեր այն հարցին, թե ինչ գնահատական կտա Ադրբեջանի և Հունգարիայի մեջև տեղի ունեցած հանցավոր գործարքին, Տարասովն ասաց, որ ԱՄՆ նախագահ Բ. Օբաման արդեն գնահատական է տվել՝ համարելով այն միջազգային իրավունքի համընդհանուր նորմերի խախտում։ ՙԵս այն տպավորությունն ունեմ, որ ինչ-որ ծրագրված ակցիա է տեղի ունեցել,-շեշտեց քաղաքագետը,- նախ` արձագանքեցին ամերիկացիները, իսկ Մոսկվան երկար խորհեց այն մասին, թե  ինչ է դա  նշանակում։ Ինչ-որ կոմբինացիա է տեղի ունեցել, որն իր մեջ ներառում է բավականաչափ տարրեր։ Լինում են բախումներ, լինում է կշտամբանք, բայց այստեղ՝ ամերիկացիների ակնթարթային արձագանքը, այնուհետև՝ ՆԱՏՕ-ի շրջանակներում տեղի ունեցածի  դիտարկումը  (հանցագործությունն այդ կազմակերպության միջոցառման ժամանակ տեղի ունեցավ) մղում են լուրջ խորհրդածությունների՚։ Քաղաքագետն իր վերլուծությունն ունի. նա  ուշադրություն է հրավիրում երկու տարբերակի վրա. առաջին՝ միանգամայն հնարավոր է, որ եղել են որոշակի ուժեր, որոնք ցանկացել են այդ ձևով ընդհարում առաջացնել Ադրբեջանի և Հայաստանի միջև, սադրել ինչ-որ բան։ Երկրորդ՝ կա դրանից օգտվելու գայթակղությունը, որի նպատակը կարող է լինել ջանքերի ակտիվացումը Ղարաբաղի անկախության ճանաչման ուղղությամբ։ Կարող են լինել շատ տարբերակներ, ուստի դժվար է միանշանակ կարծիք հայտնելը։
Ռուս քաղաքագետին ամենևին չի զարմացնում Ադրբեջանի դիրքորոշումը. ՙԵս միշտ ասել եմ, որ եթե ադրբեջանցիները ղարաբաղցիներին համարում են իրենց քաղաքացիները, իսկ Ղարաբաղը՝ իրենց տարածքը, ապա այդ քաղաքացիների և այդ տարածքի նկատմամբ պետք է տանեին միանգամայն այլ քաղաքականություն և այլ դիվանագիտություն։ Նրանց՝ ցանկացած ուղղության  քաղաքականություն հիմնված է ներխուժման վրա՚։ Գալով ադրբեջանա-հունգարական գործարքին՝ մեր զրուցակիցը վերստին ընդգծեց, որ դա ինչ¬որ  մեկի կոմբինացիան է, և հնարավոր է, որ  նպատակ ունի այս տարածաշրջանի իրադարձությունները  շաղկապել  Մեծ մերձավորարևելյան հակամարտության գոտու գործողությունների  շարքին։ Իսկ դա, ի դեպ, ամերիկացիները  չեն թաքցնում։
Շարունակելով իր դիտարկումներն աշխարհաքաղաքական զարգացումների շուրջ՝ Տարասովը նշեց, որ Ռուսաստանում կանխատեսում էին արաբական  ցնցումները, հնարավոր բաժանումները. այսօր Լիբիան բաժանված է երեք մասի, Եգիպտոսը՝ նույնպես, Սիրիան իր նախկին վիճակով չի մնա, եթե անգամ Ասադի իշխանությունը պահպանվի։ Բայց, Տարասովի համոզմամբ,  հարցը նույնիսկ դրանում չէ։ Թուրքիան մնում է այդ գոտում,  այդտեղ ՙծնել են քուրդ երեխային՚։ Եթե նայում ենք  քարտեզին, ապա տեսնում ենք նոր պետության կազմավորման սկիզբը։ Դե, ուրեմն,  եթե Քուրդիստան պետությունն է ի հայտ գալիս, ապա ինչո՞ւ Ղարաբաղ պետությունը չպիտի լինի, կամ էլ մյուսները։ Նրա արտահայտմամբ՝ համաշխարհային մակարդակով տեղի է ունենում քաղաքագետների որակի, ընդհանրապես, ինտելեկտուալ մակարդակի լիովին անկում։
