ՀԱՇ­ՄԱՆ­ԴԱՄ­ՆԵ­ՐԻՆ ՀՈՒ­ԶՈՂ ԽՆ­ԴԻՐ­ՆԵ­ՐԸ ՊԵ­ՏՈՒ­ԹՅԱՆ ՈՒ­ՇԱԴ­ՐՈՒ­ԹՅԱՆ ԿԵՆՏ­ՐՈ­ՆՈՒՄ ԵՆ

 

Հարցազրույց ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության և հաշմանդամների հիմնահարցերի վարչության պետ Սամվել ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ հետ
- Պա­րոն Իս­րա­յե­լյան, դեկ­տեմ­բե­րի 3-ը նշ­վում է որ­պես Հաշ­ման­դամ­նե­րի մի­ջազ­գա­յին օր։ Ո՞րն է օր­վա խոր­հուր­դը։
- 1992-ին ՄԱԿ-ը դեկ­տեմ­բե­րի 3-ը հռ­չա­կեց Հաշ­ման­դամ­նե­րի մի­ջազ­գա­յին օր: Մե­զա­նում այ­սօր՝ ա­ռա­վել քան երբևէ, հաշ­ման­դա­մու­թյուն ու­նե­ցող ան­ձանց հա­մար հա­վա­սար հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի ա­պա­հո­վումն ու նրանց ին­տեգ­րումն օր­վա հրա­մա­յա­կան են: Օրն ա­ռիթ է՝ մեկ ան­գամ ևս հան­րու­թյան ու­շադ­րու­թյու­նը սևե­ռե­լու հաշ­ման­դա­մու­թյուն ու­նե­ցող մարդ­կանց խն­դիր­նե­րին, նպաս­տե­լու՝ հա­սա­րա­կու­թյան մեջ նրանց լիա­կա­տար ին­տեգր­մանն ուղղ­ված նոր ծրագ­րեր կազ­մե­լուն։ Այ­սօր յու­րա­քան­չյուրս պետք է գի­տակ­ցենք, որ մեր քայ­լե­րով, մեր նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րով և ո­լոր­տում ի­րա­կա­նաց­վող բազ­մա­թիվ ծրագ­րե­րով պետք է ի­րա­կա­նաց­նենք հաշ­ման­դա­մու­թյուն ու­նե­ցող ան­ձանց հա­սա­րա­կու­թյան մեջ նե­րա­ռե­լուն ուղղ­ված կարևոր քա­ղա­քա­կա­նու­թյու­նը:
Հի­րա­վի, միայն մատ­չե­լի մի­ջա­վայրն ու ի­րա­վունք­նե­րի ի­րաց­ման հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը կա­րող են հիմք հան­դի­սա­նալ հաշ­ման­դամ­նե­րի հա­մար՝ հա­սա­րա­կու­թյան լիար­ժեք ան­դամ դառ­նա­լու:
- Ի՞նչ սկզ­բուն­քով է մշակ­վում հաշ­ման­դամ­նե­րի սո­ցիա­լա­կան պաշտ­պա­նու­թյան տա­րե­կան ծրա­գի­րը։
- Հաշ­ման­դամ­նե­րի սո­ցիա­լա­կան պաշտ­պա­նու­թյան տա­րե­կան ծրա­գի­րը մշակ­վում է «ԼՂՀ-ում հաշ­ման­դամ­նե­րի սո­ցիա­լա­կան պաշտ­պա­նու­թյան մա­սին» օ­րեն­քի 52-րդ հոդ­վա­ծին հա­մա­պա­տաս­խան: Տա­րե­կան ծրագ­րի նպա­տա­կը հաշ­ման­դամ­նե­րի ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան և նրանց սո­ցիա­լա­կան նե­րառ­ման հա­մար կեն­սա­գոր­ծու­նեու­թյան բո­լոր ո­լորտ­նե­րում հա­վա­սար պայ­ման­նե­րի ստեղծ­մանն ու հա­վա­սար հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի ա­պա­հով­մանն ուղղ­ված մի­ջո­ցա­ռում­նե­րի ի­րա­կա­նա­ցումն է: Հարկ է նշել, որ տա­րե­կան ծրա­գի­րը կազ­մե­լիս հաշ­վի են առն­վում շա­հագր­գիռ գե­րա­տես­չու­թյուն­նե­րի կող­մից ներ­կա­յաց­ված ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րը:
