[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երկուշաբթի, 14 Հունվարի 2013

Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 11-ին այցելել է քաղաք Մարտունի

 110113_MartuniXorhrdakcutyun_Info.jpgՆախագահ Բակո Սահակյանը հունվարի 11-ին  այցելել է քաղաք Մարտունի, որտեղ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված շրջանում գյուղատնտեսության զարգացմանն առնչվող հարցերին:Հատուկ ուշադրություն է դարձվել կառավարության կողմից մշակվող գյուղատնտեսության զարգացման նոր ծրագրի հիմնադրույթներին:

Նախագահը նշել է, որ այդ ծրագիրը նպատակ ունի նոր որակ հաղորդել ոլորտի զարգացմանը` ապահովելով կատարվող աշխատանքների որակի բարելավումը, ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը, ինչպես նաև պատասխանատվության բարձրացումը եւ տեղերում նախաձեռնողականության խթանումը:

ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿՈՒՂԵԿՑՎԻ ՆՈՐ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՄԲ

ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է ռազմավարական նշանակության մի շարք ծրագրեր։ 2012թ. նախարարությունը շարունակել է իր որդեգրած քաղաքականությունը, որն ուղղված է արցախցու կենսամակարդակի բարձրացմանը։ ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարինե Նարիմանյանը Ամանորի նախօրյակին ՙԱԱ՚-ին տված հարցազրույցում նշել էր, որ ոլորտում իրականացվող ծրագրերից իր ծավալներով և նշանակությամբ առանձնանում է կենսաթոշակային ապահովության ծրագիրը, որից օգտվում է շուրջ 32 հազար շահառու։ Այս ոլորտում իրականացվել են մեծածավալ աշխատանքներ՝ ուղղված օրենսդրության կատարելագործմանը։

ԱՆՑՅԱԼԸ ՆԵՐԿԱ Է…

Եղեռնի սարսափը՝ որպես ոչ վաղ անցյալի արձագանք, մշտապես հետամտում էր Թալեաթ փաշային: 1919 թվականի ապրիլին օսմանյան ատյանը հեռակա կարգով մահապատժի է դատապարտում նրան։ Փորձելով խուսափել մահապատժից՝ նա ծպտյալ բնակություն է հաստատում Բեռլինի Շարլոտենբերգ թաղամասում,   Հարդենբերգ փողոցի առանձնատանը: Կարելի է ենթադրել, որ խղճի խայթն ու հոգեկան աններդաշնակության վիճակներն ուղղակիորեն հետապնդում էին նրան ու սևեռուն երանգներ էին ստացել: Բոլորովին էլ պատահական չէ, որ նա ստանում է Ալի Սալիհ անունը, և որ հետաքրքիր է՝ ֆեսը փոխարինում լայնեզր գլխարկով: Միջանկյալ նշենք, որ հագուստը էթնոտարբերակիչ գործառույթ է կատարում՝  առաջացնելով զուգորդությունների մի ամբողջ համակարգ: Թալեաթը սափրում է նաև բեղերը: Եվ այստեղ մենք արդեն տեսնում ենք անցյալից հրաժարվելու ակնհայտ միտում:
Կինը՝ Հայրիե խանումը, Մուրադ Բարդաքչին տված հարցազրույցում ՙՀիշո՞ւմ եք փաշայի սպանության օրը՚ հարցին պատասխանել է. ՙԱյդ օրը հյուրեր ունեինք, ժամը 11-ին հրավիրել էինք ճաշի: Ինձ ասաց՝ մինչև ճաշկերույթը գնամ փողկապ առնեմ Ռեֆիք բեյի հետ: Դռնից դուրս գալուց ավելացրեց. ՙՍիրտս բոլորովին դուրս գալ չի ուզում: Տերը վկա, ամենևին չեմ ուզում մոտիցդ հեռանալ՚: Ես միջամտեցի. ՙԴե, փաշա, դու արդեն համը հանում ես: Ի՞նչ է, երեխա՞ ես, որքա՞ն կարելի է իմ փեշից կառչած մնալ՚:
Subscribe to this RSS feed