[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Ուրբաթ, 18 Հոկտեմբերի 2013

ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ

35.jpgԲոլորն էլ փափագում են հաջողության հասնել, ինչի առաջին գրավականն, ըստ իս, ներքին տրամադրվածությունն է:  Այն մտքի ու հույզերի ներդաշնակությունն է: Երբեմն մարդիկ սխալմամբ կարծում են, թե միայն մտքերն են խթան հանդիսանում գործելու համար, մինչդեռ   հույզերի դերն այստեղ անփոխարինելի է: Ավելին, երբ մտքերի ու հույզերի միջև անհամաձայնություն է առաջանում, հաղթանակում են վերջինները:

ՀՈԳՈՒՄ՝ ՔԱՐԵՐԻ ՍԻՄՖՈՆԻԱՆ

11_1.jpgՄեր զրույցը քարագործ-վարպետ Վոլոդյա Բաբայանի հետ սկսվեց մանկության հուշերից։
ՙ...Ամեն ինչ սկսվում է հոգևոր մաքրությունից,- ասաց։- Ամեն ինչում պետք է մաքրություն լինի, և ֆիզիկապես, և հոգեպես՚։ Ինքը այդպես է դաստիարակվել։ 
Ծնվել է մի գյուղում, որը Գառնիի և Գեղարդի հետ եռանկյունի էր կազմում։ Սարի ժողովուրդ են եղել, հազարամյակների պատմություն ունեցող, անհոգ, ուրախ, կատակասեր, իրար նկատմամբ անկեղծ։ Գյուղը կոչվել է Գյուլանլար, որը նշանակում է՝ ծիծաղողների բնակատեղի։ Այժմ նրա մանկության գյուղը չկա, դատարկվել է։ 

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ՝ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՈՒՂԵԾՐՈՒՄ

Ստեփանակերտի ՙԱրմենիա՚ հյուրանոցի կոնֆերենց-դահլիճում հոկտեմբերի 15-ին տեղի ունեցավ Արցախի Հանրապետության գրողների  հանդիպումը ՀՀ գրողների միության նախագահի պաշտոնակատար, բանաստեղծ, գրահրատարակիչ Էդուարդ Միլիտոնյանի հետ։ Նշենք, որ Արցախում այսօր ապրում և ստեղծագործում է ՀՀ գրողների միության 40 անդամ։ 

ՆՊԱՏԱԿԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԼԻՆԻ ՀՀ ԵՎ ԼՂՀ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ

jjj.jpgՍ.թ. սեպտեմբեր ամսվա վերջին Երևանում կայացած ՙՊատմամշակութային ժառանգության պահպանման հիմնախնդիրները՚ միջազգային գիտաժողովը նվիրված էր ՀՀ մշակույթի նախարարության ՙՊատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն՚ ՊՈԱԿ-ի 25-ամյակին։

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

p1120587.jpgՄայրաքաղաք Ստեփանակերտում միջքաղաքային ուղևորափոխադրումներն  ապահովում են երկու ընկերություններ՝ ՙՄհեր՚ ՍՊԸ¬ն և ՙՍտեփանակերտ-Սերվիս՚ ՓԲԸ-ն: Վերջինիս տնօրեն Լևոն ՉԱԼՅԱՆԻ հետ զրուցեցինք ինչպես ընկերության  հրատապ, այնպես էլ ուղևորներին հուզող հարցերի շուրջ:

ՙՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԵՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ՚

P5231149.JPGՄեր երկրի, ինչպես անցումային տնտեսություն ունեցող այլ երկրների,   հիմնախնդիրների շարքում առաջնային տեղ է զբաղեցնում աշխատունակ բնակչության զբաղվածության ցածր մակարդակը:  Աշխատաշուկայի չկայացածության, առաջարկի և պահանջարկի անհամապատասխանության, գործազրկության  պայմաններում երիտասարդության զբաղվածության հարցը դեռևս մնում է հրատապ և լուծման կարոտ:

ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՋԱՆՔԵՐ ԳՈՐԾԱԴՐԵԼ

altՀոկտեմբերի 4-5-ը Ստեփանակերտում տեղի ունեցած ՙԱրցախի ազգային-ազատագրական պայքարը. Գյուլիստանից մինչև մեր օրերը՚ միջազգային գիտաժողովի ժամանակ թեժ քննարկումներ ընթացան ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ լուծման, բանակցությունների ներկա իրավիճակի շուրջ: 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 17-ին Հաագա քաղաքում հանդիպում է ունեցել Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մի խումբ անդամների հետ:

        171013NetherlandsParliament_Info.jpgՀանդիպմանը քննարկվել են Նիդերլանդներ-Արցախ խորհրդարանական կապերի զարգացմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 17-ին Հաագա քաղաքում հանդիպում է ունեցել Նիդերլանդների հայ համայնքի ղեկավարության հետ:

               Հանդիպման ընթացքում քննարկվել են Նիդերլանդների հայ համայնքի եւ Արցախի միջեւ կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր:

Subscribe to this RSS feed