Հարավային Կովկասի և Մերձավորարևելյան տարածաշրջաններում ծավալվող իրադարձություններն ի՞նչ խնդիրներ են դնում  Ռուսաստանի առաջ. հարցին պատասխանելով՝ մեր զրուցակիցն ասաց, որ  Ռուսաստանն ունի մի քանի ընտրություն։ Առաջինը, որ հենվում է 19-րդ դարի ռուսական կայսրության մասին պատկերացումների վրա, իսկ նման մտածելակերպ Հայաստանում էլ գոյություն ունի, առկա է այն մարդկանց մոտ, ովքեր ռուսական շահի ի կատար ածումը պատկերացնում են այնպես, ինչպես իրենք կուզենային տեսնել։ Երկրորդ տարբերակն այն է, որ Ռուսաստանը պետք է ամրապնդվի նախկին Խորհրդային Միության ՙհիբրիդի՚ տեսքով, ինչը հենվում է Եվրասիական միության գաղափարի վրա։ Դա դիտվում է որպես աշխարհաքաղաքական նոր իրողություն։ Քաղաքագետը  միանգամայն իրական է համարում այդ տարբերակը, ասելով, որ հարցն այն է, թե ինչ ձևաչափով կլինի միությունը։ Դոկտրինալ առումով այդ ամենը գոյություն ունի, կա վերլուծություն, բայց կոնկրետ գործնական քաղաքականություն դեռևս չկա։ Առայժմ բավականին ակտիվ կերպով քննարկվում է մաքսային միության հարցը։
Ըստ քաղաքագետի՝ դժվարությամբ են գնահատվում Հարավային Կովկասի իրադարձությունները։ Այստեղ ևս կա երկընտրանք. ՙՍպասենք մինչև ցունամին կգա հարավից, որին հարկ կլինի հակազդե՞լ, թե՞ մասնակից լինենք ինքներս։ Բայց հանուն ինչի՞։ Ի՞նչ արժեքներ ենք պաշտպանում այստեղ, ի՞նչ զոհեր ենք տալու, ի՞նչ ֆինանսական միջոցներ ենք ներդնելու և ո՞ր շահերի համար՚։ Տարասովի պարզաբանմամբ՝ եթե Խորհրդային Միությունը պայքարում էր ՆԱՏՕ-ի դեմ, և այս տարածաշրջանը կարևորություն էր ներկայացնում, ապա այժմ այլ իրավիճակ է, ուստի և, հարց է ծագում. ի՞նչ շահերի համար է պայքարում Ռուսաստանը։ Նա այժմ նախընտրում է դիտարկել իրավիճակը, ուշադրությամբ վերլուծել, մշակում է բեմագրեր՝ հնարավոր  սխալներից խուսափելու համար։ ՙԵս չեմ բացառում, որ կարող է լինել այնպիսի իրավիճակ, որ ռուսները հայտնվեն այստեղ որպես ազատարարներ,¬ասաց Ս. Տարասովը։¬ Ոչ թե այնպես, ինչպես Աբխազիայում։ Կարելի է գալ և ազատել իրավիճակը ինչ¬որ լուրջ անկայունությունից։ Դա հնարավոր բեմագրերից մեկն է։ Կա նաև մեկ այլ բեմագիր՝ կապված միջազգային իրավունքի հետ։ Եթե անկայունության գործընթաց է, իսկ մենք ներմիասնանում ենք համաշխարհային