- Իսկ ո­րո՞նք են տա­րե­կան ծրագ­րի ա­ռաջ­նա­հերթ խն­դիր­նե­րը։
- Խն­դիր­նե­րը շատ են, դրան­ցից կա­ռանձ­նաց­նեի ա­ռա­ջին հեր­թին հաշ­ման­դամ­նե­րի ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան, սո­ցիա­լա­կան նե­րառ­ման և սո­ցիա­լա­կան պաշտ­պա­նու­թյան հար­ցե­րին առ­նչ­վող օ­րեն­սդ­րու­թյան կա­տա­րե­լա­գոր­ծու­մը, ինչ­պես նաև նրանց հան­գս­տի, մաս­նա­գի­տա­կան, սո­ցիա­լա­կան վե­րա­կան­գն­ման անհ­րա­ժեշտ մի­ջո­ցա­ռում­նե­րի ա­պա­հո­վու­մը, հաշ­ման­դամ­նե­րի խնամ­քի և սո­ցիա­լա­կան սպա­սարկ­ման կազ­մա­կեր­պու­մը։
Ան­չափ կարևոր է հաշ­ման­դամ­նե­րի կր­թու­թյան, մաս­նա­գի­տա­կան ու­սուց­ման կազ­մա­կեր­պումն ու զբաղ­վա­ծու­թյան խթա­նու­մը, ին­չը նույն­պես տա­րե­կան ծրագ­րի ա­ռաջ­նա­հերթ խն­դիր­նե­րից է։ Բա­ցի այդ, ծրագ­րում ընդգրկված են նաև մի շարք այլ կե­տեր, ինչ­պես, օ­րի­նակ, հաշ­ման­դամ­նե­րի ներգ­րա­վու­մը մար­զա­կան և մշա­կու­թա­յին ծրագ­րե­րում, հաշ­ման­դամ­նե­րի հար­ցե­րով զբաղ­վող պե­տա­կան և հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ընդ­լայ­նու­մը, հա­սա­րա­կու­թյան ու­շադ­րու­թյան բևե­ռու­մը՝ նման կար­գա­վի­ճա­կի տեր ան­ձանց հիմ­նախն­դիր­նե­րի վրա:
-Ինչ­պե՞ս է ո­րոշ­վում ան­ձի հաշ­ման­դա­մու­թյան կար­գը։ Ի՞նչ ա­ջակ­ցու­թյուն է ցու­ցա­բեր­վում նրանց:
- Հի­վան­դու­թյան, վնաս­ված­քի կամ խեղ­ման հետևան­քով օր­գա­նիզ­մի ֆունկ­ցիա­նե­րի կա­յուն կամ տևա­կան խան­գար­ման առ­կա­յու­թյան դեպ­քում հա­մա­պա­տաս­խան բու­ժում կամ սպա­սար­կում ի­րա­կա­նաց­րած բժշ­կա­կան կազ­մա­կեր­պու­թյունն անհ­րա­ժեշտ ախ­տո­րո­շիչ, բու­ժա­կան և վե­րա­կանգ­նո­ղա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րի ի­րա­կա­նա­ցու­մից հե­տո (իսկ տևա­կան բու­ժում պա­հան­ջող հի­վան­դու­թյուն­նե­րի ժա­մա­նակ` նաև բուժ­ման ըն­թաց­քում), սա­կայն ոչ վաղ, քան բուժ­ման սկզ­բից ե­րեք ա­միս հե­տո (բա­ցա­ռու­թյամբ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան սո­ցիա­լա­կան զար­գաց­ման և միգ­րա­ցիա­յի ու Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար­նե­րի հաս­տա­տած` ա­ռող­ջա­կան վի­ճա­կի վե­րա­կան­գն­ման հե­ռան­կա­րի բա­ցա­կա­յու­թյան դեպ­քում ա­ռանց