Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_menus, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_menus, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՖՐԱՆՍԻԱՅԻՑ ՀԵՐԹԱԿԱՆ ԲԱԶՄԱՄԱՐԴ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑՆ ԱՐՑԱԽ

Հակառակ Բաքվի հիստերիային եւ իր տխրահռչակ ՙսև ցուցակում՚ անուններ ավելացնելու փաստին՝ հատկապես ֆրանսիացի գործիչները շարունակում են այցելել Արցախ՝ տարիների հետ մեծացող խմբերով: Այս օրերին Ֆրանսիայից բազմամարդ մի խումբ կրկին Արցախում էր՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանի գլխավորությամբ: Այցի առաջին օրը հիմնականում պաշտոնական հանդիպումներին էր նվիրված: 
Բազմամարդ պատվիրակությանն ընդունել է Արցախի Հանրապետության Նախագահը: Բակո Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ Ֆրանսիայի հետ համագործակցությունն ակտիվորեն զարգանում է` այս համատեքստում կարեւորելով ֆրանսիահայ համայնքի դերակատարությունը:  Բակո Սահակյանը բարձր է գնահատել նաեւ SPFA կազմակերպության ներդրումը Արցախում ֆրանսերենի եւ ֆրանսիական մշակույթի տարածման, տարբեր բարեգործական ծրագրերի իրականացման գործում: Պատվիրակության անդամներից ոմանք գուցե առաջին անգամ, իսկ Ֆրանսուա Ռոշբլուանը, նույնիսկ այս տարվա հաշվարկով, արդեն հերթական անգամ է Արցախում: Վստահեցնում է՝ այստեղ այցելող օտարերկրացիներին ուղղված Բաքվի մեղադրանքներն ու սպառնալիքները միայն ավելացնում են Արցախի հանդեպ հետաքրքրությունը։ ՙԵս կարծում եմ, որ դա էլ ավելի է ամրապնդում այն բոլոր անձանց, պատգամավորների կամքը եւ պատրաստակամությունը՝ նորից վերադառնալ: Նրանք համոզված են, որ ճիշտ քայլ են կատարել՝ դրանով իսկ բացահայտելով Ադրբեջանի իշխանությունների իրական դեմքը: Ես  կասեի, որ Բաքվի այդ հիստերիան նույնիսկ նպաստում է, որ Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակն ավելի ակտիվ գործի՚,¬ասել է նա:
Ֆրանսուա Ռոշբլուանը նշում է, որ Ֆրանսիայում միայն ինքը չի այդպես մտածում: Արցախում դա գնահատում են: Հերթական այցին Նախագահ Բ. Սահակյանը  պատվիրակության անդամներից  Էմանուել Մանդոնին ՙԵրախտագիտություն՚ մեդալ է հանձնել: 
Վերադառնալով Արցախի հետագա ճակատագրին՝ ֆրանսիացի պատգամավորը միջազգային հարթությունում արձանագրվող տեղաշարժերն է մատնացույց անում: Քաղաքակիրթ աշխարհն այսօր ընդունում է ազգերի ինքնորոշման իրավունքի անվիճելի գերակայությունը: Եվ Շոտլանդիան այդ շարքում միակ օրինակը չէ: ՙԴա կարեւոր է նաեւ Արցախի համար, թեպետ Արցախի ժողովուրդն արդեն մեկ անգամ, 1991թ. հանրաքվեով արտահայտել է իր մոտեցումը անկախության վերաբերյալ՚,- ասում է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը: Հակամարտության կարգավորման հետագա ընթացքը այս տրամաբանությունից պետք է բխի, համոզված է ֆրանսիացի օրենսդիրը: Պարզապես՝ մեկ կարեւոր հավելումով. կարգավորման գործընթացում իրական տեղաշարժ ակնկալելու համար ամենից առաջ պետք է բանակցությունների ձեւաչափի ամբողջականությունը վերականգնվի: ՙԵս համոզված եմ, որ այն բանակցությունները, որ տեղի են ունենում եւ շարունակվելու են, չեն կարող իրական արդյունք ունենալ, եթե դրանց չեն մասնակցում Արցախի ներկայացուցիչները: Արցախի մասնակցությունը կար հրադադարի հաստատման ժամանակ, դա նախատեսված էր նաեւ  հետագայում ընդունված փաստաթղթերով: Այսօր այդ մասին պետք է հնարավորինս շատ խոսել, քանի որ 
ոմանք փորձում են դա մոռանալ՚,- կարեւորում է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի ղեկավարը:
Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր նաեւ Արցախի արտգործնախարարությունում են քննարկվել ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի և Ֆրանսուա Ռոշբլուանի հանդիպմանը: 
 
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