[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Ուրբաթ, 28 Դեկտեմբերի 2012

ՙՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ, ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐՄԱՆ ԽՆԴԻՐ՚

altՄշակույթի ոլորտը գալիք տարվա շեմին
Հարցազրույց  ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե ԱՂԱԲԱԼՅԱՆԻ հետ։ 
- Ինչո՞վ  նշանավորվեց  2012 թվականը։

ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ՝ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ

Ինչո՞վ նշանավորվեց 2012 թվականը ԼՂՀ Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների՝ ՙԱզատ Հայրենիք՚-ի, Արցախի ժողովրդավարական կուսակցության և ՀՅԴ Արցախի կառույցի համար։ Այդ քաղաքական ուժերի ղեկավարներն ընթացիկ տարվա իրադարձություններից ի՞նչն են առավել արժևորում կամ առանձնացնում։ Եվ քանի որ Ազգային ժողովը, դասական պառլամենտարիզմի առումով, նաև քաղաքական ամբիոն է նրանում ներկայացված կուսակցությունների համար, ըստ այդմ ի՞նչ գնահատական կարելի է տալ խմբակցությունների գործունեությանը։
Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ, ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ ՂՈՒԼՅԱՆԸ  2012 թվականը նախ կարևորում է որպես ԱԺԿ-ի հերթական համագումարի տարի։

ՙԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՒՄ Է ԲՅՈՒՋԵԻ ՄՈՒՏՔԵՐՈՎ

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը դեկտեմբերի 28-ին, ավանդույթի համաձայն, տարեվերջյան հանդիպում ունեցավ լրագրողների հետ։ Արա Հարությունյանն այս անգամ չներկայացրեց  տարվա ամփոփ նկարագիրը՝  ինչպես նախորդ տարիներին, այլ միանգամից սկսեց հարցերի պատասխաններից։
Դրանք այնքան շատ էին, որ գրեթե երկու ժամ տևած հարցուպատասխանից հետո վարչապետը ստիպված եղավ հայտարարել ՙվերջին հարցի՚ մասին, որից հետո էլ, լրագրողների խնդրանքով,  պատասխանեց ևս 5 հարցի։

ՁԵԶ և ՄԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՎ և ՀԱՅՏՆԵՑԱՎ ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ

ARCAXI_TEM.JPGԻ լուր աշխարհի և ձեզ, սիրելի հայրենակիցնե՜ր, այս բարի Ավետիսն ենք բերում, որ Տերը մարդացավ, հայտնվեց մեր իսկ փրկության համար։ 
Իրոք, մեծագույն հրաշքի նման է Մանուկ Հիսուսի Ծնունդը։ 
Արևելքից երեք իմաստուններ, հետևելով երկնքում փայլատակող աստղին, եկան հասան Բեթղեհեմ և մսուրի մեջ, շրջապատված գառնուկներով, տեսան նորածին Հիսուսին, երկրպագեցին Իրեն, փառք տվին Աստծուն և թողեցին այնտեղ պատվավոր ու թանկագին նվերներ։ 

ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ՝ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ

XULJAN3.jpgԹանկագին  հայրենակիցնե՜ր
2012 թվականը դառնում է պատմություն՝ մեր հիշողության մեջ մնալով որպես  Շուշիի ազատագրման, ԼՂՀ Պաշտպանության բանակի կազմավորման 20-ամյակի հոբելյանական եւ Արցախի Հանրապետության նախագահի համաժողովրդական 5-րդ ընտրությունների տարի։ 
2013 թվականին կբոլորի Արցախի ինքնուրույնության եւ ազատության համար մեր պայքարի քառորդ դարը։ Լրանում է 25 տարին, ինչ մենք ապրում ենք արժանապատվորեն։ Միաժամանակ կրում ենք սեփական ճակատագրի համար պատասխանատվություն։

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ

Ara.jpgՍիրելի արցախցինե՜ր
Սրտագին շնորհավորանքներ եմ հղում ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդի առթիվ: Իմ առաջին մաղթանքն է, որ դուք լինեք առողջ ու ապահով և ձեր կյանքի նոր տարին նշանավորվի բարի իրադարձություններով: Ուզում եմ հավատալ, որ անցած 12 ամիսներին մեր ազգաբնակչության գերակշիռ մեծամասնությունը շարժվել է առաջընթացի ճանապարհով` հայրենի տարածքում կերտելով իր երջանկությունն ու ապագան:
Իմ ղեկավարած կառավարության և անձամբ ինձ համար սկզբունքային ու պատվի հարց է, որ յուրաքանչյուր արցախցի ապրելու և աշխատելու բավարար, ավելին` ժամանակակից պայմաններ ունենա, և նրա անձնական հետաքրքրությունները մշտապես զուգորդված լինեն պետական ու ազգային շահերին: 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՄԱՆՈՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ

bako_sahakyan46001322205458.jpgՍիրելի հայրենակիցներ,
Թանկագին արցախցիներ,
Քիչ հետո մենք հրաժեշտ կտանք 2012 թվականին, եւ պատմության գիրկը կանցնի եւս մեկ տարի, տարի, որը հոբելյանական էր մեր երկրի համար, հարուստ կարեւոր քաղաքական իրադարձություններով: 

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 28-ին ստորագրել է "Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին" օրենքը։

                 Նույն օրը երկրի ղեկավարը ստորագրել է նաեւ "Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին", "Քաղաքացիական ծառայության մասին" Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին", "Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանության մարմինների  ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին" Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին", "Պետական կենսաթոշակների մասին" Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին", "Բռնադատվածների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին",  "Դատական ակտերի  հարկադիր կատարման մասին" Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին", "Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին" Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին", "Ավելացված արժեքի հարկի մասին" Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին" օրենքները:

Subscribe to this RSS feed