[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 10 Հոկտեմբերի 2013

ՙՑԱՎՈՔ, ՇԱՏԵՐԸ ՉԳԻՏԵՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ՚

26219_cr.jpgՀոկտեմբերի 4-5-ը Ստեփանակերտում անցկացված ՙԱրցախի ազգային-ազատագրական պայքարը. Գյուլիստանից մինչև մեր օրերը՚ միջազգային գիտաժողովն անկեղծ հետաքրքրություն առաջ բերեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնախնդրով զբաղվող միջազգային քաղաքագետների ու փորձագետների մոտ։ 

ՙՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ՚

Trapeznikov.jpgԱրցախի ազգային-ազատագրական պայքարը. Գյուլիստանից մինչև մեր օրերը՚ խորագրով անցկացված միջազգային գիտաժողովին հրավիրված էր Ռուսաստանի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի նախագահ, պատմաբան, ակադեմիկոս Գեորգի ՏՐԱՊԵԶՆԻԿՈՎԸ, ով համապարփակ պատկերացում ունի Ղարաբաղյան շարժման պատմաիրավական ու քաղաքական հիմքերի մասին և մշտապես հետևում է Արցախում տեղի ունեցող իրադարձություններին։

ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԼՈՒՐՋ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հադրութի  շրջանային  խորհրդի  նիստին, որը  վարում  էր  վարչակազմի  ղեկավար Վալերի Գևորգյանը, ներկայացված հարցերը  հիմնականում առնչվում էին աշնանացանի կազմակերպմանը: 
Նախ, օրակարգային հարցերի  շարքում  շրջվարչակազմի  աշխատակազմի  գյուղատնտեսության, հողաշինարարության և հողօգտագործման (ԳՀՀ) բաժնի վարիչ Աբրիկ  Մարտիրոսյանը  տեղեկություններ  ներկայացրեց  շրջանում  2014թ. բերքի տակ կատարվելիք աշնանացանի  նախապատրաստական  աշխատանքների  մասին: 

ԹՈՎՄԱՍԱՐԻ ՏԱՐԱԾՔԸ ՊԵՏՔ Է ՕԳՏԱԳՈՐԾՎԻ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ

Օրերս Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում շրջանի հարավային թևի համայնքների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցավ հերթական  աշխատանքային խորհրդակցությունը, որն անցկացրեց ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը։ Ներկա էին նաև փոխնախարար Կարեն Աղաջանյանը, նախարարության մասնագետներ:

ԲՈԼՈՐ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆ ՈՒՂՂՎԱԾ Է ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆԸ

Ժողովրդագրական ցուցանիշներն արտացոլում են տվյալ երկրի սոցիալ-տնտեսական պատկերը: ԼՂՀ իշխանությունների  քաղաքական կուրսում ժողովրդագրական իրավիճակի բարելավումը կարևորագույն նպատակներից է.  կառավարության բազմաթիվ ծրագրեր նպատակաուղղված են դրան: Ինչպիսի՞ն է այսօր իրավիճակը, ի՞նչ խնդիրներ և մարտահրավերներ կան.  այս հարցերը փորձեցինք պարզել ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրական քաղաքականության բաժնի պետ Նունե ԱՎԱՆԵՍՅԱՆԻ հետ հարցազրույցում:

ԵՐԿԻՐԸ ՀԱՅՐԵՆԻՔ Է ԴԱՌՆՈՒՄ… ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՄԲ

001_cr.jpgՎարդան Հակոբյանի  ՙՋրի հիշողությունը՚ գրքի առաջաբանում Սերգեյ Սարինյանը դիտարկել է. ՙԱնդրադարձել եմ  նրա գրեթե բոլոր ժողովածուներին, ստեղծել մի ամբողջ գիտություն` սահմանելով նրա ստեղծագործական ուղին` ՙՄեղեդիներից մինչեւ առասպել՚: Թվում է, ավարտել էի իմ խոսքը բանաստեղծի մասին, եւ չէի ակնկալում նոր հայտնություն առասպելից հետո՚:  
Ասվածը եթե ՙմաքրենք՚ նրբանկատության խճեպից, կստացվի, որ Սարինյանը Վարդան Հակոբյանի բանաստեղծական ՙդիալեկտիկան՚ համարել է ՙավարտված՚: 

ԱՐԺԵՎՈՐՎԵՑ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ

475.jpgԳրադարանավարների մասնագիտական օրը մեր հանրապետությունում նշվում է 2009 թվականից։ Յուրաքանչյուր տարի այն նշանավորվում է մի նոր ու հետաքրքիր նախաձեռնությամբ։ Այս տարի  մեծարման երեկոն տեղի ունեցավ Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում։ Նախաձեռնությունը ՙԱշխարհի հայեր՚ հասարակական բարեգործական կազմակերպության նախագահ Անահիտ Դանիելյանինն էր, իսկ աջակիցները՝ ԼՂՀ ՙՄայրություն՚ ՀԿ-ն և Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը։ 

ՑԱՆԿԱԼԻ Է, ՈՐ ՆԱԽԱԳԻԾԸ ԽՈՐԱՑՎԻ, ԶԱՐԳԱՆԱ

1385255_604038919657535_623479306_n.jpgԱմեն տարի  ՙԹբիլիսոբա՚ տոնախմբության ժամանակ ՙԳործարարության և  զարգացման կովկասյան ցանց՚ (ԳԶԿՑ) նախագծի շրջանակներում անց է կացվում թեյի և մեղրի  փառատոն։ Այս տարի  այն անցկացվեց հոկտեմբերի 6-ին։ 

ԴԵՄՔՈՎ ԴԵՊԻ ՀՈԳԵՎՈՐ¬ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳԱՆՁԱՐԱՆԸ...

1544.jpgԱներկբա է, որ մենք հին մշակույթի, հին  քաղաքակրթության կրողներն ենք ու ժառանգորդները։ Այդ մասին են  բազմաձայնում  մեր  պատմությունն ու մեր քարեղեն  վկաները, որոնք, խոստովանենք, խորհրդային կայսերապետության տարիներին, մեղմ ասած, բարձիթողի վիճակում էին։ Անխնա ոչնչացվում էին մեր խաչքարերը, եկեղեցիները վերածվում անասնագոմերի, իսկ լավագույն  դեպքում՝ պահեստների։ Մի խոսքով, բարձիթողի վիճակ էր։ Հողերի ազատագրումով կրկին դարձանք մեր արմատներին, վերջապես  դարավոր փոշուց  մաքրեցինք հոգևոր  ժառանգությունը։ 

ՍՊՈՐՏԸ՝ ՈՐՊԵՍ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՄԻՋՈՑ

IMG_3878.jpgՕրերս ԱրՊՀ մարզադահլիճում ԼՂՀ ՙՔերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի՚ և ՀՀ  հաշմանդամ անձանց խնդիրներով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների մարզաթիմերի միջև կայացավ բոչայի առաջնությունը: Առաջնության նպատակների, հաշմանդամների խնդիրների մասին զրուցեցինք ինչպես կազմակերպիչների, այնպես էլ մասնակիցների հետ:
Subscribe to this RSS feed