[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 31 Հունվարի 2013

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄՈՏ

DSC_6222.jpgՀունվարի 29-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի կողմից հրավիրված խորհրդակցությանը՝  Քաղաքաշինության նախարարության պատասխանատվությունների և շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, քննության առնվեցին ոլորտում առաջացած մի շարք խնդիրներ. մասնավոր հատվածը որոշ հարցերի պարզաբանում էր սպասում գործադիրից (ով բազմաթիվ ծրագրերի պատվիրատուի դերում է հանդես գալիս), իսկ կառավարությունը  հանձնարարականներ ուներ նրանց։ 
Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Ս. Թևոսյանը, ՎՊ նախագահ Ա. Մոսիյանը, պաշտոնատար այլ անձինք։

13-Ի ՀԱՅՏՆԻ ՆԱՄԱԿԸ ԵՎ ՎԵՐՋԻՆ ՄՈՀԻԿԱՆԸ

Maksim_Ovanisyan.jpg1988¬ի Ղարաբաղյան ազգային-ազատագրական զարթոնքը դատարկ տեղում չի ծնվել, նրա արմատներն ավելի խորն են, հասնում են մինչև 20-րդ դարասկիզբ, երբ հայկական այս տարածքը, որն իր դարավոր պատմության ընթացքում չի ենթարկվել օտար բռնավորներին, պահպանել է իր անկախությունն ու ազատությունը, խորհրդային նորաստեղծ իշխանության կողմից բռնակցվեց խորհրդային Ադրբեջանին։ Պայքարը Ղարաբաղի գաղութացման դեմ շարունակվեց յոթ տասնամյակ՝ կրելով բողոքների, նամակների, տարերային ցույցերի ու հանրահավաքների, Խորհրդային Միության կոմկուսի Կենտկոմ հղված զանգվածային ստորագրությունների ձև։ Ազգային-ազատագրական շարժման յուրաքանչյուր բարձրացած ալիք ճնշվում էր Խորհրդային Ադրբեջանի կողմից՝ Խորհրդային Կենտրոնի աջակցությամբ. գործադրվում էին թուրք-ազերական բռնակալ իշխանության պատմության մեջ հայտնի բոլոր ձևերը՝ բանտ, աքսոր, մտավորականության սերուցքի ջարդ, հալածանքներ, դուրսմղում հայրենական բնակավայրից։

ՄԵԿ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԵՐ ՈՒ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ՝ ՂԱՐԱԲԱՂ...

altՌաֆայել ՂԱԶԱՐՅԱՆ. ակադեմիկոս. - Ինձ համար մեծ երջանկություն է, որ մասնակիցն եմ այդ պատմական իրադարձությանը։ Ես համոզված եմ, որ, անկախ այն դժվարություններից, զոհերից ու զրկանքներից, որ տարավ ամբողջ հայ ժողովուրդը, այսինքն՝ Մայր Հայաստանն ու իր անքակտելի հատված Արցախը, այս ամբողջը կմտնի պատմության մեջ ճիշտ այնպես, ինչպես Սարդարապատը, Վարդանանքը, Դավիթ Բեկը...
Արցախը մեծ հաղթանակ է. 600 տարի անց մենք վերջապես հետ բերեցինք մեր կորցրած տարածքների մի մասը, որ թեկուզ մեծ չէ, բայց հայ ազգի համար հսկայական բարոյական նշանակություն ունի։ Մենք հավատացինք, որ դա հնարավոր է, հետևաբար, հավատացինք նաև մեր ապագային։ Հիմա մեզ մնում է միայն չկորցնել ձեռք բերածը, և համոզված եմ, որ 100 տարի, 200 տարի անց այն ժամանակվա մեր սերունդները կնախանձեն մեզ։
Ես կարծում եմ, որ Շարժումն արդյունքն է այն լիցքի, որ կուտակվում էր դարեր ի վեր, մանավանդ վերջին 70 տարիների ընթացքում։ Այդ լիցքն ի վերջո բերեց այդ պայթյունին, ժողովրդի այդ ապշեցուցիչ վերելքին, այդ համընդհանուր ոգևորությանը, և ցավալի է, որ մի շարք թերություններ, որոնցից կարող էինք խուսափել, մի փոքր դառնացրին մեր հաղթանակները։

ՙՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԻԱՎՈՐՈՒՄԸ ՄՆՈՒՄ Է ՈՐՊԵՍ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ ԵՎ ԱՐԺԵՔԱՅԻՆ ՆՎԱՃՈՒՄ՚

IGOR.jpgԱԱ՚-ի հարցերին պատասխանում է Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆԸ՝ Ղարաբաղյան շարժման կազմակերպիչներից մեկը, ՙՂարաբաղ՚ կոմիտեի առաջին ղեկավարը
-Ինչպե՞ս եք գնահատում ղարաբաղցիների ազգային-ազատագրական պայքարում 80-ականների վերջերին սկսված նոր փուլը։ Ինչո՞վ էր այն բնորոշ։
- Գնահատականը կարող է միանշանակ լինել. վրա է հասել ազատության և անկախության համար հայ ժողովրդի բազմամյա կամ բազմադարյան պայքարի նոր փուլ։ Շարժումը ծագել է որպես խորհրդային համակարգի քայքայման և հայերի հասարակական գիտակցության զարգացման ադյունք։ 

…Ու ԵԿԱՎ ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ը

300101.jpgՎերհիշում է Արցախյան շարժման ընդհատակյա փուլի նախաձեռնողներից ու կազմակերպիչներից մեկը՝ գրող Կոմիտաս ԴԱՆԻԵԼՅԱՆԸ, ով այն ժամանակ աշխատում էր Ասկերանում՝ որպես տեղի ՙԿարմիր դրոշ՚ թերթի խմբագիր:
-1988թ. փետրվարի 15-ին Ստեփանակերտում ու ԼՂ շրջկենտրոններում (Շուշիից բացի) կայացած բազմամարդ հանրահավաքների պարտադրմամբ տեղի ունեցան ժողովրդական դեպուտատների շրջանային և Ստեփքաղաքային խորհուրդների արտահերթ նստաշրջաններ՝ միահամուռ ընդունելով որոշում Արցախը մայր Հայաստանին վերամիավորելու մասին, որը հաջորդ օրը հավանության արժանացավ շրջկոմների բյուրոների կողմից:

ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃԻ ԲԱՑՈՒՄ` ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

SAM_2146.jpgՀունվարի 28-ին Ստեփանակերտի ՙԳրիգոր Նարեկացի՚ համալսարանում  տոնական տրամադրություն էր տիրում: Ուրախանալու առիթը նորակառույց մարզադահլիճի բացումն էր, որը Հայոց բանակի կազմավորման օրվա յուրովի նշանավորումը դարձավ համալսարանի կյանքում: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին  ԼՂՀ ԿԳ նախարար Սլավա Ասրյանը, մարզաշխարհի երախտավորներ, բուհի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողներ:Բացման պատիվը վերապահվեց ԿԳ նախարար Սլավա Ասրյանին եւ համալսարանի ռեկտոր Վարդան Հակոբյանին: 

ՆՈՐ ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃ ՁՅՈՒԴՈԻՍՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

DSC05462.jpgՀունվարի վերջին Ստեփանակերտի հ. 3 դպրոցում մայրաքաղաքի ձյուդոիստներին հաճելի անակնկալ էր սպասվում։ ԼՂՀ կառավարության աջակցությամբ ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխան վերանորոգվել էր մարզադահլիճը, որտեղ մինչ այդ պարապում էին Արցախի ձյուդոյի ֆեդերացիայի սաները։ 
Մարզիկներին և նրանց ծնողներին ողջույնի խոսքով դիմավորեց հանրապետական մանկապատանեկան մարզադպրոցի ձյուդոյի գլխավոր մարզիչ Իվան Ազիզբեկյանը։ Նա ԼՂՀ ձյուդոյի ֆեդերացիայի և ծնողների անունից շնորհակալություն հայտնեց կառավարությանը, սպորտկոմիտեին, շինարարներին՝ նման հիանալի մարզադահլիճ պարգևելու համար։ Այսուհետև մարզադպրոցի ձյուդոյի այն սաները, ովքեր պարապում էին  Իսակովի փողոցի շենքերից մեկի նկուղում, կհաճախեն հ. 3 դպրոցի մարզադահլիճ։ Բացի ձյուդոիստներից, այստեղ կպարապեն նաև պարի խմբի սաները։ 
Subscribe to this RSS feed