[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 10 Հունվարի 2013

ԴԻՏԱՐԿՈՒՄ

Հունվարի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մերձակայքում:         

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

090106.jpgԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ  ԵՎ  ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ  ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն ՙԱզգային ժողովի կանոնակարգ՚ ԼՂՀ օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ կետի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրել Արամ Գրիգորյանին։

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն ՙԱզգային ժողովի կանոնակարգ՚ ԼՂՀ օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ կետի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրել Հրանտ Սաֆարյանին։

Պետական հանձնաժողովի հերթական նիստը

              Հունվարի 9-ին ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում տեղի է ունեցել արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 25-րդ տարեդարձի տոնակատարության պետական հանձնաժողովի հերթական նիստը։

Նիստի աշխատանքը վարում էր  Ազգային ժողովի նախագահ, պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։

ԱՄԱՆՈՐՅԱ ՙՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ՚ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻՆ

Մուսավաթ՚ կուսակցությունը հայտարարեց այլընտրանքային թեկնածուի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համար 2013 թվականը բավական հետաքրքիր սկիզբ ունեցավ։ Հունվարի 4-ին Ադրբեջանի ՙՄուսավաթ՚ կուսակցությունը հայտարարեց իր որոշման մասին. աշնանը կայանալիք նախագահական ընտրություններում կուսակցության առաջնորդ Իսա Գամբարը հանդես կգա որպես այլընտրանքային թեկնածու։ Կուսակցության որոշման հրապարակումից հետո Ի. Գամբարը հայտարարել է, որ Ադրբեջանի տիրող վարչակարգը վերջնականապես սպառել է իրեն, և ժողովրդավարական ուժերի հաղթանակն անխուսափելի է։ Քանի որ տիրող վարչակարգը լիովին կորցրել է միջազգային աջակցությունը, ադրբեջանական ժողովրդի կամքով ՙհակաժողովրդավարական ռեժիմը կուղարկվի պատմության արխիվ՚։ 
Ակնհայտ դարձան իշխանությունների քրեականացվածությունն ու կոռումպացվածությունը, ինչի վառ վկայությունն էր պատգամավորական մանդատների աղմկահարույց առևտրի փաստը։

ՉԱՆՏԵՍԵ՜Լ ԱՂԲՅՈՒՐԸ

Ադրբեջանական ապատեղակատվությունն այս անգամ հոգևոր ոլորտում արձանագրել է  կարճատեւ առավելություն:
Ադրբեջանական ANS PRESS գործակալությունը տարածել էր Թբիլիսիում Կովկասի մահմեդականների հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպման ժամանակ վրաց պատրիարքի հետևյալ հայտարարությունը. ՙԵս երբեք չեմ համաձայնի այն մտքի հետ, որ մենք կորցրել ենք մեր հողերը: 
Ամենևին ոչ, մենք պարզապես ժամանակավորապես կորցրել ենք վերահսկողությունն այդ տարածքների նկատմամբ: Սակայն արդարությունը, միևնույն է, կվերականգնվի: Ինչպես Աբխազիան և Հարավային Օսիան ի սկզբանե եղել են Վրաստանի հողերը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը պատկանել է և կպատկանի Ադրբեջանին: Կովկասի մահմեդականների հոգևոր առաջնորդի այցը Վրաստան` վրաց և ադրբեջանցի ժողովուրդների բարեկամության դրսևորումն է՚:

ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆ ՀԻՄՔԵՐ ԿԱՆ

untitled.jpgԾխախոտը Արցախի գյուղատնտեսության մեջ նոր մշակաբույս չէ: Այն տասնամյակներ առաջ մշակում էին մեր հողօգտագործողները, բայց 70-80-ականներից հետո մշակաբույսը մոռացության տրվեց: 
Վերջին տարիներին, սակայն, կրկին հետաքրքրություն ցուցաբերվեց նրա նկատմամբ, և կարելի է վստահորեն ասել, որ քանի գնում՝ նրա մշակությամբ հետաքրքրվողների թիվն ավելանում է:
Վազգենաշենի բնակիչ Վազգեն Ավետիսյանը ևս զբաղվում է ծխախոտի աճեցմամբ: Ասում է` եկամտաբեր աշխատանք է, պարզապես պետք է լեզուն իմանասլ:  

ԱՐՑԱԽԻ ՄԱՅՐ ԲՈՒՀԻ ՈՒՍԱՆՈՂԸ ՀԱՂԹՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ

arstamyan.jpgԱրցախի պետական համալսարանի տնտեսաիրավագիտական ֆակուլտետի ուսանողներն արդեն քանի տարի՝մասնակցում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից կազմակերպվող տարաբնույթ մրցույթներին և ամեն անգամ նվաճում մրցանակներ։ 2012թ. դեկտեմբերին հայտարարված մրցույթը (լավագույն վերլուծական-հետազոտական աշխատանք) Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակ նշանակելու համար էր։ Մասնակցել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակալավրիատի 3-րդ, 4-րդ կուրսերի և մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսերի գերազանց առաջադիմությամբ ուսանողները։

ԿՈՉՄԱՆԸ ՀԱՎԱՏԱՐԻՄ

poxosyan2.jpgԱյսօրվա  արցախցի մտավորականի  արժեհամակարգի և աճող սերնդի կրթության ու դաստիարակության մասին է մեր հարցազրույցը  Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան համար 1 դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի Նատաշա ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ։ 
-Ձեր 34-ամյա մանկավարժական գործունեությունն ի՞նչ ճշմարտության է հանգեցրել և ի՞նչ կարևոր կյանքի դաս է տվել ուսուցչուհի Պողոսյանին: 

ՓՆՏՐՏՈՒՔՆԵՐ՝ ԼՈՒՅՍԻ ՈՒ ԿԱՐՈՏԻ...

09012013.jpgՀինավուրց Արմավիրում բոլորը գիտեին Սարգիս պապի գերդաստանի երաժշտասիրության մասին։ Այգեգործ էր Սարգիս պապը, ասքն ու խոսքը՝ ծառ ու ջրի հետ։ Կմոտենար, կշոյեր ծառի բունն ու ճյուղերը ու Ջիվանի կերգեր... Ինչ իմանար, որ տարիներ անց իր աղջիկ թոռներից մեկը՝ Լիդան, իր կյանքի ուղենիշն ու կոչումը  կդարձնի երգարվեստը և ավելի քան չորս  տասնամյակ կդառնա հայ բեմի նվիրյալ քրմուհին։ Խոսքս երգչուհի Լիդա Վասիլյանի մասին է, ով, չնայած պատկառելի տարիքին, վերջերս այցելել է Արցախ։ Նա  հայրենի եզերք է եկել կարոտն առնելու, եկել է հուշերի ու նվիրական կարոտների բեռը սրտին ծանրացած։ 
Subscribe to this RSS feed