[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 15 Նոյեմբերի 2012

ՙՄԵՆՔ ՄՇՏԱՊԵՍ ՆՎԻՐՎԱԾ ԵՆՔ ԵՂԵԼ ԱԶԱՏՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՄՇՏԱՊԵՍ ԿՈՂՄՆԱԿԻՑ ԵՆՔ ԴՐԱՆ՚

DSC_3281.jpgՀայտարարեց Խորխե Օռիկոն՝ հավաստիացնելով, որ ուրուգվայցիներն ըմբռնումով և համակրանքով են ընկալել արցախահայության ազգային-ազատագրական ձգտումները
Նոյեմբերի 14-ին ԼՂՀ ԱԺ նիստերի մեծ դահլիճում տեղի ունեցավ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյի և նրա գլխավորած պատվիրակության հանդիպումը ԼՂՀ  ԱԺ պատգամավորական կազմի հետ։ 

ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒՆ ԶՈՒԳԱՀԵՌ՝ ՆԱԵՎ ՍԵՓԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՈՒՂԻՆԵՐ ՈՐՈՆԵԼ

Martakert_1.jpgՓոխվարչապետը սա է համարում գյուղի զարգացման կարեւոր պայմաններից մեկը
Եկել է գոտիները ձգելու ժամանակը, համայնքներում առկա խնդիրները կարգավորելու համար պետք է գործի ուղղահայաց պատասխանատվության մոդելը` համայնքի ղեկավարից մինչեւ կառավարություն: Այս եւ այլ պարզ բանաձեւեր ներկայացրեց փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը օրերս Մարտակերտում կայացած հանդիպման ընթացքում։ 

ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՆԵՐԻ ՈՒՂԵԳՐԵՐ ԵՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ 514 ՀՈԳՈՒ

ԼՂՀ կառավարության 2009-2015 թթ. ռազմավարական փաթեթի շրջանակներում իրագործվում են մի շարք ծրագրեր՝ այս կամ այն չափով բարձրացնելու հաշմանդամների սոցիալական պաշտպանության մակարդակը։ Այդ  շարքում է բնակչության առանձին սոցիալական խմբերի քաղաքացիներին առողջարանային բուժման և հանգստյան տների ուղեգրերի տրամադրումը։ 

ԾՐԱԳԻՐԸ ԿՅԱՆՔԻ Է ԿՈՉՎՈՒՄ

untitled_1.jpgՀայաստանի  Հանրապետության  մարզերի  և  ԼՂՀ  շրջանների  միջև  կրթամշակութային, մարզական, տուրիզմի  և  հանգստի  կազմակերպման  բնագավառում  2012թ.  նախատեսված  միջոցառումների  և  փոխայցելությունների  ծրագրի   շրջանակներում  դեռևս   հունիս  ամսում  շրջան է  այցելել  Արագածոտնի մարզի  մարզպետ  Ս.  Սահակյանը, որը  Հադրութի  շրջվարչակազմի  ղեկավար  Վ. Գևորգյանի  հետ  մեկտեղ  ստորագրել է   Արագածոտնի  մարզի  և   Հադրութի  շրջանի  միջև փորձի  փոխանակման հուշագիր։ 

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՙՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՋՈՒԿԸ՚

Նոյեմբերի 15-ին մեկնարկում է ռուսաց լեզվի ՙՌուսական արջուկ՚ միջազգային խաղ-մրցույթը: ՀՀ-ում գործող ՙԱյբ՚ կրթական հիմնադրամի միջոցով այն Արցախում անցկացվում է երկրորդ, Հայաստանում` երրորդ անգամ: Իսկ ընդհանրապես, այս խաղ-մրցույթը հիմնադրվել է Ռուսաստանում և անցկացվում է արդեն տասներկու տարի: 
Subscribe to this RSS feed