ե­ռամ­սյա դի­տարկ­ման ժամ­կե­տի պահ­պան­ման բժշ­կա­սո­ցիա­լա­կան փոր­ձաքն­նու­թյան ու­ղեգր­վող ան­ձանց հի­վան­դու­թյուն­նե­րի ցան­կի) ան­ձին ու­ղեգ­րում է բժշ­կա­սո­ցիա­լա­կան փոր­ձաքն­նու­թյան: Ան­ձին հաշ­ման­դամ ճա­նա­չե­լը, հաշ­ման­դա­մու­թյան խում­բը, ժամ­կե­տը, հաշ­ման­դա­մու­թյան ա­ռա­ջաց­ման պատ­ճա­ռա­կան կա­պը ո­րո­շելն ի­րա­կա­նաց­վում է բժշ­կա­սո­ցիա­լա­կան փոր­ձաքն­նու­թյամբ: Իսկ բժշ­կա­սո­ցիա­լա­կան փոր­ձաքն­նու­թյունն ի­րա­կա­նաց­նում է ԱՀ սո­ցիա­լա­կան զար­գաց­ման և միգ­րա­ցիա­յի նա­խա­րա­րու­թյան աշ­խա­տա­կազ­մի բժշ­կա­սո­ցիա­լա­կան փոր­ձաքն­նու­թյան գոր­ծա­կա­լու­թյան ԲՍՓ հանձ­նա­ժո­ղո­վը:
Հաշ­ման­դա­մու­թյան խմ­բի ո­րոշ­ման չա­փա­նիշը սո­ցիա­լա­կան պաշտ­պա­նու­թյուն պա­հան­ջող սո­ցիա­լա­կան ան­բա­վա­րա­րու­թյունն է, ո­րը հետևանք է հի­վան­դու­թյուն­նե­րով, վնաս­վածք­նե­րի հետևան­քով կամ ա­րատ­նե­րով պայ­մա­նա­վոր­ված օր­գա­նիզ­մի ֆունկ­ցիա­նե­րի կա­յուն խան­գա­րու­մով, ո­րը հան­գեց­նում է կեն­սա­գոր­ծու­նեու­թյան հիմ­նա­կան տե­սակ­նե­րից որևէ մե­կի սահ­մա­նա­փակ­ման կամ դրանց զու­գորդ­ման:
Հաշ­ման­դամ ճա­նաչ­ված 18 տա­րին լրա­ցած ան­ձին տր­վում է հաշ­ման­դա­մու­թյան խումբ (1-ին, 2-րդ կամ 3-րդ), իսկ մինչև 18 տա­րե­կան ե­րե­խա­նե­րին` ՙհաշ­ման­դամ ե­րե­խա՚ կար­գա­վի­ճակ: Հաշ­ման­դամ­նե­րին վճար­վում են աշ­խա­տան­քա­յին, զին­վո­րա­կան, սո­ցիա­լա­կան հաշ­ման­դա­մու­թյան կեն­սա­թո­շակ­ներ.
Հաշ­ման­դամ­նե­րի կյան­քի ո­րա­կի բարձ­րաց­ման հար­ցում դրա­կան է գնա­հատ­վում պրո­թե­զաօր­թո­պե­դիկ և այլ օ­ժան­դակ մի­ջոց­նե­րի օգ­տա­գոր­ծու­մը, ուս­տի պե­տա­կան մի­ջոց­նե­րով հաշ­ման­դամ­նե­րին տրա­մադ­րում են տա­րա­տե­սակ պրո­թե­զաօր­թո­պե­դիկ պա­րա­գա­ներ և այլ օ­ժան­դակ մի­ջոց­ներ:
Հաշ­ման­դամ­նե­րին օ­րեն­սդ­րու­թյամբ սահ­ման­ված կար­գով տրա­մադր­վում են ա­ռող­ջա­րա­նա­յին բուժ­ման և հան­գս­տյան տնե­րի ու­ղեգ­րեր: Ար­դեն տա­րի­ներ շա­րու­նակ նա­խա­րա­րու­թյունն ի­րա­կա­նաց­նում է ման­կա­կան ու­ղե­ղա­յին կաթ­վա­ծով տա­ռա­պող հաշ­ման­դամ ե­րե­խա­նե­րի ու­ղեգ­րումն ա­ռող­ջա­րա­նա­յին բուժ­ման, ո­րի դրա­կան ար­դյունք­նե­րը նկա­տե­լի են տվյալ ե­րե­խա­նե­րի մոտ:
