[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 22 Հունվարի 2013

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱԴՐՈՒԹՈՒՄ

190113 HadrutXorhrdakcutyun-Info_1.jpgԳյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության քաղաքականությունում առաջարկվող փոփոխությունները հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները հունվարի 19-ին ներկայացրին Հադրութի շրջանում: Հանրապետության նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությանը ներկա էին վարչապետ Արա Հարությունյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, շրջվարչակազմի պատասխանատուները եւ համայնքների ղեկավարները:
Գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը ներկայացրեց թվեր, որոնք վերջին օրերին հաճախ են հնչել` 750 մլն դրամի սուբսիդավորում, բանկերից ներգրավված եւ արտոնյալ պայմաններով գյուղատնտեսությանն ուղղված 4,5 մլրդ դրամի վարկային միջոցներ: Իսկ բերքի, առավել եւս` բերքատվության ցուցանիշները հեռու են մնում ցանկալիից: 

ՙԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԵՆՔ ՈՒՆԵՑԱԾ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ՚

altԳյուղնախարարն  ամփոփեց 2012թ. արդյունքները
Անցած  շաբաթ  ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ  Խաչատրյանն ամփոփեց  2012թ. արդյունքները. լրագրողների հետ  հանդիպմանը նա ներկայացրեց  ոլորտի առկա վիճակը, առաջիկա  անելիքներն ու  խնդիրները։ 
Խոսելով ագրարային  ոլորտի  ռազմավարական  նշանակության մասին՝  Ա. Խաչատրյանն  առաջին հերթին  կարևորեց երկրի պարենային  ինքնաբավության  անհրաժեշտ  մակարդակի  ապահովումը,  գյուղական տարածքների զարգացումն ու գյուղական  բնակավայրերի  ամրապնդումը։

ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՐԺԱՆԱՎՈՐ ԶԱՎԱԿԸ

LGasparyan1.jpgԱնցյալ դարի 60-ական թվականներին մեր երկրի պատմության մեջ նրա ազատության և անկախության պայքարի առումով բավական վառ էջեր են եղել։
1965թ. մարզի մտավորականության կողմից գրված ՙՏասներեքի՚ հայտնի նամակը (որը ստորագրել են 13 հոգի) ԽՄԿԿ Կենտկոմին, որում փաստեր են բերվում ինքնավար մարզի հայ բնակչության հանդեպ Ադրբեջանի ղեկավարության խտրական քաղաքականության մասին, առանձնահատուկ է իր նշանակությամբ, համարձակ  գնահատականներով, քանզի այն տարիներին անգամ նամակ գրելը հավասարազոր էր սեփական դատավճռի ստորագրմանը կամ առնվազն աշխատանքից զրկվելուն։ Չնայած խոսք է գնում այդ 13-ից միայն մեկի մասին, այնուամենայնիվ, իմ պարտքն եմ համարում տալ նրանց բոլորի անունները. Բագրատ Ուլուբաբյան, Սերգեյ Շաքարյան, Լազր Գասպարյան, Գրիգոր Ստեփանյան, Արամ Բաբայան, Արսեն Մուքանյան, Գուրգեն Գաբրիելյան, Բոգդան Ջանյան, Միքայել Կորգանյան, Արկադի Մանուչարյան, Ալբերտ Սեյրանյան, Մաքսիմ Հովհաննիսյան, Սերգեյ Գրիգորյան։

ՀԱՄԱԼԻՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ՝ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԳՐԱՎԱԿԱՆ

ԼՂՀ գնահատման և թեստավորման կենտրոնում ամփոփվել են ուսումնական տարվա 1-ին  կիսամյակի ավարտին անցկացված արտաքին գնահատման արդյունքները: Հիշեցնենք, որ ԳԹԿ-ի կողմից անց է կացվել հանրակրթություն իրականացնող  բոլոր ուսումնական հաստատությունների 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 11-րդ դասարանների սովորողների արտաքին ընթացիկ գնահատում` երկուսից մինչև հինգ առարկաներից:  Ընդհանուր ստուգվել է 851 դասարան` 6257 աշակերտի ընդգրկմամբ : 
339  հոգու բացակայությունը, որը կազմում է ընդհանուրի  5 տոկոսը, ԳԹԿ տնօրեն Յուրի Քարամյանը  համարում է բնականոն։ 
Ընթացիկ արտաքին գնահատման առանձնահատկության, արդյունքների մասին ԳԹԿ տնօրենը հետևյալ  նկատառումներն արեց:   

ԱՄՆ-Ի ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

altՍկսված քաղաքական տարվա մի շարք նախանշաններ թույլ են տալիս խոսել ամերիկյան արտաքին  քաղաքականության մեջ հնարավոր արմատական փոփոխությունների մասին։ Խոսքն, առաջին հերթին, գնում է Չակ Հեյգելին և Ջոն Քերրիին Պենտագոնի ղեկավարի և պետքարտուղարի կարևոր  պաշտոններում նշանակելու՝ ԱՄՆ նախագահի մտադրության մասին։ Բարաք Օբաման մտադիր է գործադիր իշխանություն բերել այն անձանց, ովքեր դեմ են արտահայտվում Ամերիկայի չափից դուրս ռազմականացմանը և հանդիսանում են արտաքին քաղաքական հիմնախնդիրները գերազանցապես դիվանագիտական մեթոդներով լուծելու կողմնակիցներ։
Սույն հոդվածի շրջանակներում դիտարկենք ԱՄՆ պաշտպանության հնարավոր նոր նախարարի թեկնածությունը, որի առաջքաշումը տեղի է ունենում՝ չնայած ամերիկյան իստեբլիշմենտի իսրայելամետ թևի բողոքներին։ Թեպետ հիմնական պայքարը դեռևս առջևում է, այսօր արդեն կարելի է ասել, որ  թեև նշանակման դիմադրությունն  ընկճված չէ, սակայն զգալի չափով սասանված է։
Subscribe to this RSS feed