[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Ուրբաթ, 25 Հունվարի 2013

ՀԱՍՏԱՏՎԵՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013թ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ

DSC_6178.jpgԼՂՀ կառավարության նիստում
Հունվարի 25¬ին տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության՝ այս տարվա առաջին նիստը՝ վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ։
Կառավարությունը հավանություն է տվել  ՙԼՂՀ հողային օրենսգրքում՚, ՙԼիցենզավորման մասին՚, ՙՊետական տուրքի մասին՚, ՙԱնշարժ գույքի գնահատման ուղղությամբ  գործունեության մասին՚, ՙԱշխարհագրական անվանումների մասին՚, ՙԳեոդեզիայի և քարտեզագրության մասին՚ ԼՂՀ օրենքներում  լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթին։ Փոփոխություններն ու լրացումներն  ուղղված են գործարար միջավայրի բարելավմանը, անշարժ գույքի գնահատման նկատմամբ վերահսկողության համակարգմանը, աշխարհագրական օբյեկտների անվանափոխումների գործընթացի հստակեցմանը և այլն։ 

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 2012Թ

230113_Harkayin_2_Info_1_.jpgԻնչպես արդեն հաղորդվել է, օրերս Հարկային պետական ծառայությունում ամփոփվել են 2012թ. արդյունքները: Արդեն երրորդ անգամ` այս ձեւաչափով կազմակերպվող հանդիպումներին նաեւ Արցախի նախագահ Բակո Սահակյանն է մասնակցում: Հերթական հանդիպմանը նրան  ուղեկցում էր ֆինանսների նախարար Ս. Թևոսյանը: 
Նախագահը նախ  շրջել է Հարկային պետական ծառայության կենտրոնական մասնաշենքում, ծանոթացել արդեն իրականացված բարեփոխումներին, պարզաբանումներ լսել հետագա անելիքների, մասնավորապես այն մասին, որ առաջին հարկում շատ շուտով կսկսի ուսումնական կետ գործել: 
Նախագահին ավելի շատ սպասարկման սրահներն էին հետաքրքրում: Խոշոր հարկ վճարողներին սպասարկողների հետ կարճ զրույցից հետո Բակո Սահակյանը Ստեփանակերտի քաղաքային հարկային տեսչության սպասարկման սրահում էր: Այստեղ գործը միայն հարցուփորձով չավարտվեց:

ՙՕՐ ՄԸ ՊԻՏԻ ԳԱՄ ՂԱՐԱԲԱՂ ԵՎ ԶՔԵԶ ՊԻՏԻ ՕԳՆԵՄ՚

namak_4.jpgՖրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի նախաձեռնությամբ ու աջակցությամբ ֆրանսահայ մի խումբ երեխաներ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ շնորհավորական նամակներ են հղել մեր երկրի սահմաններում մարտական հերթապահություն տանող իրենց հայրենակիցներին։ Պաշտպանության բանակի հրամանատարությունը դրականորեն արձագանքեց նախաձեռնությանը։ Նախաձեռնություն, որը նպատակ ունի քաջալերել երիտասարդ  զինծառայողներին, միաժամանակ Ֆրանսիայի հայկական դպրոցների աշակերտներին կապել հայրենիքի այն հատվածի հետ, որտեղ հայ զորականի աննկուն կամքի ու տոկունության շնորհիվ անխախտ է հայրենյաց սահմանը։

ՈՐՊԵՍ ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՄԻ ՄՐՐԿԱՀԱՎ

altԱրցախյան շարժումն արդեն իր 25-ամյակն է բոլորում: Եթե  փետրվարյան զարթոնքի այն օրերին որևէ մեկը փորձեր մեզ համոզել, թե մեր պայքարը ձգվելու է ամենաքիչը քառորդ դար, չէինք հավատա: Ոչ, չեմ ուզում ասած լինել, թե կընկրկեինք մեր արդար պայքարից, պարզապես այնպես հավատում էինք ընձեռված հնարավորությանը, որ դա մեր վերջին կռիվն է մեզ բաժին հասած անարդար ճակատագրի դեմ, և ազգովի ոտքի էինք ելել…
Ամեն անգամ, հատկապես   Շարժման տարեդարձի կապակցությամբ, երբ որպես լրագրող իմ պարտքն եմ համարում անդրադառնալ նրա ակունքներում կանգնած մարդկանց, առաջին անունը, որ պտտվում է իմ գլխում, Սլավիկ ԱՌՈՒՇԱՆՅԱՆՆ է` Ասկերանի շրջանի նախաձեռնող խմբի ղեկավարը: 

ՄԵԿ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԵՐ ՈՒ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ՝ ՂԱՐԱԲԱՂ...

Տարբեր երկրներից տարբեր տարիների մեր հանրապետություն  ժամանած  բազմաթիվ հյուրեր՝ քաղաքական զանազան հայացքների և զբաղմունքի տեր մարդիկ են, սակայն նրանց միավորում է մի ընդհանուր սեր ու մտահոգություն՝ Ղարաբաղ աշխարհի հանդեպ։ Ահավասիկ.
Սերգեյ ԱԼԵՔՍԵԵՎ, Գրոզնի, դասախոս.- Ես ինձ համարում եմ Արցախյան շարժման մասնակիցը, կապված եմ նրան սրտանց, այն ինձ քրիստոնյա դարձրեց։ Միայն սա արժե ամեն ինչ։ Ինձ համար ցավալի է, որ այն շրջանը, ուր ես եղել եմ և իմ մտերիմ ընկերներին եմ կորցրել, առայժմ Ղարաբաղի մեջ չէ։ Ես նկատի ունեմ Շահումյանը։ 
Ուրախ եմ, որ այստեղ, 10 տարի անց, հանդիպեցի Վերինշենի քահանա Տեր Գրիգորին, ով օրական 60-65 մարդ էր օծում մարտից առաջ։ Ձեր ժողովրդի ոգին բարձր է, ես դա տեսել ու զգացել եմ Վերինշենում։ 

ՙՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԻՐ ՄԵԾ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ԿԱՆԳՆԵՑ ԴԱՍԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՐ ՎԿԱՅԱԳԻՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԱԾ՚

altԱրցախահայության ազգային-ազատագրական պայքարով ոգեշնչված՝ մեծ բանաստեղծուհի Սիլվա ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԸ  ոչ միայն ուշի¬ուշով հետևում էր Ղարաբաղում և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, այլև ինքն առաջինն էր արձագանքում դրանց՝ արտահայտելով սեփական ժողովրդի հույզերով ու հոգսերով ապրող հայ մտավորականի և հիրավի մեծ բանաստեղծուհու քաղաքացիական դիրքորոշումը։ 1988-ի ապրիլին Ս. Կապուտիկյանը Բյուրականից բաց նամակ հղեց ռուս մտավորականությանը, որում կոչ էր անում նրանց սատարել արցախահայության իղձերն ու արդարացի ձգտումներին։
Subscribe to this RSS feed