ԱՀ պե­տա­կան բյու­ջեի մի­ջոց­նե­րի հաշ­վին աշ­խա­տա­շու­կա­յում ան­մր­ցու­նակ ան­ձանց աշ­խա­տան­քի տե­ղա­վոր­ման դեպ­քում գոր­ծա­տուին տրա­մադր­վում է միան­վագ փոխ­հա­տու­ցում: Ծրագ­րի նպա­տակն աշ­խա­տա­շու­կա­յում ան­մր­ցու­նակ ան­ձանց աշ­խա­տան­քա­յին ու­նա­կու­թյուն­նե­րի և կա­րո­ղու­թյուն­նե­րի` աշ­խա­տան­քի վայ­րում ձեռք­բեր­ման հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի ըն­ձե­ռումն ու զբաղ­վա­ծու­թյան ա­պա­հո­վումն է, ինչ­պես նաև աշ­խա­տա­տե­ղի հար­մա­րեց­ման ա­ջակ­ցու­թյան մի­ջո­ցով հաշ­ման­դա­մու­թյուն ու­նե­ցող ան­ձանց կա­յուն զբաղ­վա­ծու­թյան ա­պա­հո­վու­մը:
ԱՀ պե­տա­կան բյու­ջեի մի­ջոց­նե­րի հաշ­վին տե­սո­ղու­թյու­նից կամ տե­ղա­շարժ­ման (հաշ­ման­դա­մի սայ­լա­կով տե­ղա­շարժ­վող) խն­դիր­նե­րով ա­ռա­ջին խմ­բի հաշ­ման­դա­մու­թյուն ու­նե­ցող ան­ձանց հար­մար աշ­խա­տան­քի տե­ղա­վոր­ման դեպ­քում յու­րա­քան­չյուր ան­մր­ցու­նակ ան­ձի հա­մար վեց օ­րա­ցու­ցա­յին ա­միս ժամ­կե­տով, ամ­սա­կան կտր­ված­քով, գոր­ծա­տուին տր­վում է փոխ­հա­տու­ցում` տվյալ ան­մր­ցու­նակ ան­ձի հա­մար սահ­ման­ված ամ­սա­կան աշ­խա­տա­վար­ձի 50 տո­կո­սի չա­փով, բայց ոչ ա­վե­լի, քան ՙՆվա­զա­գույն ամ­սա­կան աշ­խա­տա­վար­ձի մա­սին՚ ԼՂՀ օ­րեն­քի 1-ին հոդ­վա­ծով սահ­ման­ված նվա­զա­գույն ամ­սա­կան աշ­խա­տա­վար­ձի չա­փը:
- Հաշ­ման­դամ­նե­րի օր­վա կա­պակ­ցու­թյամբ Ձեր խոս­քը։
- Հաշ­ման­դա­մու­թյու­նը դա­տավ­ճիռ չէ: Ու թեև ո­լոր­տում ա­նե­լիք­ներ դեռ շատ կան, բայց բո­լո­րիս ա­ռանձ­նա­հա­տուկ ու­շադ­րու­թյան, հո­գա­տար վե­րա­բեր­մուն­քի ու ջա­նա­դիր աշ­խա­տան­քի շնոր­հիվ հնա­րա­վոր կդառ­նա գործ­նա­կա­նում ի­րա­կա­նաց­նել ծրագ­րեր, ո­րոնք կդառ­նան նրանց ի­րա­վունք­նե­րի և կա­րո­ղու­թյուն­նե­րի ի­րաց­ման խթա­նիչ ուժ: Մեր կա­ռա­վա­րու­թյու­նը հետևո­ղա­կան է և փոր­ձում է հետզ­հե­տե կյան­քի կո­չել ծրագ­րեր, ո­րոնք հնա­րա­վո­րու­թյուն կտան հաշ­ման­դա­մու­թյուն ու­նե­ցող մեր քա­ղա­քա­ցի­նե­րին լիար­ժեք ներգ­րա­վել հա­սա­րա­կու­թյան մեջ, ստեղ­ծել մատ­չե­լի մի­ջա­վայր ու հա­վա­սար հնա­րա­վո­րու­թյուն­ներ։ Սահ­մա­նա­փակ կա­րո­ղու­թյուն­նե­րի տեր ան­ձանց մաղ­թում եմ լց­վել ա­վյու­նով ու կեն­սա­սի­րու­թյամբ, մշ­տա­պես պի­տա­նի լի­նե­լու գի­տակ­ցու­թյամբ։ Հա­մոզ­ված ե­ղեք, որ ձեզ հու­զող խն­դիր­նե­րը պե­տու­թյան ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում են և ար­վում է հնա­րա­վո­րը՝ դրանց լու­ծում տա­լու հա­մար։

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