[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 25 Դեկտեմբերի 2012

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ո ւ յ թ ը

             bako_sahakyan46001322205458.jpg 2012թ. արդյունքների ամփոփմանը նվիրված

              Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստում

                Պարոնայք գեներալներ եւ սպաներ,

Հարգելի ներկաներ,

Ուրախ եմ, որ առիթ ունեմ հանդիպել ձեզ հետ եւ ողջունել բոլորիդ:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 25-ին մասնակցել է 2012թ. արդյունքների ամփոփմանը նվիրված Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին եւ հանդես եկել ելույթով:

Կարեւորելով բանակաշինության դերը մեր պետական քաղաքականության մեջ` Նախագահն իր ելույթում անդրադարձել է անցնող տարվա ընթացքում ոլորտում իրականացված աշխատանքներին, ունեցած ձեռքբերումներին եւ առկա հիմնախնդիրներին: Հանրապետության ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարին ու բանակի բարձրագույն հրամանատարական կազմին` կապված բանակի շարունակական հզորացման, մեր երկրի պաշտպանունակության ամրապնդման եւ ժողովրդի անվտանգության ապահովման հետ:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 25-ին ստորագրել է հրամանագիր

 Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 25-ին ստորագրել է հրամանագիր` Լաչինի միջանցքի եւ Քարվաճառի ազատագրման մարտական գործողությունների ժամանակ ցուցաբերած անձնական խիզախության համար Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորական միության անդամ մի խումբ ազատամարտիկների մեդալով պարգեւատրելու մասին:

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՐՑԱԽԻ ԱՐՀՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ

altԻ սրտե շնորհավորում եմ ձեզ՝ Արհմիութենական աշխատողի օրվա կապակցությամբ։ Ձեր գործունեությունը կրկնակի կարևոր է մեր օրերում, երբ դեռևս պահպանվում է սոցիալական լարվածությունը և աշխատող մարդը պաշտպանության կարիք ունի, առանձնապես՝ գնահատանքի և իրավունքների տնօրինման հարցերում։ 

ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ԽԵԼԱԳԱՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ՝ ՀԱՆՁԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ

altԱրցախում կարեւորում եւ բանակցային գործընթացի այս փուլում որպես ՙպահանջված խոսք՚ են գնահատում Հայաստանի նախագահի՝ ՀՀԿ համագումարում եւ ՀԱՊԿ խորհրդի նիստում հնչեցրած հայտարարությունները։ ՙՊատրաստ ենք վճռականորեն պատասխանել յուրաքանչյուր արկածախնդրության կամ ոտնձգության, որը կսպառնա մեր անվտանգությանը՚,- հայտարարել է Սերժ Սարգսյանը, միաժամանակ շեշտելով՝ է՜լ ավելի են մեծացվելու Լեռնային Ղարաբաղի եւ նրա բնակչության անվտանգության երաշխիքները։

ՙՏԱՐՎԱ ԳԼԽԱՎՈՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԻՆ՚

altԴրանք կարևորվեցին թե՜ ներքին և թե՜ արտաքին քաղաքական իմաստով
Ավարտին է մոտենում 2012 թվականը։ Ամանորի նախօրեին ավանդաբար ամփոփում ենք տարվա արդյունքները, խոսում ձեռքբերումների, արձանագրված առաջընթացի, ինչու չէ՝ նաև կորսված հնարավորությունների մասին։ 
Ինչպե՞ս կարելի է բնութագրել 2012 թվականը, ի՞նչ է արձանագրել ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը՝ միջխորհրդարանական կապերի խորացման, խորհրդարանական նոր հարթակներում ԼՂ հիմնախնդիրը ներկայացնելու  տեսանկյունից։ 

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Tamrazyan.jpgԻնչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերին Ստեփանակերտի և Երևանի քաղաքապետարանները ստորագրել են հուշագիր  2012-2014 թթ. համագործակցության վերաբերյալ, ինչը կընդգրկի զույգ մայրաքաղաքների  գրեթե բոլոր ոլորտները: Սկսված գործընթացի մասին է հարցազրույցը  Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն ԹԱՄՐԱԶՅԱՆԻ հետ:

ԿԱՅԱՑՄԱՆ ՈՉ ԴՅՈՒՐԻՆ ՃԱՆԱՊԱՐՀ

241201.jpgՍտեփանակերտի թատրոնի շենքի կառուցման 60-ամյակի առիթով
Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը 80-ամյա գոյության ընթացքում մեծ առաքելություն է կատարել իր պատմական հողում ծվարած մի բուռ հայերի ազգապահպանության, գեղագիտական և հայրենասիրական դաստիարակության գործում։ Նրա անցած ստեղծագործական ուղու մասին գրվել է բազմիցս։ Սույն հոդվածով մենք հանձն ենք առել ժամանակի փոշուց ազատել և հնարավորինս վերականգնել յուրաքանչյուր ստեփանակերտցու համար հարազատ ու սիրելի օջախ դարձած այդ հոյակերտ շինության կառուցման պատմությունը։ 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ: ՊԱՀԱՆՋՄՈ՞ՒՆՔ, ԹԵ՞ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ

sofi.jpgՍոցցանցերն աստիճանաբար ներգրավում են մեծ թվով մարդկանց, դրանք հնարավորություն են տալիս վերադառնալ անցյալ. հին ընկերների, հարազատների, ծանոթների հետ կապ հաստատելու եզակի միջոց են դառնում, նաև` ձեռք բերել նորանոր ընկերներ ու ծանոթություններ: Սա հատկապես կարևոր է այն մարդկանց համար, ովքեր իրականում փոքր-ինչ երկչոտ են և ի վիճակի չեն ծանոթություններ հաստատել: Կարևոր հանգամանք է այն, որ սոցցանցերը հնարավորություն են տալիս ներկայանալ առանց իրական անվան: 
Subscribe to this RSS feed