[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 13 Նոյեմբերի 2012

ԱԽՈՒՆԴՈՎՅԱՆ ԽԱՌՆԱԿ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՄԱՐԴԱՍՊԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԵՐՈՍԱՑՈՒՄԸ

Առայսօր Արշադի բանդայի  նկատմամբ ինքնադատաստանը համարվում է տարերային ժողովրդական հաշվեհարդար։ Դժվար է չհամաձայնվել նման գնահատականին, քանզի կազմակերպիչներ չկային, բայց և չի կարելի անտեսել այն փաստը, որ հայերի այդ ոչ դժվար կանխատեսելի վարքագծին հանգեցրել էին Ադրբեջանի ՊԱԿ-ի կողմից ծրագրված մի ամբողջ շարք  գործողությունները։ 

ՆԱԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՆԵՆՔ ԼՂՀ-Ի ՃԱՆԱՉՄԱՆ

Նոյեմբերի 9-11-ը Արցախում էր գտնվում Հայաստանի Հանրապետության  պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀ ԱԺ պատգամավորներ` գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Ա. Դավթյանի գլխավորությամբ, ԿԳ նախարար Ա. Աշոտյանը, մշակույթի փոխնախարար Ա. Պողոսյանը, փորձագետներ: Պատվիրակության այցի նպատակն էր երկու հայկական պետությունների խորհրդարանների նշված մշտական հանձնաժողովների համատեղ քննարկումներ անցկացնել ոլորտներում առկա հրատապ հարցերի շուրջ:

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՄՇՏԱՊԵՍ ՀՂԻ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐՈՎ

Krtutyun.jpgՔննարկվեցին համակարգում իրականացվող բարեփոխումները
ՀՀ և ԼՂՀ ազգային ժողովների գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ ընդլայնված նիստի երկրորդ մասը վերաբերում էր կրթության ոլորտի խնդիրներին։ 

ՄԱԿ-ում տարածվել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարի նամակը

Միավորված ազգերի կազմակերպությունում տարածվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի նամակը` որպես ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի և Անվտանգության խորհրդի փաստաթուղթ:Նամակում նշվում է, որ Ադրբեջանը ստահոդ քարոզարշավ է ծավալել Ստեփանակերտի օդանավականայի վերագործարկման վերաբերյալ` նպատակ ունենալով ապակողմնորոշել միջազգային հանրությանը և արդարացնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման` Ադրբեջանի  կողմից  իրականացվող քաղաքականությունը:

ԿԻՈԿՈՒՇԻՆ ԿԱՐԱՏԵԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽՈՒՄ

DSC04853.jpgՆոյեմբերի 11-ին Ստեփանակերտում առաջին անգամ անցկացվեց կիոկուշին կարատե մարտարվեստի հայաստանյան բաց առաջնություն, որին մասնակցեցին Արցախի և Հայաստանի մարզերի շուրջ 150 սաներ։ 
Subscribe to this RSS feed