[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 29 Հունվարի 2013

ՈՒՆԵՆԱԼ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

DSC00259.jpgՀունվարի 25-ին տեղի ունեցավ Արցախի պետական համալսարանի խորհրդի նիստը, որին հրավիրված էին  համալսարանի գիտական խորհրդի անդամները, պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողության ակտիվը: Այն վարում էր ԱրՊՀ խորհրդի նախագահ, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: 
Նիստի սկզբում Արա Հարությունյանն իրազեկեց խորհրդի կազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին. Վլադիկ Խաչատրյանի փոխարեն խորհրդի անդամ է նշանակվել Հովիկ Մուսայելյանը, իսկ ուսանողներ Սամվել Մովսիսյանի, Անուշ Մարտիրոսյանի և Հասմիկ Առաքելյանի փոխարեն` Նարինե Էլյազյանը, Լուսինե Լալայանը և Արթուր Հայրապետյանը։  

ԱՄԵՆԱՄԵԾ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ ՀԵՐԹԱՓՈԽԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ

QT_3.jpg21 տարի առաջ` 1992 թվականի հունվարի 26-ին, Շուշիի շրջանի Քարինտակ գյուղն  օրհասական կռիվներ էր մղում: Թե ինչպես է հաջողվել մի խումբ անփորձ, գրեթե անզեն մարդկանցով փախուստի մատնել տասնապատիկ ավելի եւ գերազանց զինված հակառակորդին` այսօր անգամ հերոսամարտի մասնակիցները չեն կարողանում բացատրել: Եվ չեն էլ փորձում բացատրել: Պարզապես ամեն տարի այս օրը հավաքվում, հիշում են այդ անհավասար պայքարում ունեցած կորուստները, ուրախանում գյուղի` ամեն տարվա հետ ավելացող ձեռքբերումներով: Բացառություն չի եղել նաեւ այս տարի: Քարինտակի հուշահամալիրում նաեւ հարեւան գյուղերի բնակիչներն էին հավաքվել: Նրանցից շատերն են քարինտակցիների կողքին եղել 1992 թվականի դժվարին օրերին: Միջոցառմանը նաեւ շրջանի բարձրաստիճան պաշտոնյաներն էին ներկայացել` շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Կասյանի գլխավորությամբ:

ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՈՉ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻՆ ՎԱԽԵՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ

Վերջերս թուրքական կառավարությունն ագրեսիվ արշավ է սկսել՝ ճնշում գործադրելով եվրոպական և ամերիկյան բազմաթիվ թանգարանների վրա՝ օսմանյան ժամանակաշրջանում երկրից դուրս բերված հնությունները վերադարձնելու համար:  
Թեև հասկանալի է, որ երկրները ցանկանում են վերականգնել իրենց ժառանգության մաս կազմող հնագույն մասունքները, սակայն Թուրքիայի դեպքում առկա են որոշակի շեղումներ, որոնք հատուկ ուշադրության են արժանի:
Եթե այս թանկարժեք հնությունները Թուրքիայից դուրս բերվեին վերջին ժամանակներում առանց համապատասխան թույլտվության, ապա թերևս կարելի կլիներ պնդել, որ թուրքական կառավարությունը իրավունք ուներ տեր կանգնելու դրանց, եթե անգամ դրանք պատկանում են հնագույն քաղաքակրթություններին, որոնք նախորդել են օսմանյան թուրքերի կողմից աշխարհի այս շրջանի նվաճմանը։  

ՀՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՊՏՈՒՂՆԵՐԸ

280101.jpgՄեծամիտ ու գոռոզ մարդկանց հետ շփվելը ոչ մեկի համար հաճելի չէ: Երբեմն արտաքինից սառը, կոպիտ, քիթը վեր ցցած մարդկանցից ոմանք հոգու խորքում չափազանց ամաչկոտ, թույլ ու լալկան են: Այս պարագայում մեծամտությունը կրում է պաշտպանական մեխանիզմի բնույթ: Մեծամտության քողի տակ երբեմն թաքնված են թերարժեքության բարդույթով տառապող անհատներ, ովքեր աջակցության կարիք ունեն: Այսպիսիները սովորաբար իրենց մեծամտության առաջին զոհն են դառնում: Պատնեշներ դնելով մարդկանց և իրենց միջև, այս մարդիկ  դատապարտվում են միայնակության: Մեծամիտը, քանի որ ցանկանում է բոլորից լավը լինել, ի վիճակի չի լինում ճանաչել ինքն իրեն:
Subscribe to this RSS feed