[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 06 Նոյեմբերի 2012

ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի` նոյեբերի 5-ին ստորագրած որոշումներով ԼՂՀ կրթության և գիտության նախարարի տեղակալներ են նշանակվել Արմեն Սարգսյանը և Միքայել Համբարձումյանը:

ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ ՓՈԽԶԻՋՈՒՄԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԴԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ

Այս կարծիքն է հայտնում ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի 
փոխնախագահ Սերգեյ ՂԱԶԱՐՅԱՆԸ
Սիրիայում շարունակվում է արյունահեղությունը. գնալով ավելի կատաղի  են դառնում ռազմական գործողությունները կողմերի միջև՝ տեղի տալով նոր ավերածությունների և մարդկային կորուստների։ Գերտերություններին և միջազգային կառույցներին առայժմ չի հաջողվում համաձայնության հասնել հրադադարի հաստատման հարցում։ 

ՍԻՐԵՆՔ, ՓԱՅՓԱՅԵՆՔ, ԲԱՅՑ՝ ՈՉ ԽՈՍՔՈՎ

 altԲնությանն իրավամբ մայր ենք անվանում։ Ասել է թե՝  պետք է սիրենք, փայփայենք նրան, հոգանք նրա ՙերկարակեցության՚ մասին։ 

Բնության  պահպանության, ծառ ու ծաղկի, կանաչ զանգվածի  ընդլայնման  հարցը պիտի  մտահոգի ոչ միայն նրանց, ովքեր ի պաշտոնե կոչված են  զբաղվելու դրանով, այլև բոլորիս, մեծի ու փոքրի սրբազան գործը  պիտի դառնա։ 

ԿԱՅԱՑԱՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ԹԱԵՔՎՈՆԴՈՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

DSC04786.jpgՆոյեմբերի 3-ին Ստեփանակերտի հ. 7 հիմնական դպրոցի մարզադահլիճում կայացավ 2012 թվականի Հանրապետական մանկապատանեկան մարզադպրոցի թաեքվոնդոյի առաջնությունը։ Ի դեպ, նշենք, որ թաեքվոնդո մարտարվեստն Արցախում ձևավորվել է 1999 թվականին, որի հիմնադիրն է  Թաեքվոնդոյի ֆեդերացիայի գործող նախագահ Վրեժ Խաչատրյանը։ Արևելյան այս մարտարվեստի առաջնությանը մասնակցեցին մարզադպրոցի 75 մարզիկներ, որոնց կազմում էին նաև Ասկերանի շրջանի Շոշ գյուղի թաեքվոնդո խմբի սաները։
Subscribe to this RSS feed