[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երկուշաբթի, 24 Դեկտեմբերի 2012

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 24-ին այցելել է Արցախի Հանրապետության վերահսկիչ պալատ եւ հանդիպում ունեցել գերատեսչության աշխատակիցների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2012 թվականին կատարված աշխատանքներին եւ հետագա անելիքներին վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը դրական է գնահատել վերահսկիչ պալատի գործունեությունը՝ նշելով, որ ակնկալում է նման գործելաոճ նաեւ 2013 թվականին:

ԺԱՄԱՆԱԿԱՎՐԵՊ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊ

altՈւզում եմ գրել մեր օրերում խիստ զարմանալի մի դեպքի, ավելի ճիշտ՝ ժամանակավրեպ մի երևույթի մասին, որին վերջերս առնչվեցի։
Փոքր հարսս (թոռնիկիս կինը) ծննդատանն էր,  հարազատներով հավաքվել էինք այնտեղ, ծննդաբերությունը թեև շատ ծանր էր, բայց բարեհաջող վերջաբան էր ունեցել։ Բոլորս  ուրախանում էինք, շնորհավորում իրար՝ նորածնի առթիվ։ 

ՔԱՆԴՎԱԾ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ ՈՒ ԳՅՈՒՂԱՏԵՂԻ

 IMG_0369.jpgՍա Հայաստան է և՝ վերջ…

  Լեոնիդ ԱԶԳԱԼԴՅԱՆ
              Քաշաթաղի շրջանի Շալուա գետը Հակարիի ձախակողմյան վտակն է, որը գոյանում է Շալուայի, Զոլասարի, Ագռավասարի միջին բարձրություններից հոսող աղբյուրներից: Ավելի ներքևում Շալուային է միանում Հոչանց գետը, այնուհետև՝ Աղավնոն: Եվ դեպի Արաքս է հոսում այս երեքի միացումից առաջացած Հակարին:

ԾՐԱԳՐԵՐ ԳՅՈՒՂԱԲՆԱԿ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

211202.jpgՀայաստանի Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) ՙԹրփանջյան՚ գյուղական համայնքների զարգացման ծրագրում վերջին շրջանում նոր առաջնահերթություններ են հայտնվել: Ծրագրի արցախյան պատասխանատուները փորձում են հանրապետության շրջաններում գործարար նախագծեր կյանքի կոչել հենց տեղի երիտասարդների ներգրավմամբ: Օրերս դասընթացներն ավարտած երկրորդ խմբի երիտասարդները ներկայացրել են իրենց գործարար ծրագրերը:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱՄԱՆՈՐՅԱ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

 

DSC_4750.jpgԴեկտեմբերի սկզբներից` Վերածննդի հրապարակում գլխավոր տոնածառի տեղադրման պահից, մայրաքաղաք Ստեփանակերտը ՙներարկվեց՚ տոնական տրամադրությամբ. այն թափ առավ դեկտեմբերի 14-ին՜  տոնածառի փայլփլուն լույսերի ներքո.  փոքրիկները վայելեցին Ստեփանակերտի մշակույթի տան սաների կողմից ներկայացրած ուրախ համերգային կատարումները:

Subscribe to this RSS feed