Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

«Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի տնօրենը՝ պարենային ապահովման մասին

 

Պահեստներում առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների պակասություն չկա և առկա ռեսուրսների ճիշտ կառավարման համար համապատասխան միջոցներ են ձեռնարկվել: Մեզ հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի տնօրեն Հրանտ Սաֆարյանը: Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ գործում են հանրապետության ալրաղացներն ու հացի փռերը /հացատները/: «Ունենք գազով աշխատող հացի փուռ, որը գազամատակարման դեռ նախորդ անջատումների պատճառով դադարեցրել էր գործունեությունը: Պահեստում ունեցած պաշարն էլ առայժմ կբավականացնի»,-ասաց Հրանտ Սաֆարյանը: Նա նշեց, որ ամենօրյա ռեժիմով կապ են պահպանում շրջվարչակազմերի ղեկավարների հետ: «Շրջվարչակազմերի ղեկավարները, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտները, ներկայացնում են պահանջարկը և մենք ապահովում ենք»,-ասաց «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի տնօրենը:

ԱԱ