[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 15 Հունվարի 2013

ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

 

110113_MartuniXorhrdakcutyun_Info.jpgԱյն, որ գյուղատնտեսության զարգացման ծրագրերին միլիարդավոր դրամի միջոցներ են ուղղվում` Արցախում բոլորն էլ  համարում են օրինաչափ: Ի վերջո, տնտեսության այդ ճյուղը ռազմավարական է հռչակված, իսկ ոլորտում հաջողությունների հասնելու անհրաժեշտությունն էլ շատ դեպքերում հիմնավորվում է ոչ միայն տնտեսական եւ սոցիալական փաստարկներով: Խնդրի  կարեւորության գիտակցումով էլ դեռ 4-5 տարի առաջ գյուղատնտեսության այս կամ այն ճյուղի զարգացմանն ուղղված մի շարք պետական ծրագրեր են մեկնարկել: Դրական տեղաշարժ կա, բայց ունեցած ցուցանիշները դժվար է ոլորտի զարգացմանն ուղղված միջոցներին համարժեք համարել: Կառավարությունն առաջարկում է նոր մոտեցումներ գյուղատնտեսության զարգացման հարցում:

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ 2013թ.¬ԻՆ

altԱնցած դեկտեմբերին ԼՂՀ կառավարությանը հավանությանն են արժանացել զբաղվածության կարգավորման 2013թ. պետական ծրագիրը և դրանով նախատեսված միջոցառումների ցանկը։ Ծրագրի նպատակն է բնակչության լրիվ և արդյունավետ զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծմանն ուղղված միջոցառումների իրականացումը, զբաղվածության խթանումը։ 
ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարինե Նարիմանյանի պարզաբանմամբ՝ 2012թ. աշխատանքի և զբաղվածության ոլորտում իրականացվող քաղաքականությունն ուղղված է եղել աշխատանքի խթանմանը, տնտեսության մեջ ընթացող զարգացումներին համապատասխան աշխատուժի մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև սոցիալապես խոցելի խմբերի զբաղվածության ապահովմանը։ Այս առումով նախարարը հաջողված համարեց գործազուրկների մասնագիտական ուսուցման ծրագիրը, որի շրջանակներում կազմակերպված դասընթացների 118 ունկնդիրներից 48-ը (շուրջ 41%-ը) տեղավորվել են աշխատանքի։

Վլադիմիր ԿԱԶԻՄԻՐՈՎ. ԱՐԴՅՈՔ ԿԼԻՆԻ՞ ՆՈՐ ԱՐՇԱՎԱՆՔ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՎՐԱ

 altREGNUM ԼԳ-ին Ալեքսանդր Յուրևիչ Սկակովի տված չափազանց բովանդակալից հարցազրույցը վերնագրված է այսպես. ՙԼեռնային Ղարաբաղին հարվածելու մասին սկզբունքային որոշումը Բաքվում արդեն ընդունված է՚։ ՙՀարցը ժամկետներում է՚, պարզաբանում է հեղինակը։ Ոչ լիովին է պարզ, թե ում է պատկանում վերնագիրը. նրա՞ն, թե՞ խմբագրությանը (Ալեքսանդր Սկակովի հարցազրույցի վերնագիրը պատկանում է խմբագրությանը և բխեցված է հարցազրույց տվող  փորձագետից մեջբերումին ճշտիվ համապատասխան.- REGNUM ԼԳ), բայց ուշադրություն գրավելու նպատակին հասել է։

Հեղինակը, բնականաբար, մտահոգված է այդ զգայուն տարածաշրջանում իրադրության հետագա բարդացման հնարավորությամբ և դրան հակազդելու մի շարք միջոցներ է առաջարկում։

ՙԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՆԵՐ՚ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ

untitled_1.jpgՕրերս ներկա եղանք մի հետաքրքիր միջոցառման: ՀՀ ագրարային համալսարանի Արցախի մասնաճյուղի ղեկավարությունը, ընդառաջելով ուսխորհրդի ցանկությանը, կազմակերպել էր կլոր սեղան, որտեղ բուհի դասախոսներից և ուսանողներից բացի ներկա էին ԼՂՀ գյուղատնտեսության, կրթության և գիտության նախարարները, Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրենը և ուրիշներ: Դա բուհի ուսխորհրդի նախաձեռնությամբ վերջերս ստեղծված ՙԵրիտասարդ գյուղատնտեսներ՚ շարժման անդրանիկ հավաքն էր, որտեղ շահագրգիռ կազմակերպությունների ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեց ՙԻնչպես երիտասարդներին ներգրավել գյուղատնտեսության մեջ և ընդհանրապես, ինչպես երիտասարդությանն ամրացնել գյուղում՚ թեման։ 

ՀԻՄՆ ՈՒ ՍԳԵՐԳ՝ ՍԻՐՈ ԵՎ ՈՂՋԱԿԻԶՄԱՆ

LEVON.jpgԵ՞րբ էր...Թվում է թե ընդամենը երեկ էր, անցած օրը, միայն թվում է...
Անցյալ դարի դարավերջին էր. գրախանութներում հերթ էր և մենք ուսանողներով, մտավորականներով մեր հայեցի, հայակերպ ապրել-գոյատևելու համար կառչում էինք մեր լեզվին, մշակույթին, մեր հայատառ գիր ու հանդեսներին։ Գրախանութներից Նարեկացի, Պ. Սևակ ձեռք բերելու համար ծանոթներ էինք մեջտեղ գցում, ՙՀայ դասականներ՚ մատենաշարը բաժանորդագրվում  ոչ դյուրին, հայաստանյան թերթերն ու ամսագրերը (ուսանողական տարիների մեր հարստության  միակ ու գլխավոր աղբյուրը) ըմբոշխնում ծայրից-ծայր։ 

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԲԵՐԿՐԱՆՔԸ

DSC_9554.jpgՏարիներ առաջ էր, նա մեր համալսարանի նախապատրաստական կուրսում էր դեռ սովորում, երբ  իր առաջին ստեղծագործությունները ներկայացրեց բուհի ՙՆարեկ՚ հանդեսին: Կարդացի բանաստեղծությունները, հավանեցի,  որոշակի ուղղություններ տվեցի: Ինչպես հեքիաթում, օր օրի աճում էր նա,  զարմանահրաշ աղջիկ էր՚,- այսպես սկսեց իր խոսքը ՙԳրիգոր Նարեկացի՚ համալսարանի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանը երիտասարդ բանաստեղծուհի Սոնա Համբարձումյանի մասին, ով վերջերս համահայկական (Հայաստան-Արցախ-Սփյուռք)  ստեղծագործող ուսանողների մրցույթում, ԵՊՀ-ի ուսանողուհի Հռիփսիմե Գալստյանի հետ միասին,  գրավեց մրցանակային առաջին տեղը: 

ՀԱՄԱՑԱՆՑ. ԹԵՐ ԵՎ ԴԵՄ ԿՈՂՄԵՐ

 altՄիակ բանը, որ դուրս է  մարդու իշխանությունից, դա ժամանակն է: Այն միշտ առաջ է սլանում  ու երբեք հետ չի նայում: Փոխում է շրջապատում ամեն ինչ, նոր խնդիրներ դնում մեր առջև և օգնում լուծել դրանք:

Եթե մենք համեմատելու լինենք ժամանակակից դպրոցն, ասենք, հինգ տարի առաջվա դպրոցի հետ, ապա կբախվենք մի շարք հակասությունների,  ինչպես մանկավարժների, այնպես էլ աշակերտների շրջանում:
Subscribe to this RSS feed