[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 24 Հունվարի 2013

Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 24-ին այցելել է քաղաք Մարտակերտ, որտեղ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն

 240113_MartakertXorhrdakcutyun_Info.jpgԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 24-ին այցելել է քաղաք Մարտակերտ, որտեղ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված շրջանում գյուղատնտեսության զարգացման խնդիրներին:

Իր խոսքում երկրի ղեկավարը նշել է, որ մեր հանրապետությունում Մարտակերտի շրջանը գյուղատնտեսության զարգացման համար ունի առավել բարենպաստ պայմաններ: Այստեղ առկա է հսկայական հողային եւ ջրային ներուժ, շրջանում բուռն տեմպերով զարգանում է հանքարդյունաբերությունը, որը հանդիսանալով բավականին աշխատատար ոլորտ, ստեղծում է գյուղատնտեսական ապրանքների սպառման լավ հնարավորություններ: Ըստ երկրի ղեկավարի, սա ինքնին մեծ խթան է բնագավառի զարգացման համար:   

Ընդունելություն ԼՂՀ Ազգային ժողովում

Հունվարի 24-ին ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանն ընդունել է ամերիկյան Ջոնս Հոպկինսի համալսարանի խորացված միջազգային հետազոտությունների դպրոցի մի խումբ  պրոֆեսորների և ուսանողների, ովքեր Արցախ են ժամանել ճանաչողական այցով:

ԼՂՀ արտաքին գործերի նախարարը ընդունել է ամերիկյան Ջոնս Հոպկինսի համալսարանի ուսանողներին և դասախոսներին

Հունվարի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ճանաչողական այցով ԼՂՀ ժամանած ամերիկյան Ջոնս Հոպկինսի համալսարանի ուսանողներին և  դասախոսներին:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության պատմությանը, ընթացիկ փուլին, հակամարտության կարգավորման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցերի:

Կարեն Միրզոյանը, մասնավորապես, նշել է, որ Ադրբեջանի կողմից պարտադրված անհավասար պատերազմում Արցախի ժողովուրդը կարողացել է ոչ միայն պաշտպանել իր հայրենիքը և հաղթել պատերազմը, այլ նաև կերտել անկախ պետականություն` հիմնված ժողովրդավարության, ազատության և մարդու իրավունքների հարգման սկզբունքների վրա:

ՀԱԴՐՈՒԹՈՒՄ ԱՆՑԱԾ ՏԱՐՈՒՑ ԴԺԳՈՀ ՉԵՆ

Հադրութի շրջանը հանրապետության համեմատաբար հեռավոր շրջաններից է։ Չնայած կառավարության կողմից մշակվող ծրագրերին և տեղում իրականացվող աշխատանքներին, այստեղ միշտ էլ հիմնախնդիրներն ու հրատապ լուծում պահանջող հարցերը շատ են: Շրջանն Արցախյան պատերազմի տարիներին տարածքային կորուստ չի ունեցել, սակայն նրա բոլոր բնակավայրերն այս կամ այն չափով ավերվել են, շատերը` հիմնահատակ: Օրերս այցելեցինք Հադրութ՝ շրջվարչակազմի համապատասխան մասնագետների օգնությամբ ներկայացնելու անցած տարվա կտրվածքով շրջանում գրանցված հիմնախնդիրների և հետագա անելիքների պատկերը: 

ԻՐԱՑՎԵԼ ԵՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

2012p. ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակել է իր որդեգրած քաղաքականությունը, որի հիմնական նպատակներից էր ժողովրդագրական իրավիճակի բարելավումը։ Մեր հանրապետությունում շուրջ 15 տարի է` գործում է պետական նպաստների համակարգը, որն ընդգրկում է անապահով և պետական հոգածության կարիք ունեցող սոցիալական խավերը։ Այդ ընթացքում տեղի ունեցած  փոփոխությունները, նպաստառուների թվի շարժը խոսում է ծրագրի հասցեականության մեծացման մասին, որի նպատակն է աջակցել սոցիալապես անապահով ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանը, բարելավել ԼՂՀ ժողովրդագրական իրավիճակը: 

ԱՄՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼ ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԻՑ

