[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Ուրբաթ, 30 Նոյեմբերի 2012

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

               Vladimir_Hovsepyan.jpgԱռաջնորդվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 1-ին մասի 1.1 կետով, «Ազգային ժողովի կանոնակարգ» ԼՂՀ օրենքի 92-րդ հոդվածի 8-րդ կետով` Ազգային ժողովը   ո ր ո շ ու մ   է.

Վլադիմիր Խորենի Հովսեփյանին նշանակել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերագույն դատարանի դատավոր:

ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ

                ARCAX_AJ_105518844_300x224.jpgՆոյեմբերի 29-ին տեղի է ունեցել ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 6-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։

Հաստատելով նստաշրջանի օրակարգում առաջարկված լրացումները, ապա և նիստի օրակարգը, խորհրդարանը ձեռնամուխ եղավ հարցերի քննարկմանը։

Առաջինը քննության առնվեց «ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին» ԼՂՀ  օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը  ներկայացրեց ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի  պետական կոմիտեի նախագահ Կառլեն Պետրոսյանը։ 

Կառավարության պաշտոնական ներկայացուցչի հիմնավորմամբ՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի պահանջներից։ 

Subscribe to this RSS feed