տնտեսությանը, չի բացառվում, որ ՄԱԿ-ի ԱԽ որոշմամբ ինչ-որ զորքերի սահմանափակ քանակակազմ մտցվի, ասենք, Բաքվի նավթահանքերի պաշտպանության համար և այլն։ Ո՞վ կարող է պաշտպանել. փորձը ցույց է տվել, որ արևմտյան տիպի խաղաղապահ կորպուսը, հեռու գտնվելով այնպիսի կենտրոնից, ինչպիսին Աֆղանստանն է, չի կարողացել դա անել, քանի որ ռեժիմներ պահելու փորձ չունի։ Ամերիկացիները, ինչպես գիտենք,  սովորաբար  գալիս են,  կռվում ու հետ  գնում։ Կառավարման գաղութային փորձ ունեն գերմանացիները, բրիտանացիները, հոլանդացիները, թուրքերը։ Բայց, ինչպես տեսնում ենք, թուրքերն իրենք են դառնում զոհ։ Ուրեմն՝ ո՞վ. հարցերը շատ են՚։
Իսկ ժամանակը չէ՞ վերջ տալու ՙհամահավասարեցման՚ այն քաղաքականությանը, որը Ռուսաստանը կիրառում է Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ։ Մեր այս հարցին Տարասովը պատասխանեց այսպես. ՙԴա արդեն ավարտվում է՚։
Շարունակելով մեկնաբանությունը՝ ռուս քաղաքագետն ուշադրություն հրավիրեց մի հանգամանքի վրա. դեպի Ռուսաստան կողմնորոշված բնակչության մոտ նկատելի է  նաև ազգայնամոլության աճ։ Օրինակ, ռուսներն Աբխազիային ազատություն են տվել, իսկ այնտեղ Ռուսաստանի քաղաքացուն արգելվում է նույնիսկ մի հողատարածք գնել, որովհետև նա հայտարարված է օտարերկրացի։ Ռուսաստանն ազատություն է տվել նաև Հարավային Օսիային, որը, Տարասովի խոսքերով,  դարձել է մի կեռիկ, որից ռուսները կախված  են մնացել։ Հարց է ծագում. ինչպե՞ս են ուզում ռուսական սվիններով ազատություն նվաճել, բայց փոխարենը ոչինչ չտալ։ Այստեղից հաջորդ հարցն է ծագում. պետք է սովորել կառավարել, տարածքների կառավարման մեթոդիկան բացահայտել, ինչպես, օրինակ, Արևմուտքն է անում ֆինանսական կամ հումանիտար պայմաններով։
Զրույցի ավարտին Տարասովը հարկ համարեց ընդգծել, որ Ռուսաստանն, այնուամենայնիվ, մեծ դժվարությամբ ոտքի է կանգնում։ Ճիշտ է, այդ աճն այնպիսին չէ, ինչպիսին կուզենային ռուսները։ Շատ բան կախված է նրանից, թե Եվրոպան, այսպես ասած, ողջ կմնա՞, թե՞ կկիսվի հին ու նոր Եվրոպայի։ Ռուսաստանի համար շատ ավելի դժվար ու ծանր կլինի, եթե այնտեղ միասնականություն լինի։ Ռուսաստանը պետք է գրավիչ լինի այն ժողովուրդների համար, որոնք  ձգտում են դեպի իրեն։ Բնականաբար, ՌԴ¬ն առաջ է տանելու է իր շահը, պարզ է՝ ինչ¬որ բանի դիմաց։ ՙԲայց երբ հարկ է փրկել ժողովրդին, ինչպես տեղի ունեցավ Հարավային Օսիայում,  Ռուսաստանն իր հումանիտար առաքելությունը կկատարի նաև հայերի առջև։  Դրանում պետք չէ կասկածել՚,-եզրակացրեց ռուս քաղաքագետը։

 

 

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