[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Չորեքշաբթի, 16 Հունվարի 2013

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 16-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին:

160113_HrantMargaryan_Info.jpgՀանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Բյուրոյի անդամ Գեորգի Պետրոսյանը, քննարկվել են երկու հայկական պետությունների ներքին եւ արտաքին քաղաքականությանը եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր

Freedom House –ը ԼՂՀ-ն ճանաչել է որպես «մասամբ ազատե երկիր

Freedom House ոչ կառավարական կազմակերպությունը, որը զբաղվում է քաղաքական և քաղաքացիական ազատությունների ուսումնասիրությամբ, հրապարակել է 2013թ. զեկույցը, ըստ որի Լեռնային Ղարաբաղը բարելավել է իր վարկանիշը` «ոչ  ազատե երկրից դառնալով «մասամբ ազատե: Այս փոփոխությունները, համաձայն կազմակերպության զեկույցի, հիմնականում պայմանավորված են 2012թ. հուլիսին ԼՂՀ-ում մրցունակ պայմաններում անցկացված հինգերորդ նախագահական ընտրություններով:

Freedom House-ը ամբողջ աշխարհի երկրների իշխանությունների գործունեությունը գնահատում է երկու չափանիշներով` քաղաքական ազատություններ և քաղաքացիական ազատություններ: Այս ցուցանիշներից յուրաքանչյուրը գնահատվում է 1-ից (առավելագույն) 7 (նվազագույն) միավորների սանդղակով: Երկու ցուցանիշներով էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը արժանացել է «5ե միավորի:

Subscribe to this RSS feed