[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երկուշաբթի, 14 Հոկտեմբերի 2013

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 13-ին աշխատանքային այցով ժամանել է Բելգիայի Թագավորություն:

            Հոկտեմբերի 14-ին Նախագահ Սահակյանը մասնակցել է նույն օրը Բրյուսելում մեկնարկած Եվրոպայի հայության 3-րդ համաժողովին:

            Իր ողջույնի խոսքում Բակո Սահակյանը նման միջոցառումները կարեւոր է համարել ինչպես Եվրոպայում ապրող մեր հայրենակիցների եւ այստեղ գործող հայկական կազմակերպությունների համար, այնպես էլ հայրենիքի հետ կապերի շարունակական ամրապնդման ու խորացման տեսանկյունից:

ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԼՂՀ ԶՈՀՎԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հոկտեմբերի 11-ին այցելել է ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միություն և քաղաքի օրվա ու Ստեփանակերտի անվանակոչման 90-ամյակի առթիվ իր ու քաղաքապետարանի անունից շնորհավորել կազմակերպության անդամներին:
Քաղաքապետը կարևորել է Միության առաքելությունը երիտասարդության դաստիարակության և լավագույն ավանդույթների ձևավորման, արցախյան ազատամարտում նահատակված հայորդիների հիշատակը հավերժացնելու ու նրանց պատգամները մատաղ սերնդին փոխանցելու գործում:

ԸՆՏՐԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԻՑ ՉՇԵՂՎԵԼ

Անցած շաբաթ Ստեփանակերտում տեղի ունեցած  ՙԱրցախի Ազգային-ազատագրական պայքարը. Գյուլիստանից մինչև մեր օրերը՚  միջազգային  գիտաժողովին մասնակցում էր  Կիպրոսից ժամանած լրագրող-քաղաքագետ Յանիս ԽԱՐԱԼԱՄՊԻԴԻՍԸ, որի ելույթը  հակամարտությունների  նմանությունների  և տարբերությունների, ինչպես և  ինքնորոշման իրավունքի  մասին էր։ 

Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին Փարիզում հանդիպում է ունեցել «Սատար Ղարաբաղին» միության մի խումբ անդամների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին Փարիզում հանդիպում է ունեցել «Սատար Ղարաբաղին» միության մի խումբ անդամների հետ՝ կազմակերպության ղեկավար Թամարա Քոչարյան-Պետրոսյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են մի շարք համատեղ ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր

 Ստեփանակերտի եւ Գյուղատնտեսության աշխատողի տոն օրերի կապակցությամբ եւ համապատասխան ոլորտների զարգացման գործում ունեցած ավանդի համար Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր մի խումբ անձանց "Երախտագիտություն" մեդալով պարգեւատրելու եւ պատվավոր կոչում շնորհելու մասին:

Subscribe to this RSS feed