Նախագահ Օբամայի կողմից որպես պաշտպանության հաջորդ նախարար առաջադրված թեկնածու, նախկին սենատոր Չակ Հեյգելի հաստատման առիթով քաղաքական մեկնաբանների մեծ մասը Զինված ուժերի հանձնաժողովում, իսկ հետո Սենատի լիագումար նիստում վիճելի լսումներ են կանխատեսում։
Սենատում անցկացրած իր 12 տարիների ընթացքում հանրապետական Հեյգելը հասցրել է վիրավորել բազմաթիվ ընտրողների, այդ թվում՝ իր հարազատ կուսակցության պահպանողական սենատորներին, ինչպես նաև հրեա ամերիկացիներին, ամերիկահայերին, կուբայական ծագում ունեցող ամերիկացիներին և միասեռականներին։ Սենատոր Հեյգելն իր քննադատներին հանգստացնելու և Սենատի հաստատումն ապահովելու նպատակով վերջին օրերին զբաղված էր հերքումներ տարածելով և տարբեր խմբերից ներողություններ խնդրելով։

VALLEX GARDEN HOTEL-Ը՝ ՆՈՐ ԵՐԵՎՈՒՅԹ ԱՐՑԱԽԻ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ԻՆԴՈՒՍՏՐԻԱՅՈՒՄ

DSC_6140.jpgՏուրիզմի ոլորտի զարգացման նախապայմանների մասին քննարկումներում միշտ առաջնային գիծ են մղվում ենթակառուցվածքները, ինչը, խոստովանենք, Արցախում հեռու է բավարար լինելուց։ Այդ իսկ պատճառով ոլորտում ցանկացած առաջխաղացում ոգևորությամբ է ընդունվում ինչպես իշխանությունների, այնպես էլ հասարակության կողմից։ Այս առումով Vallex ընկերության կողմից Ստեփանակերտում կառուցված հյուրանոցային համալիրն՝ իր մարզասրահով ու SPA կենտրոնով (որի մեջ մտնում են գեղեցկության սրահը, մերսման կաբինետը և այլն),  նոր երևույթ կարելի է համարել մեր կյանքում։ 

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ՝ ԳՐՉԻ ՄՇԱԿՆԵՐԻՆ

2013_01.jpgԳրի եւ գրականության գնահատումը հայ ժողովրդին բնորոշ էր ի սկզբանե։ Եվ հենց դա է եղել մեր այն հոգեւոր հզոր զենքը, որի շնորհիվ պատմության ամենածանր պահերին էլ կարողացել ենք հաղթանակող լինել։  Արցախցին լավ գիտի գրչի մշակներին մեծարելն ու նրանց ստեղծագործ աշխատանքը գնահատելը, քանզի գիտակցում է այն պարզ ճշմարտությունը, որ երկիրը ճանաչվում է նաեւ այնտեղ ստեղծվող գրականության շնորհիվ։ 

ԳՐՔԻ ԱՐԺԵՔԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

altԻնչպես արդեն տեղեկացրել ենք, 2012թ. վերջերին վերաբացվեց հիմնանորոգված Մուրացանի անվան քաղաքային գրադարանը, իսկ 2013-ի հունվարի 18-ին տեղի ունեցավ այդ գրադարանի մասնաճյուղի վերաբացումը, ինչը վկայում է քաղաքային  իշխանությունների կողմից գրադարանային գործի արժեքավորման մասին:
Մասնաճյուղի բացման պատիվը տրվեց ՙՄուրացանի անվան քաղաքային գրադարան՚ ՊՈԱԿ-ի  տնօրեն Մարիա Խաչատրյանին։ ՙՇնորհիվ քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի, մեր երազանքը կյանքի կոչվեց լավագույն տարբերակով` մասնաճյուղը վերաբացվեց նոր, հարմարավետ շենքում, այն էլ՝ ճիշտ ընտրված տեղում` ԱրՊՀ¬ի, ՙԳրիգոր Նարեկացի՚ համալսարանի և ՙԷդիթ Պրինտ՚ հրատարակչության հարևանությամբ: ԼՂՀ իշխանությունների կողմից նման ուշադրությունը գրադարանի հանդեպ ինքնին խոսուն է: 

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ

1024x768

Normal 0 false false false /* Style Definitions */ table.MsoNormalTable {mso-style-name:"Обычная таблица"; mso-tstyle-rowband-size:0; mso-tstyle-colband-size:0; mso-style-noshow:yes; mso-style-parent:""; mso-padding-alt:0in 5.4pt 0in 5.4pt; mso-para-margin:0in; mso-para-margin-bottom:.0001pt; mso-pagination:widow-orphan; font-size:10.0pt; font-family:"Times New Roman"; mso-ansi-language:#0400; mso-fareast-language:#0400; mso-bidi-language:#0400;}

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 24-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին` ծննդյան 55-ամյակի կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

Subscribe to this RSS feed